Դմիտրի Վալենտեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Վալենտեյ
Ծնվել էսեպտեմբերի 15, 1922(1922-09-15)
Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էդեկտեմբերի 17, 1994(1994-12-17) (72 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունսոցիոլոգ և տնտեսագետ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտհասարակագիտություն, տնտեսություն և Ժողովրդագրություն
Ալմա մատերՄոսկվայի Վ. Պ. Պոտյոմկինի անվան քաղաքային մանկավարժական ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Եղել է գիտական ղեկավարAnatoliĭ Pavlovich Sudoplatov?
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ
և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Դմիտրի Վալենտեյ (ռուս.՝ Дмитрий Игнатьевич Валентей, սեպտեմբերի 15, 1922(1922-09-15), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - դեկտեմբերի 17, 1994(1994-12-17), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս սոցիոլոգ, տնտեսագետ, կազմակերպիչ։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում ազգաբնակչության խնդիրների ուսումնասիրման կենտրոնի հիմնադիր և առաջին ղեկավար (1965-1991)։ Մեծ դեր է խաղացել 1960-ականներին Խորհրդային ժողովրդագրության վերածննդի գործում։

ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1991)։ Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1994)։

Ազգաբնակչության գիտական հետազոտությունների միջազգային միության անդամ, Չեխոսլովակիայի ժողովրդագրական ընկերության պատվավոր անդամ, Համաշխարհային հանրության ազգաբնակչության հարցերով ՄԱԿ-ի փորձագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին ավարտել է Վլադիմիր Պոտյոմկինի անվան Մոսկվայի քաղաքային մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։

1949 թվականից եղել է տնտեսագիտության թեկնածու (ատենախոսության թեման՝ «Գործազրկությունը կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի պայմաններում»), 1961 թվականից՝ տնտեսագիտության դոկտոր։ Ատենախոսության թեման եղել է «Ազգաբնակչության սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները (տեսակետներ և տեսություններ)»։

1962-1963 թվականներին եղել է ԽՍՀՄ Բարձրագույն կրթության նախարարությանը կից Բնակչության հիմնախնդիրների համակարգող խորհրդի ղեկավար, ով աշխատել է կամավոր հիմունքներով։

1963 թվականից՝ Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր, որտեղ որտեղ տարիներ շարունակ դասախոսություններ է կարդացել՝ «Ժողովրդագրություն», «Ազգաբնակչության տեսություն», «Ազգաբնակչության մասին գիտելիքների համակարգ»։

1964 թվականին, մի շարք գիտնականների հետ միասին, Դմիտրի Վալենտեյը հայտնվել է «Իզվեստիա» թերթի էջերում` հոդվածներով, որոնք հիմնավորում են բնակչության ուսումնասիրության համար հատուկ գիտական հաստատություն կազմակերպելու անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, Դմիտրի Իգնատիևիչը առաջարկ է արել կառավարության մարմիններին և Մոսկվայի պետական համալսարանի ղեկավարությանը։

1965 թվականի փետրվարին ՌՍՖՍՀ նախարարների խորհրդի կարգադրությամբ Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում ստեղծվել է ազգաբնակչության ուսումնասիրման պրոբլեմային լաբորատորիան, որը ղեկավարել է Դմիտրի Վալենտեյը։ Իսկ 1967 թվականի սեպտեմբերին, ԽՍՀՄ Բարձրագույն կրթության նախարարության և Մոսկվայի պետական համալսարանի ռեկտորի հրամանով, Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում ստեղծվել է ազգաբնակչության ամբիոն։ Ուսումնական մասի վարիչ է նշանակվել Վալենտեյը, ով այդ պաշտոնում աշխատել է մինչև 1991 թվականը։

Նա նաև Մոսկվայի պետական համալսարանի «Բնակչության խնդիրներն ու զբաղվածությունը» գիտական խորհրդի նախագահն էր։ Զարգացող երկրների մասնագետների համար ՄԱԿ-ի Ժողովրդագրության դասընթացների (1975), ժողովրդագրության բնագավառում կադրերի վերապատրաստման հատուկ բաժանմունքի (1984) գիտական ղեկավար։

Որդին՝ Սերգեյը (ծնվել է 1952 թվականին) տնտեսագետ է, Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր[2][3]։

Գիտական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտական հետաքրքրություններ. Ժողովրդագրություն, բնակչության տեսություն և քաղաքականություն՝ տնտեսական ասպեկտներ։

Նա իրականացրել է բնակչության համալիր ուսումնասիրություններ, որոնց կենտրոնում ժողովրդագրությունն էր՝ որպես անկախ գիտություն, որն ուսումնասիրում է բարդ սոցիալական և բնական գործընթացները։

Գիտնականի և նրա գործընկերների կողմից 1960-1980 թվականներին առաջ քաշված կամ մշակված բազմաթիվ մոտեցումներ, հասկացություններ, վարկածներ այսօր պահպանել են իրենց նշանակությունը։ Դրանց թվում են՝ համալիր մոտեցում, ազգաբնակչության խնդիրների լուծման գործում տարբեր առարկաների գիտելիքների ինտեգրման անհրաժեշտությունը, բնակչության վերարտադրության վերլուծությունը պատմա-սոցիալական և տնտեսական լայն համատեքստում, շեշտադրումը բնակչության որակի և զարգացման վրա, հասկացությունների հստակեցումը, գիտությունների համակարգում ժողովրդագրության տեղը, բնակչության ակտիվ քաղաքականության և ժողովրդագրական քաղաքականության հիմնավորումը, դրանց կազմակերպման ծրագրա-նպատակային մոտեցման հիմնավորումը։

Պատրաստել է մոտ 40 գիտությունների թեկնածու։ Հրատարակել է ավելի քան 250 գիտական աշխատություն։

Դմիտրի Վալենտեյի ղեկավարությամբ պատրաստվել և 1985 թվականին հրատարակվել է «ժողովրդագրական հանրագիտարանային բառարանը»։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի պետական համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետի ազգաբնակչության խնդիրների ուսումնասիրման կենտրոնը պարբերաբար անցկացնում է միջազգային գիտաժողովներ՝ «Վալենտեևյան ընթերցումներ»։

Վալենտեևյան VI ընթերցումներն անցկացվել են 2010 թվականի ապրիլի 22-24-ը Մոսկվայում։ Գիտաժողովը նվիրված էր Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ազգաբնակչության և ժողովրդագրության լաբորատորիայի ստեղծման 45-ամյակին և «Ժողովրդագրական հանրագիտարանային բառարանի» լույս ընծայման 25-ամյակին։ Խորհրդաժողովում լուսաբանվել են պատմական ժողովրդագրության, բնակչության զարգացման պատմական ասպեկտների, ժողովրդագրական հայեցակարգերի և ժողովրդագրական քաղաքականության հարցերը Ռուսաստանում և արտասահմանում[4]։

Հիմնական գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Основы демографии. (в соавторстве). — Первое издание։ М.։ Статистика, 1980, 295 с.; второе издание։ М.։ Мысль, 1989. 288 с.
  • Реакционные теории народонаселения периода общего кризиса капитализма. — М.։ Соцэкгиз, 1963. — 270 с.
  • Теория и политика народонаселения. — М.։ Высшая школа, 1967. — 184 с.
  • Валентей Д. И., Зверева Н. В. Изучение народонаселения։ вопросы методологии. — М.։ Изд-во МГУ, 1987. — 156 с.
Հրատարակվել են.
  • Демографический энциклопедический словарь. — М.։ Советская энциклопедия, 1985. — 608 с.
  • Библиографии по проблемам народонаселения։ 1965-1968, 1960-1971, 1972-1975, 1975-1978, 1979-1983.
  • СССР - демографический диагноз. — М.։ Прогресс, 1990. — 696 с.
  • Народонаселение. Современное состояние научного знания./ Под ред. Д. И. Валентея, А. С. Первушина. — М.։ Изд-во МГУ, 1991. — 231 с.
  • Система знаний о народонаселении. — Первое издание։ М.։ Статистика, 1976. 368 с.; второе издание։ М.։ Высшая школа, 1991. 255 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Всемирный биографический энциклопедический словарь / Гл. ред. А. П. Горкин; Ред. кол.: В. И. Бородулин, Н. М. Кузнецов, Н. М. Ланда и др. — М.: Большая Российская энциклопедия, 1998. — С. 123. — 928 с. — ISBN 5-85270-311-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]