Կարիերան սկսել է Իժևսկի«Զենիթ» ակումբում, որը հետագայում անվանվել է «Դինամո»։ Առաջին մարզիչը եղել է Ստանիսլավ Յուրևիչ Կարատաևը[2]։ Ապա տեղափոխվել է Ֆրանսիայի«Սենտ-Էտիեն» ակումբ, բայց թիմի հիմնական կազմում չի մասնակցել ոչ մի խաղի և երկրորդ կազմում երկու տարվա ընթացքում անցկացրել է 9 խաղ և խփել 4 գոլ, որից հետո հեռացել է թիմից։ 2002 թվականի մարտի 8-ին կատարել է նորամուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ Մոսկվայի«Սպարտակ» ակումբի կազմում մանակցելով 1-ին տուրի՝ «Ռոստսելմաշ» ակումբի դեմ խաղին (0:0)։ Հաջորդ երկու մրցաշրջանն անցկացրել է Սամարայի«Կռիլյա Սովետով» ակումբի կազմում։ 2005 թվականի սկզբին եղել է «Կռիլյա Սովետովի» կազմում, սակայն մրցաշրջանի ընթացքում տեղափոխվել է «Անժի»։ 2006 թվականին ընդգրկվել է Լատվիայի«Դիտտոն» ակումբի կազմում, որի գլխավոր մարզիչն էր Սերգեյ Յուրանը։ 2007 թվականին հանդես է եկել Յարոսլավլի«Շիննիկ» ակումբում։ 2009 թվականի հունվարի 16-ին հեռացել է թիմից[3]։ 2009 թվականի մարտին տեղափոխվել է Վլադիկավկազի«Լուչ-Էներգիա» ակումբ, որտեղ եղել է թիմի ավագը։ 2010 թվականի հունվարի 15-ին «1+1» սխեմայով պայմանագիր է կնքել Մոսկվայի«Սատուրն» ակումբի հետ[4]։ 2010 թվականի հուլիսի 6-ին հեռացել է թիմից և վերադարձել «Լուչ-Էներգիա» ակումբ։ 2011/12 մրցաշրջանում խաղացել է «Նիժնի Նովգորոդ» ակումբում, եղել է թիմի ավագը և առաջնային խաղացողներից մեկը։ 2010 թվականի հունիսի 27-ին համալրել է Նիժնի Նովգորոդի«Վոլգա» ակումբի կազմը[5]։ 2013 թվականի հուլիսին տեղափոխվել է Մոսկվայի«Տորպեդո» ակումբ[6], այնուհետև վերադարձել է «Լուչ-Էներգիա» ակումբ[7]։ 2014 թվականի ամռանը կարիերան շարունակել է «Սպարտակ-2» ակումբում[8]։