Դլե Յաման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Դլե Յաման»
Լուսինե Զաքարյանի, Ֆլորա Մարտիրոսյանի, Նունե Եսայանի, Իզաբել Բայրաքդարյանի, Էլեն Սեգարայի, Զառայի, Պատրիկ Ֆիորիի, Ջիվան Գասպարյանիի երգը
Լեզուհայերեն

«Դլե Յաման», նաև «Դելե Յաման», հայերեն ժողովրդական երգ ողբերգական սիրո մասին[1], որը ներկա պահին առնչվում է Հայոց ցեղասպանության հետ[2]։ Երգը կատարվում է սիրահարներից մեկի անունից (քանի որ հայոց լեզվում չկա քերականական սեռի կատեգորիա, հայտնի չէ, թե հատկապես ում մասին է խոսքը. այդ հանգամանքը նրան պիտանի է դարձնում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դլե Յաման» երգն առաջին անգամ ձայնագրել է Կոմիտասը Հայաստանում իր ճանապարհորդության ժամանակ[1]։ Նրան է պատկանում դաշնամուրի համար երգի գործիքավորումը։ Հաճախ «Դլե Յաման» երգը համարում են հեղինակային և անվանում «Կոմիտասի երգ»[3]։ Նաև կարծիք է տարածվել, որ «Դլե Յաման» երգը գրվել է Հայոց ցեղասպանության ժամանակ[4]։

Հետագայում այն դարձել է հայկական ամենահայտնի ժողովրդական երգերից մեկը։ Այն կատարել են երգչուհիներ Լուսինե Զաքարյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Նունե Եսայանը, Իզաբել Բայրաքդարյանը, Էլեն Սեգարան, Զառան, երգիչ Պատրիկ Ֆիորին, ինչպես նաև երաժիշտ Ջիվան Գասպարյանը՝ դուդուկի վարպետը։ Երգը հաճախ է կատարվում դուդուկի նվագակցությամբ[1]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան «Դլե Յաման» անվանման նշանակությունը բացատրող զանազան տարբերակներ[1]։ Համաձայն Միացյալ Նահանգներում ապրող հայ գրող Չարլզ Կարապետ Գասպարյանի տարբերակի՝ dle-ն «քրդերեն» dil բառի խեղաթյուրումն է, որը նշանակում է «իմ սիրտը», իսկ yaman-ը՝ aman (վշտախառն լաց)։ Այսպիսով, «Դլե Յաման» անունը կարող է թարգմանվել որպես «իմ վշտահար սիրտը»[5]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնա Նիկողոսյանի (մեցցո սոպրանո) և Լևոն Մինասյանի (դուդուկ) կատարմամբ երգը հնչում է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մայրիկ» (1991) ֆիլմում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Venturini, Serge. «Dle Yaman ou le deuil inaccompli». Éditions Harmattan (ֆրանսերեն).
  2. «Shant Bajac releases first single "Dle Yaman"». The Armenian Weekly (անգլերեն). 03.07.2020.
  3. «Сохранили мы светлую суть: К 240-летию прихода армян из Крыма на Дон». ЧеченИнфо (ռուսերեն). 15.11.2019. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. «10 лучших композиций на дудуке». Barev Today (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. «Interview with a Diasporan Armenian Writer: Charles Garabed Kasbarian». Assyrian Information Management (անգլերեն). 17.04.2014.
  6. «Jean-Claude Petit ‎– Mayrig (Bande Originale Du Film)». Discogs (անգլերեն).