Սեռ (անվանական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը գոյականի սեռի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Սեռ (այլ կիրառումներ)։
Գոյականի սեռերի քանակը տարբեր լեզուներում

Սեռ - գոյականին հատուկ քերականական կարգ, որը դասի կարգի մասնակի արտահայտությունն է և բնութագրում է գոյականնները՝ որև ձևական հատկանիշի հիման վրա դրանք դասակարգելով երեք սեռի՝ արական, իգական և չեզոք (գերմաներենում, ռուսերենում) կամ երկու սեռի՝ արական, իգական (ֆրանսերենում)։ Գոյականի սեռային տարբերակում ունեցող լեզուների մեծ մասում ածականները, դասական թվականները, որոշ դերանուններ, դերբայները և բայի խոնարհման որոշ ձևեր ունեն սեռային վերջավորություններ, որոնցով համաձայնում են գերադաս գոյականի հետ։ Այն լեզուներում, որոնցում գոյականների պատկանոելիությունը այս կամ այն սեռին որոշվում է մասնիկներով կամ հիմքերով, սեռային տարբերակումը դրսևորվում է նաև հոլովման հարացույցում։

Հայերենում[խմբագրել]

Անվանական սեռ ունեն ոչ բոլոր լեզուները։ Այն հատուկ է եղել հնդեվրոպական բոլոր լեզուներին, սակայն դրանց մի մասում , այդ թվում նաև հայերենում, այն չի պահպանվել (կան միայն առանձին վերապրուկային ձևեր)։ Հայերենի գոյականների համակարգում կա միայն բնական սեռային տարբերակում, որը կատարվում է կամ բառային միջոցներով (մաքի-խոյ, աղջիկ-տղա, երինջ-արջառ), կամ բառակազմական միջոցներով (աշակերտ-աշակերտուհի, ուսուցիչ-ուսուցչուհի)[1]։

Գրականություն[խմբագրել]

  1. Հայկական Սովետական հանրագիտարան