Դիագորաս Մելոսացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիագորաս Մելոսացի
հին հունարեն՝ Διαγόρας ὁ Μήλιος
Ծնվել էմ.թ.ա. 5-րդ դար Միլոս, Milos Municipality, Միլոս, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան
Մահացել էենթդ․ մ.թ.ա. 5-րդ դար Կորինթոս, Պելոպոնես, Հունաստան
Դավանանքաթեիզմ
Ուղղությունաթեիզմ և Սոփեստություն
Մասնագիտությունբանաստեղծ, սոփեստ, գրող, փիլիսոփա և dithyrambic poet
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն

Դիագորաս Մելոսացի (հին հունարեն՝ Διαγόρας ὁ Μήλιος, մ.թ.ա. 5-րդ դար, Միլոս, Milos Municipality, Միլոս, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան - ենթդ․ մ.թ.ա. 5-րդ դար, Կորինթոս, Պելոպոնես, Հունաստան), հին հույն բանաստեղծ և սոփեստ, ում համարում են «առաջին աթեիստը»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ ժամանակաշրջանում Դիագորասին համատարած համարում են «աթեիստ»։ Այդ փաստից բացի իր կյանքի և համոզմունքների մասին պահպանվել է շատ քիչ տեղեկություն։ Դիագորասը դեմ էր հին հունական կրոնին և քննադատում էր Էլեուսինյան խորհուրդները։ Աթենացիները մեղադրել են Դիագորասին անհավատության մեջ և նա ստիպված էր լքել քաղաղքը։ Դիագորաս Մելոսացին վախճանվել է Կորինթոսում։

Դիագորասի հայացքները մոտ էին այնպիսի փիլիսոփաների հայացքներին, որոնք, ինչպես Սոկրատեսը, դեմ էին աստվածապաշտությանը։ Կիկերոնը հայտնում է[1], որ իր ընկերներից մեկը համոզում էր իրեն հավատալ աստվածների գոյությանը, նշելով բազմաթիվ «մարդկանց փրկության պատկերներին, որոնք փոթորիկի մեջ ընկնելով աստվածներին երդում էին տալիս որևէ բան անել», սակայն Դիագորասը պատասխանում էր՝ «սակայն բացակայում են այն մարդկանց որևէ պատկերները, ով մահացել է ծովում նավաբեկության արդյունքում»։ Գոյություն ունեն նաև նրա աթեիստական հայացքների այլ վկայություններ[2]։

Դիագորաս Մելոսացին ավելի մեծ դիմացկունությամբ, ազատությամբ և արիությամբ էր պաշտպանում իր աթեիստական դիրքորոշումը, քան թույլ էր տրվում, որի արդյունքում էլ ստացել է «աթեիստ» մականունը։ Հավանական է, որ Դիագորասը ժխտում էր աստծո խառնվելը աշխարհի գործերին, չէր հավատում անձնավորված աստվածներին և դրանց մարդակերպ տեսակներին, աթենացիների հետ հաղորդակցվելու իրենց հնարավորություններին։

Դիագորասի վերաբերմունքը իր ժամանակի տարածված կրոնին և աստվածաբանությանը ակունք է առնում բնափիլիսոփայության մեջ և կապված է բարեկամ փիլիսոփայական հոսանքներին։ Նախասոկրատեսականները մեծ մասամբ փորձում էին բացատրել բնության երևույթները բնության օրենքներին համաձայն առանց աստվածային միջամտության։ Դիագորասը այդ ժամանակ Երբ հին հավատքները կասկածի տակ էին դրվել, Դիագորասը հանդես է եկել ընդհանրապես աստվածների բացակայության մասին տեսությամբ։ Ըստ երևույթի, Դիավորասը հանդես էր գալիս պաշտամունքի տեսքով գոյություն ունեցող հունական աստվածաբանության և դիցաբանության դոգմաների դեմ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Maroun Aouad, Luc Brisson: Diagoras de Mélos. In: Richard Goulet (Hrsg.): Dictionnaire des philosophes antiques. Band 2, CNRS Éditions, Paris 1994, ISBN 2-271-05195-9, S. 750–757
  • Wolfgang Will: Der Untergang von Melos. Machtpolitik im Urteil des Thukydides und einiger Zeitgenossen. Bonn 2006, ISBN 3-7749-3441-X.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Цицерон, De Natura Deorum, iii 89
  2. Диоген Лаэртский, vi. 59