Դենտինիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենտինիո
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Բրունո Ֆերեյրա Բոնֆիմ
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 19, 1989 (35 տարեկան)
Ծննդավայր Դուկի դի Կաշիաս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 176 սմ
Քաշ 71 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ՈւկրաինաՇախտյոր Դոնեցկ
Համար 9
Պատանեկան կարիերա
ԲրազիլիաԿորինտիանս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2011 թթ.
2011-ներկա
2013
ԲրազիլիաԿորինտիանս
ՈւկրաինաՇախտյոր Դոնեցկ
 ԹուրքիաԲեշիկթաշ
187 (55)
36 (5)
8(0)
Ազգային հավաքական
2009 ԲրազիլիաԲրազիլիա (Մ-20) 6 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 9 օգոստոսի 2015 (UTC):

Դենտինիո (պորտ.՝ Dentinho, իրական անունն է Բրունո Ֆերեյրա Բոնֆիմ (պորտ.՝ Bruno Ferreira Bonfim), 19 հունվարի, 1989, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող։ Խաղացել է Բրազիլիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կորինտիանսում» դեբյուտը կայացել է 2007 թվականին՝ «Պալմեյրասի» դեմ խաղում։ Թիմում առաջին գոլը խփել է Լիգա Պալուսիտայի շրջանակներում՝ «Ֆլումինենսեի» դեմ խաղում։ 2008 թվականին դարձավ թիմի առաջատարներից մեկը և օգնեց «Կորինտիանսին» վերադառնալ Սերիա Ա։ 2008 թվականին հայտնվեց տեղեկություն, որ Դենտինիոյով հետաքրքրվում են այնպիսի ակումբներ, ինչպես օրինակ «Արսենալը», «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը»[1][2], հետո նաև «Բենֆիկան», «Վալենսիան», «Ջենոան», «Ինտերը», «Լիոնը», «Նապոլին», «Ռոման», «Ֆեներբահչեն», «Յուվենտուսը», «Զենիթը» և ԲԿՄԱն[3][4][5][6][7][8]։

2010 թվականի մարտի 10-ին «Լիբերտադորեսի գավաթում» բացեց գոլերի հաշիվը, գոլ խփելով Կոլումբիական «Ինդեպենդիենտե Մեդելին» ակումբի դարպասը։ «Կորինտիանսում» սկսել է խաղալ 31 համարով, իսկ հետո 11։

Պայմանագիրը ակումբի հետ կնքվել էր մինչը 2013 թվականը։

2011 թվականի մայիսի 18-ին «Կորինտիանսի» պաշտոնական կայքում հայտնվեց տեղեկություն, որ Դենտինիոն տեղափոխվում է «Դոնեցկի Շախտյոր»[9]։ «Կորինտիանսում» խաղալու ժամանակ (2007-2011 թվականներ) անցկացրել է 187 խաղ և խփել 55 գոլ։

2011 թվականի մայիսի 20-ին «Շախտյորի» պաշտոնական կայքը հաստատեց Դենտինիոյի տրանսֆերը։ Պայմանագիր կնքվել էր 5 տարով, գինը կազմել էր 7,5 միլիոն եվրո[10]։ Դոնեցկում Դենտինիոն անցավ բուժզննում և կնքեց պայմանագիր, բայց «Շախտյորում» նա կխաղար այդ թվականի ամռանից, իսկ մինչ այդ նա հանդես կգա «Կորինտիանսում»[11]։

«Շախտյորի» կազմում, Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում, դեբյուտը կայացել է 2011 թվականի հուլիսի 10-ին, 2011-12 մրցաշրջանի առաջին տուրում, Դոնբաս Արենայում, Կիևի «Օբոլոնի» դեմ խաղում (4-0)[12]։ Այդ խաղում 57-րդ րոպեին Տեյշեյրայի փոխարեն մտնելով խաղադաշտ, 6 րոպե անց Իգոր Բերեզովսկու դարպասին գոլ խփեց։

2013 թվականի հունվարի 24-ին «Բեշիկթաշը» վարձակալեց նրան[13].

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի երիտասարդական հավաքականում 2009 թվականին նա հաղթեց Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությունը։ Մրցաշարում անցկացրած վեց խաղերի ընթացքում խփեց ընդամենը մեկ գոլ՝ Չիլիի դարպասին (1-2)։

Դենտինիոն համարվում է Բրազիլիայի ազգային հավաքական հայտնվողների թեկնածուներից մեկը[14]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն գովել է Դենտինիոյին և ասել, որ ճիշտ ղեկավարությամբ նա կդառնա լավագույնն աշխարհում[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խաղացողի դոսյեն» (ռուսերեն). Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 20.05.2011-ին.
  2. ««Ռեալը» նշան է բռնել Տեվեսի վրա, բայց զգուշանում է սեր Ալեքսի վնասակարությունից» (ռուսերեն). Տերիկոն. 14.11.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 20.05.2011-ին.
  3. ««Լիոնը» մտածում է այն բրազիլացիների մասին, որոնց որ «Դինամոն»» (ռուսերեն). Տերիկոն. 27.01.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 20.05.2011-ին.
  4. «Juventus, per Dentinho anche Zenit e Cska» (իտալերեն). itasportpress.it. 03.02.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 20.05.2011-ին.
  5. «Dentinho, è derby d'Italia Juve-Inter» (իտալերեն). itasportpress.it. 01.04.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 20.05.2011-ին.
  6. «Il Benfica può anticipare quattro club italiani per Dentinho» (իտալերեն). itasportpress.it. 20.04.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 20.05.2011-ին.
  7. «Il Fenerbahce soffia Dentinho a quattro italiane» (իտալերեն). itasportpress.it. 01.02.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 20.05.2011-ին.
  8. «Roma, dopo Ronaldo anche Dentinho chiama Adriano al Corinthians» (իտալերեն). itasportpress.it. 12.12.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 20.05.2011-ին.
  9. «Dentinho é liberado pelo Corinthians» (պորտուգալերեն). «Կորինտիանսի» պաշտոնական կայք. 18.05.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 20.05.2011-ին.
  10. «Դենտինիոն՝ «Շախտյորի» նորեկը» (ռուսերեն). «Շախտյորի» պաշտոնական կայք. 20.05.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 20.05.2011-ին.
  11. «Լուչեսկու։ «Դենտինիոն Շախտյոր կգա ամառը»» (ռուսերեն). Football.ua. 21.05.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 21.05.2011-ին.
  12. ««Շախտյորը» ջախջախում է «Օբոլոնին»» (ռուսերեն). Football.ua. 10.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 19.07.2011-ին.
  13. Դենտինիոն ուղարկվեց Թուրքիա
  14. «Շախտյորը մոտ է «Կորինտիանսի» ֆորվարդին գնելուն» (ռուսերեն). Football.ua. 11.05.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 20.05.2011-ին.
  15. .««Շախտյոր» է գալիս «երկրորդ Ռոնալդոն»» (ռուսերեն). sport.segodnya.ua. 18.05.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 20.05.2011-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]