Դեյվիդ Անդերսեն
| Դեյվիդ Անդերսեն | |
| Դիրքը | Կենտրոնական/Ծանր հարձակվող |
|---|---|
| Համար | 13 |
| Ծննդյան ամսաթիվ | 23 հունիսի 1980 |
| Ծննդավայր | |
| Հասակ | 211 սմ |
| Քաշ | 112 կգ |
| Դրաֆթի տարի | 2002 / ռաունդը` 2-րդ, ընտր.` 37-րդ |
| Դրաֆթ ակումբ | Ատլանտա Հոքս |
| Կարիերայի պատմություն | |
| Մեդալներ | ՖԻԲԱ-ի Օվկեանիայի առաջնություն |
Դեյվիդ Էմիլ Անդերսեն (անգլ.` David Emil Andersen, հունիսի 23, 1980թ.), ավստրալա-դանիացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ: Խաղում է կենտրոնականի և/կամ ծանր հարձակվողի դիրքում: Ներկա պահին հանդես է գալիս թուրքական «Ֆեներբահչե Յուլքեր» ակումբում:[1]
Անդերսենը դանիացի է հոր կողմից և ավստրալացի մոր կողմից: Ունի Ավստրալիայի և Դանիայի քաղաքացիություն:[2]
Մինչև Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA) տեղափոխվելը, Անդերսենը ուղիղ 9 խաղաշրջան անցկացրել է Բասկետբոլի Եվրալիգայում, որտեղ երեք անգամ դարձել է գավաթակիր` 2001թ.-ին` իտալական «Վիրտուս Բոլոնյայի» կազմում և 2006, 2008 թվականներին` ռուսական «ԲԿՄԱ»-ի կազմում:
Չնայած խաղացած դիրքին` Անդերսենը հարաբերական նիհարության պատճառով այնքան էլ աչքի չի ընկնում պաշտպանական ունակություններով, մասնավորապես` պաշտպանական անդրադարձների տիրմամբ, սակայն բավականին արժեքավոր դեր է կատարում հարձակման մեջ ու կարողանում է և՛ արդյունավետորեն նետել հեռու տարածություններից, և՛ պայքարել օղակի տակ:
Բովանդակություն |
Պրոֆեսիոնալ կարիերան [խմբագրել]
Դեռահաս տարիքում սկսելով լուրջ զբաղվել բասկետբոլով` Անդերսենը ընդունվում է Ավստրալիայի սպորտ ինստիտուտ (Australian Institute of Sport): Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքում է 1998թ.-ին` Ավստրալիայի բասկետբոլի ազգային առաջնության «Վոլոնգոգ Հոքս» ակումբի հետ, որտեղ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվում է իտալական Ա սերիա` չորս տարվա պայմանագիր կնքելով «Վիրտուս Բոլոնյայի» հետ, որի կազմում հաղթում է բազմաթիվ տիտղոսներ: Սակայն թիմը սնանկ է ճանաչվում, և Անդերսենը տեղափոխվում է նույն լիգայում հանդես եկող «Մոնտեպասկի Սիենա», որի կազմում Անդերսենը կրկին անգամ դառնում է Իտալիայի գավաթակիր:
Հաջորդ տարի Անդերսենը նոր պայմանագիր է կնքում մոսկովյան «ԲԿՄԱ»-ի հետ: 2004-05 մրցաշրջանում Անդերսենը «ԲԿՄԱ»-ի կազմում արժանանում է All-Euroleague առաջին թիմ ճանաչողական մրցանակին:
Մինչ 2008-09 մրցաշրջանի մեկնարկը, Անդերսենը տեղափոխվում է «Բարսելոնա» բասկետբոլային ակումբ և նույն տարի հաղթում Իսպանիայի չեմպիոնատը:
2011-ի ամռանը Անդերսենը կրկին վերադառնում է «Մոնտեպասկի Սիենա»:[3]
2012-ի ամռանը Անդերսենը երկու տարվա պայմանագիր է կնքում թուրքական «Ֆեներբահչե Յուլքերի» հետ:[4]
Կարիերան NBA-ում [խմբագրել]
Անդերսենը ընտրվել էր 37-րդը NBA-ի 2002թ դրաֆթում` «Ատլանտա Հոքսի» կողմից: 2009թ.-ի հուլիսի 14-ին «Ատլանտա Հոքսը» 2 միլլիոն դոլար կանխիկ վճարի և ապագա դրաֆթում երկրորդ ռաունդում ընտրելու իրավունքի դիմաց «Հյուստոն Ռոքեթսին» է հանձնում Անդերսենի հանդեպ այսպես կոչված դրաֆթային իրավունքները:[5] Այնուհետև` «Ռոքեթսը» վճարում է 500 000 դոլար «Բարսելոնային», որից հետո 3 տարվա 7,5 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքում Անդերսենի հետ:[6]
2010թ.-ի ամռանը Անդերսենը տեղափոխվում է «Տորոնտո Ռեպտորս»` փոխանակվելով 2015թ.-ի դրաֆթում պաշտպանված ընտրության իրավունքի դիմաց: Նույն թվականի նոյեմբերի 10-ին Անդերսենը Մարկուս Բենքսի և Ջարեթ Ջեքի հետ տեղափոխվում է «Նյու Օռլեանս Հորնեթս»` Ջերիդ Բեյլեսի և Պեջա Ստոյակովիչի դիմաց:[7]
Ավստրալիայի ազգային հավաքական [խմբագրել]
Անդերսենը հանդիսանում է նաև Ավստրալիայի բասկետբոլի ազգային հավաքականի մեկնարկային խաղացող, որի կազմում հաղթել է ՖԻԲԱ-ի օվկեանական առաջնությունները 2003, 2005 և 2007 թվականներին:
Մասնակցել է նաև 2010թ.-ի ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնությանը և 2004թ.-ի Աթենքի, 2008թ.-ի Պեկինի և բոլորովին վերջերս` 2012թ.-ի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերին, սակայն ոչ մեկում չի կարողացել մեդալակիր դառնալ:
Արտաքին հղումներ [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Պաշտոնական. Անդերսենը միանալու է «Ֆեներբահչեին»
- ↑ NBA.com - Դեյվիդ Անդերսենի կենսագրությունը - տեղեկություններ - Անձնական կյանք
- ↑ «Մոնտեպասկին» ետ է բերում Դ. Անդերսենին
- ↑ «Ֆեներբահչեն» պաշտոնապես ազդարարում է Դեյվիդ Անդերսենի ձեռքբերումը
- ↑ Chron.com Մեկնաբանություններ. «Ռոքեթսի» տնօրինությունը վատ դրության մեջ լավագույն ընտրությունն է կատարում
- ↑ MyFoxHouston.com «Ռոքեթսի» ղեկավարությունը համաձայնության է գալիս Անդերսենի հետ
- ↑ ««Ռեպտորսը» «Ռոքեթսից» ձեռք է բերում Անդերսենին»։ NBA.com։ 28 հուլիսի, 2010։ http://www.nba.com/raptors/news/andersen_trade_072810.html։ Վերցված է 2010-07-28։