Դանիլոն «Սալերնիտանա» և «Ֆիորենտինա» ակումբների սան է։ 2008 թվականին նա տեղափոխվել է Սերիա C-ի «Պոտենցա» ակումբ։ Նույն թվականի ամռանը Դանիլոն պայմանագիր է կնքել «Յուվե Ստաբիյա» ակումբի հետ, որտեղ անցկացրել է 2 մրցաշրջան։
2010 թվականին Դանիլոն նոր պայամանգիր է կնքել «Տորինո» ակումբի հետ։ Հունվարի 16-ին՝ «Գրոսետո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը իտալական Սերիա B-ում[4]։ Մարտի 20-ին՝ «Մոդեն» կումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Տորինո» ակումբի կազմում[5]։ 2012 թվականին Դանիլոն թիմին օգնել է հասնել մինչև Սերիա A: Օգոստոսի 26-ին՝ «Սիենա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը էլիտայում[6]։ Սեպտեմբերի 30-ին՝ «Ատալանտա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը իտալական Սերիա A-ում[7]։ 2013 թվականին Դանիլոն նշանակվել է թիմի փոխավագ։ Սեպտեմբերի 14-ին՝ «Միլան» ակումբի դեմ խաղի ժամանակ Դանիլոն գոլ է խփել, ինչով թիմին օգնել է հաշիվը պահել ոչ-ոքի[8]։
2014 թվականի սկզբիվ նա տեղափոխվել է «Ինտեր» ակումբ։ Տրանսվրի արժեքը կազմել է 1.5 միլիոն եվրո։ Փետրվարի 2-ին՝ «Յուվենտուս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում, երկրորդ խաղակեսում փոխարինելով Ջոնոթանին[9]։ Նա իր առաջին գոլը «Ինտեր» ակումբի կազմում խփել է Եվրոպա Լիգայի շրջանակներում՝ որտեղ մասնակցել է իսլանդական «Ստյարնան»[10], ադրբեջանական«Ղարաբաղ»[11] և ուկրաինական «Դնեպր» ակումների դեմ խաղերի[12]։ 2016 թվականի փետրվարի 20-ին՝ «Սամպդորիա» ակումբի դեմ խաղի ժամանակ՝ «Ինտեր» ակումբի կազմում նա խփել է իր առաջին առաջնությունում[13]։