Դանդուռ խոշորածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանդուռ խոշորածաղիկ

Դանդուռ խոշորածաղիկ (Portulaca grandiflora), դանդուռազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է` տարածված Հարավային Ամերիկայում։ Հայաստանի պայմաններում օգտագործվում է որպես միամյա ծաղկաբույս, քանի որ ձմռանը բաց գրունտի պայմաններում ցրտահարվում է։

Ցողունը մսալի է, սողացող, մոտ 15 սմ երկարությամբ` մանր, հյութալի տերևներով։ Ծաղիկները լիաթերթիկ են, կիսալիաթերթիկ, սպիտակ, դեղին, վարդագույն, կարմիր և այլ գույների։ Բացվում է միայն արևոտ եղանակների դեպքում։ Ծաղկում է հունիսի կեսերից ընդհուպ մինչև սառնամանիքները։ Երաշտադիմացկուն է, ջերմասեր և լուսասեր։ Լավ աճելու և առատ ծաղկելու համար պահամջում է թեթև ավազակավային սննդանյութերովհարուստ ստրուկտուրային հողեր։ Հումուսով հարուստ ծանր հողերում վատ է ծաղկում։

Սերմերը ցանում են մարտին` արկղերում։ Վերատնկում են նույնպես արկղերում, որոնք անմիջապես տեղափոխում են ջերմոց։ Սածիլները դաշտ են տեղափոխում հունիսի սկզբին և տնկում բույսը բույսից 20-30 սմ հեռավորության վրա։ Մեկ գրամ սերմից ստացվում է 4000 բույս։

Լայնորեն օգտագործվում է պարտերային տիպի ձևավորումներում, գորգային ծաղկաթմբերում, ծաղկամարգերում, միքսբորդերների առաջին պլանում։[1]

Տես նաև` [խմբագրել]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Լևոն Հարությունյան (1987)։ Քո շրջապատի ծաղիկները։ Երևան: «Արևիկ», էջ 80։