Դանդուռ
Դանդուռ (Portuláca) - միամյա խոտաբույս, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին։
Բույսն ունի առանցքային արմատ` մազարմատների խիտ ցանցով պատված։ Արմատը կարմրավուն է։ Սերմերը սև են, մանր և փայլուն։
Դանդուռի ցողունները մերկ են, մսալի, գետնատարած, հիմքից ճյուղավոր։ Տերևները հերթադիր են, երկարավուն, բութ, հիմքում նեղացած, մսալի։ Ծաղիկները տերևանոթներում աճում են փնջերով։ Բաժակի մասերը մսալի են, բութ ողնուցով։ Պսակաթերթերը վառ դեղին են, կլորավուն, մոտավորապես 10 մմ երկարությամբ։
Բովանդակություն |
[խմբագրել] Քիմիական բաղադրությունը
Պարունակում է նորադրենալին։ Տերևները պարունակում են վիտամիններ։ Ամբողջ բույսը պարունակում է E վիտամին։ Արմատը պարունակում է գլյուկոզիդներ, միկրոտարրեր։
[խմբագրել] Դանդուռը բժշկության մեջ
Բժշկության մեջ օգտագործվել են դանդուռի վերգետնյա մասը և սերմերը։
Հայկական ավանդական բժշկության մեջ դանդուռն օգտագործել են սեռական թուլության (իմպոտետություն), արևահարության, մարսողական ուղիների ուռուցքների, միզուղիների բորբոքումների, լյարդի, սրտի և ստամոքս բորբոքային հիվանդությունների, թոքաբորբերի, հազի, լուծի, ականջի բորբոքային ուռուցքների, գլխի թեփոտության և միզապարկի խոցերի բուժման համար։[1]
[խմբագրել] Դանդուռի տեսակները
- Դանդուռ խոշորածաղիկ (Portulaca grandiflora)
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հ.Ս.Հարությունյան (1990). Միջնադարյան հայկական բժշկարանների դեղաբույսեր. Երևան: «Լույս», էջ 55.