Գևորգ Սահակյան (ըմբշամարտիկ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Սահակյան (այլ կիրառումներ)
Գևորգ Սահակյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | Լեհաստան և Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 15, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
168 սանտիմետր | |
Գևորգ Սահակյան (հունվարի 15, 1990, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Լեհաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1990 թվականի հունվարի 15-ին, Հայաստանի Էջմիածին քաղաքում։ Մարզվել է Միշա Սահակյանի և Արմեն Բաբալարյանի մոտ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Գևորգ Սահակյանը նվաճել է բրոնզե մեդալ[1][2]։
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած 2019 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 67 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ[3][4]։ Եզրափակիչ գոտեմարտում նա պարտվել է թուրք Աթաքան Յուքսելին։ 2021 թվականի մարտին նա մասնակցել է Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կայացած եվրոպական որակավորման մրցաշարին՝ հույս ունենալով նվաճել Տոկիոյի (Ճապոնիա) 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր[5]։ Նա այդ մրցաշարում, ինչպես նաև Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված համաշխարհային օլիմպիական որակավորման մրցաշարում չի կարողացել նվաճել օլիմպիական խաղերի ուղեգիր[6]։
2021 թվականի հունվարին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված Գրան պրի Զագրեբ օփենում 67 կգ քաշային կարգում Գևորգ Սահակյանը նվաճել է ոսկե մեդալ[7]։
2021 թվականի հունիսին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված 2021 թվականի Վլադիսլավ Պիտլասինսկու գավաթում 72 կգ քաշային կարգում Գևորգ Սահակյանը նվաճել է ոսկե մեդալ[8][9]։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Մրցաշար | Անցկացման վայր | Արդյունք | Ոճ,
քաշային կարգ |
---|---|---|---|---|
2018 | Աշխարհի առաջնություն | Բուդապեշտ, Հունգարիա | 3-րդ | Հունահռոմեական 67 կգ |
2019 | Եվրոպայի առաջնություն | Բուխարեստ, Ռումինիա | 2-րդ | Հունահռոմեական 67 կգ |
2021 | Աշխարհի առաջնություն | Օսլո, Նորվեգիա | 3-րդ | Հունահռոմեական 72 կգ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «2018 World Wrestling Championships Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Russia move top of medal table at World Wrestling Championships with two golds on penultimate day». www.insidethegames.biz. 2018 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Rowbottom, Mike (2019 թ․ ապրիլի 14). «Russia round off European Wrestling Championships in Bucharest with two more Greco-Roman golds». InsideTheGames.biz. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «2019 European Wrestling Championships Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «2021 European Wrestling Olympic Qualification Tournament Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
- ↑ «2021 World Wrestling Olympic Qualification Tournament Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «2021 Grand Prix Zagreb Open Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Rowbottom, Mike (2021 թ․ հունիսի 13). «Hosts win two golds on final night of UWW Poland Open». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «2021 Poland Open Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gevorg Sahakyan at International Wrestling Database
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Սահակյան (ըմբշամարտիկ)» հոդվածին։ |
|