Գուրգեն Խաչատրյան (լեզվաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Խաչատրյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1953 (71 տարեկան) Ջիլիզա, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | լեզվաբան |
Հաստատություն(ներ) | ՎՊՀ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Ալմա մատեր | ՎՊՀ (1977) և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ (1984) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ |
Գուրգեն Կիպրոնի Խաչատրյան (փետրվարի 1, 1953, Ջիլիզա, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հայաստանի գրողների միության անդամ (2012):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1970-1971 թվականներին աշխատել է Լոռու մարզի Քարկոպ ավանի 8–ամյա դպրոցում։ 1971-1973 թվականներին ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ 1973-1977 թվականներին սովորել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում, 1982-1984 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1977-1981 թվականներին եղել է Վանաձորի Կիրովի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, 1980-1981 թվականներին՝ նույն դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն, 1986 թվականից՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, 1995 թվականից՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի դեկան։ 2006 թվականին ընտրվել, 2011 թվականին վերընտրվել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր[1]։ 2011 թվականից Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի մասնագիտական խորհուրդներից մեկի անդամ է, 2012 թվականից՝ Հայաստանի գրողների միության անդամ[2][3]։
1986 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2000 թվականին՝ դոկտորական ատենախոսություն՝ «Գրաբարի վերլուծական բայերի արժույթը» թեմայով։ 2005 թվականին արժանացել է լեզվաբանության պրոֆեսորի գիտական կոչման։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2004)
- Մովսես Խորենացու մեդալ (2008)[4]
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2010)
- Գրիգոր Նարեկացի հուշամեդալ (2013)
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրաբար, Երևան, 2014։
- Հայրենների ոճագիտական և կառուցվածքային ուսումնասիրություններ, Երևան, 2013։
- Հայերենագիտական աշխատասիրություններ, Երևան, 2008։
- Պատմութիւն Սեբէոսի, Համաբարբառ, Երևան, 2004։
- Գրաբարի միակազմ նախադասությունները, Երևան, 2002։
- Գրաբարի վերլուծական բայերի արժույթը, Երևան, 2000։
- Հայոց լեզվի ոլորաններում, Վանաձոր, 1994։
- Գրաբարի շարահյուսության ձեռնարկ, Կիրովական, 1989։
Թարգմանություններ (գրաբարից)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրիգոր Ակներցի, Պատմություն նետաձիգների ազգի մասին, Երևան, 2011։
- Սեբեոս, Պատմություն, Երևան, 2004։
- Ս. Գրիգոր Նարեկացի, Նիկիական հանգանակ («Մատյան ողբերգության», գլուխ ՀԵ), Երևան, 2003։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Գուրգեն Խաչատրյանի կենսագրությունը Հայաստանի գրողների միության կայքում
- ↑ «Գուրգեն Խաչատրյանի կենսագրությունը Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Խաչատրյան (լեզվաբան)» հոդվածին։ |
|
- Փետրվարի 1 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ջիլիզա գյուղում ծնվածներ
- Հայ լեզվաբաններ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Վանաձորի պետական համալսարանի շրջանավարտներ
- ՀՀ վարչապետի հուշամեդալակիրներ