Գուրգեն Արամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Արամյան
Ծնվել է1919
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մահացել է1994
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ
ԱշխատավայրԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ և «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ

Գուրգեն Լևոնի Արամյան (1919, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - 1994), հայ նկարիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Արամյանը ծնվել է 1919 թվականին, Թբիլիսիում։ Ընդունվել է Երևանի գեղարդ տեխնիկումը։

1939 թվականից ծառայել է Կարմիր բանակում[1]։ 1941 թվականին ծառայությունը չավարտած, որպես ավագ սերժանտ մեկնել է ռազմաճակատ։ Պատերազմի թեժ օրերին գերի է ընկել, տարվել Մոժայսկի համակենտրոնացման ճամբար։ Երկու ամիս ճամբարում մնալուց հետո Արամյանին հաջողվել է մի քանի ռազմագերիների հետ փախչել և միանալ խորհրդային զորքերին։ Մոսկվայի համար ծավալված կռիվների ժամանակ վիրավորվել է, տեղափոխվել մոսկովյան հոսպիտալ, այնտեղից՝ Վլադիմիր, ապա՝ Կովրովո։ 1942 թվականի մարտին Գուրգենը վերադարձել է գործող բանակ, միացել առաջին Բելոռուսական ռազմաճակատի մարտիկներին, մասնակցել Քյոնիգսբերգի և Բեռլինի գրավման մարտերին, ետ է կանչվել և № դիվիզիայի մարտիկների հետ գործուղվել Հեռավոր արևելյան ռազմաճակատ, մասնակցել միլիտարիստական Ճապոնիայի դեմ մղվող մարտերին։ Պատերազմից հետո դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[1]։

Խիզախության համար Արամյանը պարգևատրվել է «Կարմիր աստղի» և «Հայրենական մեծ պատերազմի» առաջին աստիճանի շքանշաններով, «Մարտական ծառայությունների համար», «Մոսկվայի պաշտպանության համար», Քյոնիգաբերգի գրավման համար, Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար, Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար և այլ շքանշաններով ու մեդալներով[1]։

Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։

Գուրգեն Արամյանը մահացել է 1994 թվականին[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
  • Քյոնիգաբերգի գրավման համար մեդալ
  • Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ
  • Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  2. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 18-ին.