Գուլչեխրա Սուլայմոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուլչեխրա Սուլայմոնի
Ծնվել էհունվարի 1, 1928(1928-01-01)
ԾննդավայրԲուխարա, Bukhara Okrug, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 5, 2003(2003-04-05) (75 տարեկան)
Վախճանի վայրԴուշանբե, Տաջիկստան
Մասնագիտությունբանաստեղծուհի, մանկագիր և գրող
Լեզուտաջիկերեն
Քաղաքացիություն Տաջիկստան
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան

Գուլչեխրա Սուլայմոնի (տաջ.՝ Гулчеҳра Сулаймонӣ, Гулчеҳра Сулаймонова, հունվարի 1, 1928(1928-01-01), Բուխարա, Bukhara Okrug, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 5, 2003(2003-04-05), Դուշանբե, Տաջիկստան), տաջիկ և խորհրդային բանաստեղծուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1957 թվականից), Տաջիկստանի ժողովրդական բանաստեղծ, Ռուդակիի անվան Տաջիկստանի պետական մրցանակի դափնեկիր (1977)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլչեխրա Սուլայմոնին ավանդական տաջիկական բանաստեղծական տաղաչափությունների վերափոխող, բանաստեղծ Պայրավա Սուլիմոնիի դուստրն է։ 1943 թվականին ավարտել է Բուխարայի կանանց մանկավարժական դպրոցը, 1947 թվականին սովորել է Բուխարայի մանկավարժական ինստիտուտում։ Որոշ ժամանակ դասավանդել է քաղաքի միջնակարգ դպրոցներում։ Մեկ տարի անց Գյուլչեխրան մոր և քրոջ հետ տեղափոխվել է Դուշանբե, որտեղ ուսուցչուհիների պատրաստման ուսումնարանում ուսուցանել է տաջիկերեն լեզու և գրականություն։ Այնուհետև աշխատել է պետական հրատարակչությունում։ 1951 թվականին նշանակվել է մանկական հրատարակչության Pioneer Tojikiston (այժմ՝ Anboz) մանկական հրատարակչության բաժնի վարիչ, 1952 թվականին նշանակվել է Mashal ամսագրի բաժնի վարիչ։ 1954 թվականից ղեկավարել է Տաջիկստանի պետական հրատարակչության մանկական գրականության բաժինը։ 1960-70-ական թվականներին աշխատել է «Սադո Շարկ» գրական հանդեսի բաժնի վարիչ, «Մաորիֆ» հանրապետական հրատարակչության մանկական գրականության բաժնի վարիչ և ավելի քան տաս տարի «Զանոնի Տոջիկիստոն» («Տաջիկստանի կանայք») հասարակական-քաղաքական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։

Մահացել է սրտի կաթվածից[1]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլչեխրա Սուլայմոնին իր նորամուտը սկսել է 1946 թվականին, այնուհետև մեծ դեր է խաղացել 20-րդ դարի երկրորդ կեսի տաջիկական մանկապատանեկան պոեզիայի զարգացման գործում[2]։ Սուլայմոնին եղել է մանկական բանաստեղծ, որին կոչում էին «Տաջիկական Ագնիա Բարտո»։ Նա երեխաների կողմից շատ սիրված բանաստեղծությունների հեղինակ է և դարձել է Տաջիկստանի մեկից ավելի սերունդների սիրված ու հարգված բանաստեղծուհին։ Գրել և հրատարակել է 20 բանաստեղծական ժողովածու, որից 15-ը նվիրված են երեխաներին։ 1976 թվականի «Սեբի Հուբոն» («Հուբոն խնձոր») և «Չիլ Կոկուլի Բոզիգար» («Քառասուն խաղային ծամիկներ») բանաստեղծությունների ժողովածուների համար արժանացել է Ռուդակիի անվան պետական մրցանակի՝ հանրապետության մանկագիրների շարքում։ Անխոնջ հասարակական գործունեության և տաջիկական գրականության զարգացման գործում մեծ ավանդի համար նրան շնորհվել է «Ժողովուրդների բարեկամության շքանշան», ինչպես նաև արժանացել է «Տաջիկստանի ժողովրդական բանաստեղծ» պատվավոր կոչման։ Զբաղվել է աշխարհի տարբեր ազգերի անվանի գրողների ստեղծագործությունների տաջիկերեն լեզվով թարգմանությամբ՝ տաջիկ ընթերցողներին ծանոթացնելով արտասահմանյան երկրների ժողովուրդների գեղարվեստական նվաճումներին։ Մասնավորապես, նրա թարգմանությունների միջոցով ընթերցողները ծանոթանում էին Ագնիա Բարտոյի, Սամուիլ Մարշակի, Սերգեյ Միխալկովի, Էդի Օգնեցվետի, Սիլվա Կապուտիկյանի, Յանինա Դեգուտիտեի, Հումումոն Ալիբեյլիի, Կուդդուս Մոհամմադիի, Քայում Թանգրիկուլիևի և այլոց յուրօրինակ բանաստեղծություններին[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • Տաջիկստանի ժողովրդական բանաստեղծ [tg] (1976)
  • Ռուդակիի անվան Տաջիկստանի պետական մրցանակ (1977)
  • Տաջիկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր

Ընտիր երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Имрӯз ид» («Այսօր տոն է», 1957)
  • «Ду бех олу» («Սալորի երկու տնկի», 1962)
  • «Նարգիզ» (1966)
  • «Чархофалак» («Կարուսել», 1971)
  • «Аспак» («Ձիուկ», 1972)
  • «Чил кокули бозигар» («Քառասուն խաղային ծամիկներ», 1973)
  • «Себи хубон» («Հուբոն խնձորը», 1974)
  • «Шаддаи марҷон» («Մարջանե թելիկներ», 1976)
  • «Илҳом» («Ներշնչանք», 1977)
  • «Рангинкамон» («Ծիածան», 1979)
  • «Ниҳол» («Տնլկի», 1979)
  • «Айёми гулу лола» («Կակաչների ծաղկման շրջանը», 1982),
  • «Таронаҳои офтобӣ» («Արևային երգեր», 1984)
  • «Куртаи чакан» («Չական զգեստը»,1989)
  • «Сичароғ» («Երեսուն լապտերներ», 1989)
  • «Лолаҳои дасти ман» («Իմ ձեռքի կակաչները», 1998)
  • «Хазинаи Мадина» («Մադինայի գանձերը»)
  • «Ҷомаи сангин»(«Քարե խալաթ»)
  • «Қиссаи хирсак» («Արջուկի արկածները»)
  • «Нарав, тирамоҳ» («Աշուն, մի գնա») և այլն

Նրա մի շարք բանաստեղծական ժողովածուներ թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, մոլդովերեն, ուզբեկերեն, բելառուսերեն, ղազախերեն և այլ լեզուներով ու տպագրվել Մոսկվայում, Մինսկում, Կիևում, Քիշնևում, Ալմա-Աթայում, Տաշքենդում և այլ քաղաքներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Гулчеҳра Сулаймонова вафот кард». Радиои Озодӣ. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. «Масъуди Миршоҳӣ — Шеъру адаби тоҷикӣ дар садаи XX ба забони фаронсавӣ». Tajikistan Times. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. «Iraj Bashiri – P rominent t ajik f igures of the». fayllar.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]