Գիտություն, հայալեզու պատկերազարդ ամսաթերթ։ Լոզանի հայկազյան վարժարանի հրատարակություն։ Լույս է տեսել 1904-1905 և 1908-1909 թվականներին, Լոզանում, ապա՝ Փարիզում։ Տնօրեն՝ Միքայել Նալբանդյան։ Պրոպագանդել է բնագիտության, քիմիայի, կենսաբանության, երկրաբանության, աստղաբաշխության, բժշկության, գյուղատնտեսության և գիտության այլ բնագավառների նվաճումները։ Անդրադարձել է դպրոցների գործունեությանը, կազմակերպել գիտական հոդվածների մրցույթ, փորձեր է արել հայացնելու գիտական տերմինները, տպագրել է գրախոսականներ գիտական հրատարակությունների մասին[1][2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 84)։