Գերի Ուեբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերի Ուեբ
անգլ.՝ Gary Webb
Ծնվել էօգոստոսի 31, 1955(1955-08-31)[1][2]
ԾննդավայրՔորոնա, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 10, 2004(2004-12-10)[3][1][2] (49 տարեկան)
Մահվան վայրCarmichael, Սակրամենտո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունNorthern Kentucky University?
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրThe Mercury News?
Պարգևներ և
մրցանակներ

Գերի Սթիվեն Ուեբ (անգլ.՝ Gary Stephen Webb, օգոստոսի 31, 1955(1955-08-31)[1][2], Քորոնա, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - դեկտեմբերի 10, 2004(2004-12-10)[3][1][2], Carmichael, Սակրամենտո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ժամանակակից հետաքննող ժուռնալիստ, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր։ Հեղինակավոր այդ մրցանակին արժանացել է 1990 թվականին՝ 1989 թվականի հոկտեմբերի 17-ին Կալիֆոռնիայում՝ Սան Ֆրանցիսկո քաղաքի մերձակայքում տեղի ունեցած Լոմա-Փրիեթայի ավերիչ երկրաշարժի հետևանքներն ու դրանց վերացմանն ուղղված աշխատանքները լուսաբանող ռեպորտաժներ, հոդվածներ, լրագրողական տպավորիչ այլ նյութեր հեղինակելու համար։ Սակայն նրան առավել մեծ հռչակ է բերել 1996 թվականին «San Jose Mercury News» թերթռւմ «Մթին դաշինք» («Dark Alliance») խորագրի ներքո լույս ընծայած հոդվածաշարը, որտեղ մերկացրել է թմրանյութերի ապօրինի շրջանառության գլխավոր գործող անձանց ու վերջիններիս հովանավորներին (հետագայում այդ հոդվածաշարը հրատարակել է առանձին գրքի տեսքով)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքննության արդյունքում ձեռք բերած բազմաթիվ փաստերի համադրությամբ Գերի Ուեբը ցույց է տվել, որ Նիկարագուայում հակակոմունիստական ապստամբության պարագլուխները սերտ կապի մեջ են թմրանյութերի տարածումն ու վաճառքը կազմակերպող խոշոր շնաձկների՝ Ռիկի Դոնելլ Ռոսի, Օսկար Դանիլո Բլանդոնի և այլոց հետ, որոնք, օգտվելով ԱՄՆՀետաքննությունների դաշնային բյուրոյի գաղտնի հովանավորությունից, գործակալական լայն ցանցի միջոցով թմրանյութեր են տարածում ու վաճառում ամերիկյան խոշոր քաղաքների՝ սևամորթներով բնակեցված թաղամասերում և այդ հանցավոր ճանապարհներով ձեռք գցած ֆինանսական միջոցների որոշակի մասն ուղղում ապստամբական գործողությունների հետ կապված ծախսերը հոգալուն։ Հոդվածաշարի տպագրության ընթացքում և դրանից հետո էլ մի ամբողջ շարք պարբերականներ, այդ թվում՝ The New York Times-ը, The Washington Post-ը, Los Angeles Times-ը, հոդվածներ լույս ընծայեցին, որոնց հեղինակները կասկածի տակ էին դնում Գերի Ուեբի բերած փաստերն ու արած հետևությունները, ամեն կերպ ջանում էին ապացուցել, որ դրանք միանգամայն անհիմն են[4][5])[6]։ Հետաքննող ժուռնալիստին քննադատողմերի բանակին միացավ նաև «San Jose Mercury News»-ի գլխավոր խմբագիր Ջերրի Սեփոսը, ով 1997 թվականի մայիսին խմբագրական իր հոդվածում սուր քննադատության ենթարկեց Գերի Ուեբի մեթոդաբանությունը։ Այդ նույն տարվա դեկտեմբերի 13-ին Ուեբը հեռացվեց «San Jose Mercury News»-ի խմբագրակազմից և աշխատանքի նշանակվեց որպես տեղական թերթերից մեկի՝ «Cupertino»-ի մարզական լրագրող[7]։

2004 թվականի դեկտեմբերին Սակրամենտոյում գտնվեց նրա դին՝ գլխի մեջ՝ երկու փամփուշտ։ Պաշտոնապես հայտարարվեց, որ Գերի Ուեբը ինքնասպան էր եղել[8]։

2014 թվականին, ըստ Նիք Շուի «Սպանել սուրհանդակին. թե ինչպես ՀՖԲ-ի կոկաինային տարաձայնությունը ոչնչացրեց ժուռնալիստ Գերի Ուեբին» («Kill the Messenger: How the CIA's Crack-cocaine Controversy Destroyed Journalist Gary Webb») կենսագրական վեպի, որ 2006 թվականին արժանացել էր Ազգային գիրք մրցանակի, ռեժիսոր Մայքլ Քվեսթան նկարահանել է «Սպանել սուրհանդակին» գեղարվեստական ֆիլմը, որտեղ Ուեբի կերպարը մարմնավորել է անվանի կինոդերասան Ջերեմի Ռեները։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gary Webb - Dark Alliance։ The CIA, the Contras, and the Crack Cocaine Explosion, Seven Stories Press, 1998,

|isbn= }}1-888363-68-1 (hardcover, 1998) et 1-888363-93-2(paperback, 1999

  • Gary Webb, Kristina Borjesson - (chap. 14) - Into the Buzzsaw։ Leading Journalists Expose the Myth of a Free Press

|éditeur= Prometheus Books |lieu= Amherst |année= 2002 |isbn= 978-1-57392-972-1 |lccn= 2002019181 }}

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Celerino Castillo, Dave Harmon - Powderburns։ Cocaine, Contras & the Drug War|sous-titre=|lien titre=|numéro d'édition=|éditeur=Atlantic Books|lieu=|année=1994|tome=|volume=|pages totales=|isbn=0-88962-578-6|isbn2=0-8095-4855-0|passage=|lire en ligne=|consulté le
  • Alexander Cockburn, Jeffrey St. Clair - Whiteout։ The CIA, Drugs and the Press|numéro d'édition=|éditeur=Verso|lien éditeur=|lieu=|année=1999|tome=|volume=|pages totales=|isbn1=1-85984-139-2|ISBN2=1-85984-258-5|passage=|lire en ligne=|consulté le
  • Frederick P. Hitz - Obscuring Propriety։ The CIA and Drugs|journal=International Journal of Intelligence and Counterintelligence|année=1999|volume=12|numéro=4|pages=448–462|doi=10.1080/088506099304990}} {{commentaire biblio| Hitz, en tant qu'inspecteur général de la CIA, a le premier révélé l'accord secret entre la CIA et le département de la Justice en mars 1988, quand il a témoigné devant le House Intelligence Committee
  • Robert Parry - Lost History։ Contras, Cocaine, the Press & "Project Truth"|sous-titre=|lien titre=|numéro d'édition=|lien éditeur=|éditeur=Media Consortium|lieu=Arlington|année=1999|tome=|volume=|pages totales=|isbn=978-1-893517-00-4|lccn=99093363|passage=|lire en ligne=|consulté le
  • Nick Schou - Kill the Messenger։ How the CIA's Crack Cocaine Controversy Destroyed Gary Webb|sous-titre=|lien titre=|numéro d'édition=|lien éditeur=|éditeur=Nation Books|lieu=New York|année=2006|tome=|volume=|pages totales=|format=poche|isbn=978-1-56025-930-5|oclc=72763448|lccn=2007275820|passage=|lire en ligne=|consulté le
  • Peter Dale Scott, Jonathan Marshall - Cocaine Politics։ Drugs, Armies, and the CIA in Central America|sous-titre=|lien titre=|numéro d'édition=|lien éditeur=University of California Press|éditeur=University of California Press|lieu=|année=1991|tome=|volume=|pages totales=|isbn=0-520-07312-6|isbn2=0-520-07781-4|isbn3=0-520-21449-8|passage=|lire en ligne=|consulté le}
  • Patrick Pesnot (2015). France Inter (ed.). «Gary Webb, l'homme qui a eu raison trop tôt». Rendez-vous avec X (ֆրանսերեն). Վերցված է 2 mai 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |jour= ignored (օգնություն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Laderman S. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 http://www.nytimes.com/2004/12/13/obituaries/13webb.html?ex=1103605200&en=178913eb29a35ac7&ei=5006&partner=ALTAVISTA1
  4. (անգլերեն) Venezuelan General Indicted in C.I.A. Scheme - Tim Weiner, The New York Times, 23 novembre 1996
  5. langue=fr|titre=La sombre alliance|périodique=Le Monde diplomatique|date=2018-04-01|lire en ligne=https://www.monde-diplomatique.fr/mav/158/HENNETON/58508%7Cconsulté(չաշխատող հղում) le=2018-08-04}}
  6. (անգլերեն) Gary Webb on C.I.A. Trafficking of Cocaine - YouTube,
  7. langue=en|auteur=Vincent Tompkins, Judith Baughman, Victor Bondi|titre=American Decades: 1990-1999|éditeur=Gale Research|date=2000|passage=419|isbn=|lire en ligne=}}
  8. (անգլերեն) Reporter's suicide confirmed by coroner - Sam Stanton, Sacbee.com, 15 décembre 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]