Գետնանոճի թույնման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետնանոճի թույնման
Գետնանոճի թույնման
Գետնանոճի թույնման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Նոճազգիներ (Cupressaceae)
Ենթաընտանիք Նոճայիններ (Cupressoideae)
Ցեղ Գետնանոճի (Chamaecyparis)
Տեսակ Գետնանոճի թույնման (C. thyoides)
Միջազգային անվանում
Chamaecyparis thyoides
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Գետնանոճի թույնման (լատին․՝ Chamaecyparis thyoides), նոճազգիների ընտանիքի, գետնանոճի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառ է մինչև 25 մ բարձրությամբ, սակայն մշակության մեջ աճում է որպես փոքր ծառ 6-8 մ բարձրությամբ, նեղ սաղարթով, կարճ ճյուղերով։ Կեղևը մուգ մոխրագույն է կամ գորշավուն, ճաքճքվող, ընձյուղները դասավորված են հովհարաձև, կապտականաչավուն են, շփելիս սուր հոտ են արձակում։ Տերևները նեղ-ռոմբաձև են, ամուր հպված ընձյուղներին, ատամնաեզր։ Արական հասկիկները կազմված են 5-6 զույգ օվալաձև, շագանակագույն առէջներից։ Կոները կարճ կոթուններ ունեն, գնդաձև են, 5-6 մմ տրամագծով, խիտ խավով։ Թեփուկները 6-8 հատ են, բազմանկյուն։ Սերմերն ունեն նեղ, ալիքաձև թևիկներ։ Ունի բազմաթիվ պարտիզային ձևեր։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի վիճակում հանդիպում հյուսիսային Ամերիկայում, Մերձատլանտյան նահանգներում, Մասսաչուսետս նահանգից մինչև Հյուսիսային Ֆլորիդա, Իլլինոյսից և Լուիզիանայից դեպի արևմուտք։ Աճում է ճահճուտ, ցուրտ հարթավայրերում, որոնք տարվա ընթացքում մի քանի ամիս ծածկված են լինում ջրով։ Լեռներն են բարձրանում մինչև 400-500 մ։ Աճում է խիստ դանդաղ։ Եվրոպա է բերված 1736 թվականին, Հայաստան է ներմուծված 1965 թվականին (Իջևան

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միանգամայն ցրտադիմացկուն է։ Էկոլոգիական խումբը՝ V: Մշակության հավանական շրջանները՝ 9բ, 10ա, 20[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (91)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնանոճի թույնման» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնանոճի թույնման» հոդվածին։