Գեորգ Լեբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգ Լեբեր
 
Կուսակցություն՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ և patron
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հոկտեմբերի 7, 1920(1920-10-07)[1][2][3]
Ծննդավայր Obertiefenbach, Beselich, Լիմբուրգ Վայլբուրգ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա
Վախճանի օր օգոստոսի 21, 2012(2012-08-21)[1][2][3] (91 տարեկան)
Վախճանի վայր Շյոնաո ամ Կյոնիգսզե, Բերխտեսգադեն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[4]
Թաղված Բերխտեսգադեն
Քաղաքացիություն  Գերմանիա
 
Պարգևներ

Գեորգ Լեբեր (գերմ.՝ Georg Leber, հոկտեմբերի 7, 1920(1920-10-07)[1][2][3], Obertiefenbach, Beselich, Լիմբուրգ Վայլբուրգ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա - օգոստոսի 21, 2012(2012-08-21)[1][2][3], Շյոնաո ամ Կյոնիգսզե, Բերխտեսգադեն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[4]), գերմանացի պետական և քաղաքական գործիչ և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։

Եղել է Գերմանիայի տրասպորտի և կապի, պաշտպանության և փոստի նախարար։ Եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից և ծառայել է Երրորդ Ռայխին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 7-ին Ֆաշիստական Գերմանիայի Օբերտիֆենբախ կոմունայում։ Սովորել է տեղի տարրական դպրոցում և ստացել է որմնադիրի մասնագիտացում։

Մասնակցել է 1939 թվականի դեկտեմբերի 1-ին Եվրոպայում բռնկված Երկրորդ համաշխարհային պատերազմին և ծառայել Երրորդ Ռայխում։

Մասնակցել է Չեխոսլովակիայի, Լեհաստանի և Դանիայի օկուպացմանը։ Պատերազմից վերադառնալուց հետո 1947 թվականին միանում է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։

1949 թվականին ընտրվել է Լիմբուրգի արհմիութենական թերթի քարտուղար։ Երեք տարի անց նշանակվել է թերթի գլխավոր խմբագիր։

1955-1966 թվականներին եղել է խմբագրության նախագահ։

1966 թվականին նշանակվել է Գերմանիայի տրանսպորտի և կապ նախարար, փոխարինելով Հելմուտ Շմիդտին։ 1969 թվականին ստանձնեց նաև փոստի և հաղորդակցման նախարարի պաշտոնը։

1972 թվականին դարձել է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հինգերորդ պաշտպանության նախարարը։ Նրա նախարարության օրոք ռազմական դպրոցներ բացվեցին Մյունխենում և Համբուրգում։

1973 թվականի նոյեմբեր 29-ին դարձել է Բունդեսթագի անդամ։ Նրա համանագրով, 1975 թվականին Գերմանիայում թույլատրվեց կանանց դառնալ բժշկական սպա։

1979-1983 շրջանում զբաղեցրել է Բունդեսթագի նախագահի տեղակալի պաշտոնը։ Մահացել է 2012 թվականի օգոստոսի 21-ին։ Թաղված է Բերխտեսգադենի լեռնային գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Լեբեր» հոդվածին։