Գալագո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գալագո (լատին․՝ Galago), պրիմատների ցեղ գալագոյանմանների ընտանիքից[1]։ Նրանք հավանաբար հանդիսանում են Աֆրիկայի ամենաբազմաթիվ պրիմատները[1]։ Ինչպես նաև ապրում են սավաննայում, անտառներում, մեծ գետերի շրջաններում[2]։ Տարածքը նշում են մեզոտ ձեռքերով շոշափելով իրենց տարածքի ճյուղերը։

Նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորթին շագանակագույն է։ Աչքերի շրջանում մորթին մուգ է։ Ապրում են ծառերի վրա, երբեմն իջնում են նաև ծառերից և անցնում չորեքթաթ շարժման։ Կարող են շփվել ձայների միջոցով, արձակում են 18 տարբեր ձայն։ Սնվում են միջատներով և ծառերի հյութով, որոշ տեսակներ սնվում են անողնաշարավորներով[3][4]։

Դասկարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալագո» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալագո» հոդվածին։