Գազ կորաեղջյուրավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազ կորաեղջյուրավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ կորաեղջյուրավոր (A. camptoceras)
Միջազգային անվանում
Astragalus camptoceras

Գազ կորաեղջյուրավոր (լատին․՝ Astragalus camptoceras), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

5-20 սմ բարձրությամբ միամյա բույս է։ Տերևը 3-7 սմ երկարությամբ են։ Տերևիկները 7-12-ական զույգ են, սեպաձև և գոգավոր գագաթով։ Ծաղկակիրները 1-2 ծաղիկներով են։ Պսակը դեղնավուն է, 1,5-3 սմ երկարությամբ ունդերը կորացած են, գծային և կեռիկանման թեքված կտուցով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում աճում է Երևանի (Երևանի և Վեդու շրջակայք) և Դարեղեգիսի (Եղեգնաձոր շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Անատոլիայում, Իրանում և Միջին Ասիայում։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ծովի մակարդակից 1000-1500 մ բարձրությունների վրա, միջին լեռնային գոտում, չոր կավային և աղակալված տեղերում, կիսաանապատում և տափաստային բուսականության մեջ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտղաբերում է մայիս-հունիս ամիսներին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգաված տեսակ է։ Հայտնի է միայն երկու ֆլորիստիկական շրջաններում։ Արեալը խիստ մասնատված է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ և CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.