Գազ բասիանիական
Գազ բասիանիական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Galegeae |
Ցեղ | Գազ (Astragalus) |
Տեսակ | Գազ բասիանիական (A. basianicus) |
Միջազգային անվանում | |
Astragalus basianicus |
Գազ բասիանիական (լատին․՝ Astragalus basianicus), լոբազգիներին պատկանող ծածկասերմ բույս է։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրագականտային թուփ է՝ 10-20 սմ բարձրությամբ, ճյուղավորված, թավոտ և փշոտ։ Տերևների առանցքը բարակ է, 8-22 սմ երկարությամբ, մանր փշով վերջացող։ Տերևիկները 5-9 ական զույգ են, էլիպսաձև և ուռուցիկ ջղերով։ Ծաղկաբույլը տափակացած և գնդաձև է, իսկ բաժակը՝ խավոտ, 8-10 մմ երկարությամբ, ատամիկների ծայրերը դեպի ներս ուղղված։ Պսակը վարդագույն է, իսկ դրոշը՝ 14-17 մմ երկարությամբ ականջուկներով։ Ունդերը ձվաձև և երկարավուն են, խավոտ 4-8 մմ երկարությամբ[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպում է Գեղամի (Գեղարդ գյուղի շրջակայք, Փրկի եկեղեցու ավերակներում) և Երևանի (Ողջաբերդ և Գառնի գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է Հյուսիսարևելյան Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում և Իրանում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1300-1900 մ բարձրությունների վրա, չոր խճաքարոտ լանջերին, թփուտների մեջ։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա 500կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջաններով։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մեծ մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|