Բագրատ Ուլուբաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բ. Ուլուբաբյանից)
Բագրատ Ուլուբաբյան
Ծնվել էդեկտեմբերի 9, 1925(1925-12-09)[1]
ԾննդավայրՄուշկապատ, Շուշիի գավառ[1]
Վախճանվել էնոյեմբերի 19, 2001(2001-11-19) (75 տարեկան)
Վախճանի վայրԵղվարդ, Կոտայքի մարզ, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և պատմաբան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1946)[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1] (1973)
ԱնդամակցությունԱրցախի գրողների միություն[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրԱզատ Արցախ[1] և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1]
Բագրատ Ուլուբաբյան Վիքիդարանում
 Bagrat Ulubabyan Վիքիպահեստում

Բագրատ Արշակի Ուլուբաբյան (դեկտեմբերի 9, 1925(1925-12-09)[1], Մուշկապատ, Շուշիի գավառ[1] - նոյեմբերի 19, 2001(2001-11-19), Եղվարդ, Կոտայքի մարզ, Հայաստան), հայ գրող, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մուշկապատ գյուղում։ Սովորել է Շուշիի Մանկավարժական ինստիտուտում, որն ավարտել է 1944 թվականին, այնուհետև կրթությունը շարունեկել Բաքվի Մանկավարժական ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության բաժնում, որն ավարտել է 1946 թվականին։ Այնուհետև հայոց լեզու և գրականություն է դասավանդել Մարտունու շրջանի Գիշի գյուղի դպրոցում և Ստեփանակերտի ուսուցչական ինստիտուտում։ 1949-1967 թվականներին գլխավորել է ԼՂԻՄ֊ի գրողների միությունը։ Միաժամանակ եղել է «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագիր, մշակույթի մարզային վարչության պետ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի գործադիր կոմիտեի փոխնախագահ։ 1957 թվականին Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը բեմադրել է Բագրատ Ուլուբաբյանի «Հողի լեզուն», 1963 թվականին՝ «Ում հետ ես դու» պիեսները։

1968 թվականին տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ 1969 թվականին «Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 10-րդ դարը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1973 թվականին «Խաչենի իշխանության պատմությունը (9-ից 10-րդ դարեր)» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Արցախյան շարժման ակտիվ մասնակից է եղել։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։ Հայտնի է Արցախի պատմության վերաբերյալ աշխատանքներով։ Մահացել է 2001 թվականի նոյեմբերի 19-ին Եղվարդում 76 տարեկան հասակում։ Թաղված է Երևանում։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատ Ուլուբաբյանը զբաղվել է ինչպես պատմագիտությամբ, այնպես էլ գրականությամբ։ Եղել է Հայաստանի Գրողների միության անդամ։ Հրատարակել է բանաստեղծությունների 2 ժողովածու, պատմվածքների և վիպակների 5 ժողովածու («Այգեստան», «Թարթառ», «Լեռնաստան», «Հատիկը չի մահանում», «Կանթեղ»), 4 վեպ («Հայրենի հող», «Մարդը», «Ոսկե շղթա», «Սարդարապատ»)։ Գրաբարից արդի հայերենի է թարգմանել Ղազար Փարպեցու «Հայոց պատմություն» կոթողային աշխատությունը։ Պատմագիտական աշխատությունները գլխավորապես նվիրված են Արցախի պատմությանն ու մշակույթին, նրա պատմաճարտարապետական հուշարձաններին, գործիչներին և Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի պատմությանը։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմագիտական աշխատություններ

Բանաստեղծական ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երգեր աշխատանքի և խաղաղության (բանաստեղծություններ), Բաքու, 1952, 92 էջ։
  • Այս առավոտ (բանաստեղծություններ), Երևան, 1956, 72 էջ։

Պատմվածքների և վիպակների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այգեստան (վիպակ), Բաքու, 1960, 188 էջ։
  • Թարթառ (վիպակ և պատմվածքներ), Երևան, 1963, 180 էջ։
  • Լեռնաստան (պատմվածքներ), Բաքու, 1966, 200 էջ։
  • Հատիկը չի մահանում (վիպակներ), Երևան, 1967, 340 էջ։
  • Կանթեղ (պատմվածքներ և վիպակներ), Երևան, 1976, 343 էջ։

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենի հող (վեպ), Երևան, 1959, 388 էջ։
  • Մարդը (վեպ), Բաքու, 1963, 256 էջ։
  • Ոսկե շղթա (պատմավեպ), Երևան, 1979, 376 էջ։
  • Սարդարապատ (պատմավէպ), հատ. Ա, Պէյրութ, 1987, 272 էջ։
  • Սարդարապատ (պատմավեպ), Երևան, 1988, 560 էջ[2]։
  • Սարդարապատ (պատմավէպ), հատ. Բ, Պէյրութ, 1989, 293 էջ։
  • Սարդարապատ (պատմավեպ), Երևան, 1991, 560 էջ։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Այթմատով Չինգիզ։ Մնաս բարով Գուլսարի.- Երևան։ Հայաստան, 1968.- 251 էջ։
  • Բոնդարև Յուրի։ Տաք ձյունը.- Երևան։ Հայաստան, 1972.- 447 էջ։
  • Եղբայրական ձայներ (Սովետական նշանավոր գրողների ստեղծագործությունների ժողովածու միջնակարգ դպրոցի X դասարանի աշակերտների համար).- Երևան։ Լույս, 1978.- 294 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12 (հայ.) — հատոր 12. — էջ 212.
  2. Բագրատ Ուլուբաբյան «Սարդարապատ»
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բագրատ Ուլուբաբյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բագրատ Ուլուբաբյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 212