Բրոքերը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրոքերը
անգլ.՝ The Broker
ՀեղինակՋոն Գրիշեմ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրիրավական թրիլեր, քրեական և թրիլեր
ԹեմաԱՄՆ, Կենտրոնական հետախուզական վարչություն և Լոբբինգ
Բնօրինակ լեզուամերիկյան անգլերեն և անգլերեն
Էջեր368
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչDoubleday
Հրատարակման տարեթիվհունվարի 11, 2005
ԳՄՍՀ0-385-51045-4
OCLC57236073

«Բրոքերը», ամերիկացի գրող Ջոն Գրիշեմի սասպենս ժանրում գրված թրիլեր։ 2005 թվականի հունվարի 11-ին Doubleday հրատարակության կողմից լույս է տեսնում գրքի կոշտ կազմով հրատարակությունը։

Իրադարձությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում և Իտալիայում։

Սյուժեի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք պակիստանցի գիտնականներ, ցանկանալով վերահսկողություն ունենալ հնդկական նոր ռազմական արբանյակի նկատմամբ, ուղեծրում նկատում են տակավին անհայտ տաս արբանյակներ։ Նրանց հաջողվում է գրել ծրագիր, որը նրանց հնարավորություն է տալիս մուտք ունենալ այդ արբանյակների կողմից ստացված պատկերներին։ Պակիստանցիների ցանկանում են վաճառել ծրագիրը և որպես միջնորդ դուրս են գալիս հայտնի իրավաբան Ջոել Բեկմանի վրա։ Սակայն նախկին սենատոր Ջեյսի Հաբարդը, որի միջոցով Բեկմանը բանակցություններ է վարում Պենտագոնի հետ, սպանվում է չինական հատուկ ծառայության գործակալների ձեռքից։ Այնուհետև Պենտագոնը կազմակերպում է «լրատվության արտահոսք»։ Գիտնակաները մահանում են, իսկ Բեկմանը, որը հասցնում է ծրագրերով սկավառակը թաքցնել Ցյուրիխի բանկում, դատապարտվում է 20 տարվա բանտարկության։

Ժողովրդականություն չվայելող նախագահ Արտուր Մորգանը ցանկանում է ապտակ հասցնել ամերիկյան հանրային կարծիքին՝ ի պատասխան ընտրություններում կրած ջախջախիչ պարտության համար և անսալով ԿՀՎ-ի տնօրեն Մեյնարդի խնդրանքին, ներում է շնորհում Բեկմանին։ ԿՀՎ-ի գործակալները Բեկմանին տեղափոխում են Բոլոնիա։ Նենգավոր Մեյնարդը կազմակերպում է լրատվության արտահոսք հետաքրքրված պետությունների հատուկ ծառայություններին և այնուհետև սկսում է հետևել, թե ով կոչնչնցնի նախկին բրոքերին։

Վտարանդին հասկանում է, որ կեղտոտ գործարք է կատարվում և ձեռնարկում է սեփական գործողություններ։ Նա նամակ է գրում որդուն և վերջինս սմարթֆոնի միջոցով այն փոխանցում է պրոֆեսորին, որի հետ ծանոթացել էր Բեկմանը։ Միաժամանակ Մեյնարդը Բեկմանի Բոլոնիայում թաքնվելու մասին լուրը հայտնում է Իսրայելին, Չինաստանին, Ռուսաստանին, Սաուդյան Արաբիային։ Իտալիա են ժամանում բազմաթիվ ահաբեկչական խմբեր։ Իտալերեն դասավանդող ուսուցչուհի Ֆրանչեսկան Բեկմանին է հանձնում քաղցկեղից մահացող իր ամուսնու անձնագիրը և բրոքերը, ձերբազատվելով հետապնդումից, հասնում է Ցյուրիխի բանկում իր ավանդներին և ծրագրով սկավառակին։ Նա թռչում է Վաշինգտոն և ծրագիրը հանձնում է մայոր Ռոուլանդին, որը պայմանավորվածություն է ձեռք բերում Իսրայելի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ, որ նրանք դադարեցնեն Բեկմանի հետապնդումը։ Բրոքերը վերադառնում է Բոլոնիա, որտեղ նրան սպասում է Ֆրանչեսկան։

Վեպի քննադատությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը դրականորեն է ընդունվում որոշ քննադատների կողմից, նշելով այն որպես վերադարձ վեպի գրիշեմյան ձևին։ Միևնույն ժամանակ, ուրիշները քննադատում են վեպը որպես «սոսկ ուղեցույց Իտալիայով, օժտված գեղարվեստական ստեղծագործության ձևաչափով»։ «Նյու-Յորք Թայմս» թերթի գրքերի տեսությունը նշում է, որ պաշտոնաթող լինող «ապուշ բայց ազնիվ» նախագահի նկարագրությունը նման է ինչպես Բուշ-կրտսերին, այնպես էլ Քլինթոնին, որը ամոթալի նախագահական ներում է ստորագրում 2001 թ. պաշտոնաթող լինելու վերջին րոպեներին[1]։ Այնուամենայնիվ վեպը առաջին տեղն է գրավում «Նյու-Յորք Թայմս» թերթի բեսթսելերների ցուցակում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dershowitz, Alan M. (2005 թ․ հունվարի 9). «'The Broker': Pardon Me». Նյու Յորք Թայմս. The New York Times Company. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 21-ին.
  2. Best Seller list

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]