Բրիթանի Քարեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիթանի Քարեն
Ծննդյան թիվ՝հունիսի 2, 1990(1990-06-02) (33 տարեկան)
Ծննդավայր՝Վեյմուտ, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի
IMDb։ID 1589004

Բրիթանի Քարեն (անգլ.՝ Brittany Curran, հունիսի 2, 1990(1990-06-02), Վեյմուտ, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Միջին տարիքի տղամարդիկ» (Լյուսի Թրենելի) «Սոցիոպատ» (Ֆիբի Դեյլի) հեռուստասերիալների դերերով։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարենը ծնվել է Ուեյմուտում՝ Մասաչուսեթս նահանգում, սակայն նաև ապրել է այդ նահանգի այլ շրջաններում, այդ թվում՝ Էյվոնում, Մարստոնս Միլեյում, Հայեմեում և Քեյփ-Քոդում[1]։ Երեխա ժամանակվանից նա մասնակցել է ներկայացումներին, հաճախել է բալետի, ջազի, չեչոտկայի և ջութակի, ինչպես նաև մասնակցություն է ունեցել ամառային թատրոնում[1][2]։

2001 թվականին տասնմեկ տարեկան հասակում կայացել է նրա դերասանական առաջնաելույթը էկրանին՝ «Խելագար հեռուստատեսություն» սկետչ-շոուի էպիզոդներից մեկում։ Նա հյուրի դերեր է ունեցել «Դրեյք և Ջոշ», «Ամեն ինչ թիփ թոփ կամ Զակի և Քոդիի կյանքը», «Ամեն ինչ թիփ թոփ կամ կյանքը տախտակամածի վրա», «Ուրվականների հետ խոսողը», «Մտածել ինչպես հանցագործ» և «Երիտասարդ և համարձակ» հեռուստասերիալներում։

2009 թվականին Քարենը ստացել է դեր TNT հեռուստաալիքի «Միջին տարիքի տղամարդիկ» կատակերգության հիմնական կազմում։ Նա կատարել է Լյուսի Թրանելի՝ գլխավոր դերակատարի՝ Ջո Թրանելի դստեր դերը, որը կատարում էր Ռեյ Ռոմանոն։ 2011 թվականին այդ դերի համար առաջադրվել է «Երիտասարդ դերասան» մրցանակին՝ կատակերգական կամ դրամատիկական հեռուստասերիալի երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար[3]։ 2011 թվականին երկու եթերաշրջանից հետո շոուն փակվել է[4]։

Քարենի անունը հայտնվել է նաև «13-ից 30», «Աքիլի փորձությունները», «Ուրվական ժամ․ մի մտածիր այդ մասին», «Ուրվականներից առևանգվածը»,«Օրինական Շիկահեր» և «Հարգելի սպիտակ մարդիկ»։ 2012 թվականին նա ստացել է դեր ռեժիսոր Մարկուս Նիսպելի «Ռեվերս 666» ֆիլմում[5]։ 2013-2014 թվականներին նա ABC Family-ի «Սոցիոպատ» հեռուստասերիալում ունեցել է երկրորդական դեր[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Անգլերեն անվանում Դեր Նշումներ
2004 13-ից 30 13 Going on 30
ԱՄՆ-ի օդային մարշալները U.S. Air Marshals Չիրլիդեր Մինդին Կարճամետրաժ ֆիլմ
2006 Աքիլի փորձությունները Akeelah and the Bee Շրջանային առևտրական # 1
Հրեշ տունը Monster House Ջենի Տիտրերում նշված չէ։ Լրացուցիչ հնչյունավորում
2007 Ուրվական ժամ․ մի մտածիր այդ մասին The Haunting Hour: Don’t Think About It Պրիսցիլա Ռայթ Տեսանյութ
Կենսաբանության դաս A Lesson in Biology Ալմա Կարճամետրաժ ֆիլմ
2008 Ուրվականներից առևանգվածը The Uninvited Հելենա Տեսանյութ
Շունը գնացել է Dog Gone Լիլի
Խոհարարի ճանապարհորդությունները The Adventures of Food Boy Շելբի
2014 Հարգելի սպիտակ մարդիկ Dear White People Սոֆի Ֆլեդչեր
2015 Ռևերս 666 Exeter Ռեյն
Նվաճողը Captured Ջուլի

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Անգլերեն անվանում Դեր Նշումներ
2001 Խելագար հեռուստատեսություն Mad TV Ռութի Էպիզոդ #7.8
2002 Հզոր ռենջերներ վայրի ուժ Power Rangers Wild Force Աղջիկ Էպիզոդ «The Soul of Humanity»
2004 Իսկական վայրենի Complete Savages Ջոզի Էպիզոդ «Voodude»
2005 Սառույց սրտում Go Figure Պամելա Հեռուստաֆիլմ
2006 Երիտասարդ և համարձակ The Young and the Restless Լինդսի Էպիզոդ #1.8427
2006-2007 Դրեյք և Ջոշ Drake & Josh Կարլի Էպիզոդներ «Who’s Got Game?» и «The Storm»
2007 Շնաձուկ Shark Էնի Էպիզոդ «Fall from Grace»
Ամեն ինչ թիփ թոփ կամ Զակի և Քոդիի կյանքը The Suite Life of Zack & Cody Չեսլի Բրիմեր Էպիզոդներ «Miniature Golf», «Who’s the Boss?» и «Tiptonline»
2008 Ամեն ինչ թիփ թոփ կամ կյանքը տախտակամածի վրա The Suite Life on Deck Չեսլի Բրիմեր Էպիզոդ «Flowers and Chocolate»
2009 Ուրվականների հետ խոսողը Ghost Whisperer Կրիսթի Մարքս Էպիզոդ «Slow Born»
2009-11 Միջին տարիքի տղամարդիկ Men of a Certain Age Լյուսի Թրանելի Գլխավոր դերը․ 13 էպիզոդների
2012 Մտածել ինչպես հանցագործ Criminal Minds Էդիսոն Ջոնս Էպիզոդ «The Wheels on the Bus…»
2013-14 Սոցիոպատ Twisted Ֆիբի Դեյլի Երկրորդական դեր․ 9 Էպիզոդների
Չիկագոյի հրշեջները Chicago Fire Քեթի Նոլան Երկրորդական դեր․ 8 Էպիզոդների
2017 Կախարդները The Magicians Ֆեն Երկրորդական դեր (եթերաշրջան 2)
Գլխավոր դեր (սեզոն 2)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Murray, Ken (September 6, 2011). «Get to know Brittany Curran». Examiner.com. Retrieved June 29, 2013.
  2. Soroff, Jonathan. «Brittany Curran». Improper Bostonian. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
  3. «32nd Annual Young Artist Awards - Nominations / Special Awards». youngartistawards.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
  4. Seidman, Robert (2011 թ․ հուլիսի 15). «TNT Cancels 'Men of a Certain Age'». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
  5. Miller, Daniel (2012 թ․ հունիսի 5). «Brittany Curran Cast as Female Lead in Thriller 'Backmask'». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
  6. «PRETTY LITTLE LIARS' Tyler Blackburn, TWISTED's Brittany Curran to Host Live Twitter Chats, 6/25». tv.broadwayworld.com. 2013 թ․ հունիսի 24. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիթանի Քարեն» հոդվածին։