Բրայն Մապս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրայն Մապս
ռուս.՝ Максим Сергеевич Тарасенко
Ծնվել էսեպտեմբերի 25, 1999(1999-09-25) (24 տարեկան)
ԾննդավայրԿինել, Սամարայի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունվիդեո բլոգեր և յություբեր
Պարգևներ և
մրցանակներ
Diamond Play Button
Կայքshopbrianmaps.com

Բրայն Մափս (անգլ.՝ TheBrianMaps, իր. անունը` Մաքսիմ Սերգեևիչ Տարասենկո[1], ծնվ. 1999 թվականի սեպտեմբերի 25-ին, Կինել, Սամարայի մարզ, Ռուսաստան), ռուս տեսաբլոգեր[2][3][4][5], YouTube[6][7][8][9] տեսահոլդինգի ռուսալեզու սեգմենտի ամենահայտնի տեսաբլոգերներից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսին բացել է «TheBrianMaps»[10][11] յություբյան ալիքը, որը վարում է մինչ օրս։ Իր ստեղծագործական աշխատանքը սկսել է Minecraft[12] խաղի լեթսփլեյներով։ 2014 թվականի ապրիլի 29-ին[13] հավաքել է հարյուր հազար բաժանորդ, իսկ 2015 թվականի նոյեմբերի 23-ին[14] բաժանորդների թիվը հատեց երկու միլիոնի սահմանը։

2016 թվականի փետրվարին Nickelodeon Kids' Choice Award մրցանակի չորս թեկնածուներից մեկն էր (Մաշա Վեյի, Սոնյա Եսմանի և Քեյթ Քլեփի հետ միասին)` «Սիրելի ռուսական տեսաբլոգեր» անվանակարգում, սակայն մարտյան արարողության ժամանակ մրցանակը ստացավ Սոնյա Եսմանը[15]։

2016 թվականի փետրվարի 19-ին Նրա ալիքը արգելափակվել է Minecraft խաղի խախտման պատճառով։ 2016 թվականի ապրիլի 18-ին նրա ալիքը բացվել է։

Նույն թվականի հուլիսին հաղթել է «Թվիթերի» կողմից կազմակերպված առաջին ռուսական #TwitterStar տեսաբլոգերների մրցույթում, անցնելով Քեյթ Քլեփին և Յան Գորդիենկոյին։ Twitter-ի քվեարկության ընթացքում նրա օգտին տրվել է 1 268 291 ձայն (թվիթ), 1 267 041 Քեյթ Քլեփի համար և 66 930 Յան Գորդիենկոյի համար[16]։

Ըստ վիճակագրության` 2017 թվականի հունիսի կեսին TheBrianMaps ալիքն ուներ 5,3 միլիոն բաժանորդ[9], 2018 թվականի հունիսի կեսին` 7,2 միլիոն[2], 2019 թվականի փետրվարի սկզբին` ավելի քան 9 միլիոն[8]։ 2019 թվականի ապրիլի 9-ին ալիքը հավաքեց տասը միլիոն բաժանորդ[17], որի կապակցությամբ թողարկել է «Վերջին կոճակը» կարճամետրաժ ֆիլմի անոնսը[18]։ Ֆիլմը թողարկվեց 2019 թվականի հուլիսի 23-ին թրիլլեր, սարսափ ֆիլմ և կատակերգություն ժանրերում։ Հոկտեմբերի 23-ին «Успешная группа» ալիքում դուրս եկավ Օխրիպա տեսահոլովակը` Բրայն Մապսի մասնակցությամբ, 1 օրվա ընթացքում տեսահոլովակը հավաքեց ավելի քան 1 միլիոն դիտում և գրավեց առաջին հորիզոնականը ՅուԹյուբյան թրենդների շարքում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցություն այլ կատարողների տեսահոլովակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2019`  Իմ ընկերուհու ծննդյան օրն է (Օխրիպ)[19]

Ալիքի թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիքի թեման` տեսաբլոգ, կատակերգական սկետչներ[7], զանազան ծրագրերի կրկնօրինակումներ, երաժշտական հոլովակներ։ Վերջին ժամանակներում նա շեղվել է ալիքի հիմնական թեմայից և սկսել է նկարահանել լայֆսթայլներ և վլոգներ, երբեմն վարում է ուղիղ եթերներ[2]։

Ինչպես գրում է ինքը՝ պատանին, ալիքում նա անում է «ծիծաղելի stuff»:

 — «Թոփ 10 ռուսալեզու YouTube ալիքներ 2019» — Կվարց հեռուստաընկերություն, 8 փետրվարի 2019[8]

Մաքսիմի առաջին ալիքը բացվել է 2011 թվականին, որտեղ նա տեղադրում էր իր տեսա-զննումները տարբեր համակարչային խաղերի համար։ Այսօր նա շարունակում է հավատարիմ մնալ նույն թեմային, ճիշտ է մեկ այլ ալիքով։ Բաժանորդների և հանդիսատեսին Մաքսիմը գրավում է իր անկեղծությամբ և հումորի մեծ զգացումով, իսկ նրա աշխույժ դեմքի արտահայտությունների շնորհիվ նա դարձել է բազմաթիվ մեմերի դեմքը։

 — «Գլոբալ սարդոստայնում կորածները. տեսաբլոգերների օրն ամբողջ աշխարհում տոնվում է. Նորություններ. Քաղաքականություն և հասարակություն» — RTP News, 14 հունիսի 2017[9]

Բրայնը նկարահանում է կատակերգական սկետչներ, հեռուստածրագրերի կրկնօրինակումներ և երաժշտական հոլովակներ։ Իր տեսանյութերում նա հանդես է գալիս տարբեր կերպարներով. անասելի խիստ մոր, անբախտ հոր, ձանձրալի բուսաբանի, համարձակ դայակի կերպարներ` ցուցակը կարելի է անվերջ շարունակել։ Այլ սկետչային ալիքներից նա տարբերվում է իր հիանալի մոնտաժով։ Վերջին թողարկման ընթացքում Բրայնը ցույց է տվել, թե ինչ կյանք կունենային իր հերոսները տարբեր ֆիլմային ժանրերում. մելոդրամայում, մարտաֆիլմում, սարսափ ժանրում, կատակերգությունում։

 — «Վեց տեսաբլոգերներ, ում նայում են ձեր երեխաները» — Metro, 19 հունիսի 2018[2]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցույթ Անվանակարգ Արդյունք Աղբյուր
2016 Nickelodeon Kids’ Choice Awards Սիրելի ռուս տեսաբլոգեր Առաջադրված [15]
#TwitterStar (Ռուսաստան) Հաղթանակ [16]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Что-то страшное в моей посылке.. - YouTube». 2018 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
    «Я больше не буду распаковывать ваши посылки.. - YouTube». 2019 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Шесть блогеров, которых смотрят ваши дети». Metro. 2018 թ․ հունիսի 10. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  3. «Брайн Мапс (Максим Тарасенко)». 24СМИ. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  4. «Макс Тарасенко — биография и сколько зарабатывает ютубер Брайн Мапс». Бизнес портал YaKonkurent.COM. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  5. «Макс Тарасенко — Брайан Мапс». Rustars.TV. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  6. «ТОП-10 русскоязычных YouTube каналов 2019». 2019 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2019092014-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  7. 7,0 7,1 «10 самых популярных русскоязычных блогеров Youtube». Аргументы и Факты. 2019 թ․ հունվարի 5. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  8. 8,0 8,1 8,2 «ТОП-10 русскоязычных YouTube каналов 2019». 2019 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2019092014-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Затерянные в глобальной паутине: день блогеров отмечают во всем мире». Новости Подольска — ТВ Кварц (tvpodolsk.ru). 2017 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  10. «TheBrianMaps - YouTube». Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  11. «Как быстро взорвать деревню в Minecraft? / LOOOL! — YouTube». 2012 թ․ հունիսի 30. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  12. «TheBrianMaps — YouTube (Videos / Uploads / Sport by: Date added (oldest)». Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  13. «100,000 ЗРИТЕЛЕЙ!» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  14. «2 МИЛЛИОНА! СПАСИБО!» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  15. 15,0 15,1 «Kids' Choice Awards 2016: Номинанты». ПрофиСинема. 2016 թ․ փետրվարի 3. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
    «Nickelodeon Kids' Choice Awards 2016». Всероссийский детский глянцевый журнал Fashion Book. 2016. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
    «Телеканал Nickelodeon объявил российских победителей премии Kids' Choice Awards 2016». HELLO! Russia. 2016 թ․ մարտի 15. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
    «Телеканал Nickelodeon представил победителей Kids' Choice Awards 2016». Официальный сайт молодежного журнала Yes!. 2016. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
    «Соня Есьман, MBAND и другие победители Kids' Choice Awards 2016». ElleGirl. 2016 թ․ մարտի 15. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
    «Победители Nickelodeon Kids' Choice Awards 2016». Женские Новости. 2016 թ․ մարտի 15. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  16. 16,0 16,1 «Твиттер выбрал самого популярного в России видеоблогера». ICT-Online.ru. 2016 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  17.  Видео о достижении десяти миллионов подписчиков на канале Брайна
  18. 18,0 18,1  Короткометражный фильм «Последняя кнопка» на YouTube
  19. «Клип У моей девушки день рождения - YouTube» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]