Բյորկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բյորկ Գվյուդմյունդսդոուտտիր (իսլ` Björk Guðmundsdóttir, նոյեմբերի 21, 1965, Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի երգչուհի, դերասանուհի, երաժիշտ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ, շատ մրցանակների դափնեկիր:

Երգերը պատկանում են տարբեր ոճերի, այդ թվում ալտերնատիվ ռոք, փանք, էլեկտրոնիկա, ինդի-փոփ, թրիփ-հոփ, modern classic, IDM: 2010 թվականին ՞վեդական թագավորական ակադեմիայի կեղմից արժանացել է Polar Music Prize մրցանակի: Սկզբնական շրջանում ճանաչում ստանում է, որպես the Sugarcubes ռոք-խմբի վոկալիստ: Այդ խմբի "Birthday" սինգլը (1987) դարձա Մեծ Բրիտանիայի ճանաչված հիթերից մեկը և արժանացավ երաժշտական քննադատների հավանությանը: Բյորկն իր սոլո կարիերան սկսել է 1993 թվականից: Նրա առաջին՝ Debut ալբոմը բաղկացած էր հիմնականում պարային էլեկտրոնային երաժշտությունից, հաուս, ջազ, թրիփ-հոփ: NME-ի տվյալներով ամբողջ աշխարհում վաճառվել է Debut-ի ավելի քան 4,7 մլն. կրկնօրինակ: Այժմ, Բյորկը ստեղծել է սեփական էլեկտրոնային երաժշտական ոճ, որն իր մեջ ներառում է պարային, ռոք, ջազ, էլեկտրոնիկ և ավանգարդ երաժշտության ասպեկտներ: