Չելեստա
Չելեստան հարվածային գործիքների ընտանիքին պատկանող գործիք է: Այն զանգակի (հարվածային գործիք) և դաշնամուրի խառնուրդն է: Չելեստան ստեղծել է Ավգուստ Վիկտոր Մուսթելը 1886-ին: Այս գործիքը ունի 4-ից 5 օկտավանի դաշնամուրի տեսք: Այն ունի նաև սեղմակ` տեմբրը փոխելու համար: 3 օկտավանի չելեստաները իրենց փոքր լինելու պատճառով սեղմակ չունեն:
Բնութագիր և օգտագործում [խմբագրել]
Չելեստայի հիմնական դերը նվագախմբին հատուկ տեմբր տալն է: Հիմնականում չելեստան օգտագործվում է փողային գործիքների՝ ֆլեյտայի, պիկոլո ֆլեյտայի կամ տավիղի հետ դուետով: Չելեստա անվան արմատները գալիս են ֆրանսերեն celeste բառից, որը նշանակում է երկնային կամ դրախտային:
Սկզբնական շրջանում չելեստաները պատրաստվել են Ֆրանսիայում և ունեին 5 օկտավա: Այնուհետև գործարանային պատճառներով սկսեցին պատրաստվել 4 օկտավանի չելեստաներ: Այժմ մեծ սիմֆոնիկ նվագախմբերում օկտագործվում են գերմանական գործարանների արտադրության չելեստաներ, որոնց տեմբրը ավելի մոտ է ստեղնաշարային գործիքների տեմբրին, բայց այն համարվում է հարվածային գործիք: Դրանք ունեն 5 օկտավա: Չելեստա նվագողը նստում է նվագելու ժամանակ և նվագում է ինչպես դաշնակահարը՝ 2 բանալիով (ջութակի և բասի): Չելեստան ունի հատուկ հենարան նոտաները դնելու համար:
Առաջին խոշոր կոմպոզիտորը որը չելեստան օգրագործել է սիմֆոնիկ նվագախմբում Պյոտր Չայկովսկին է: Նա այն օգտագործել է իր «Վոևոդա» սիմֆոնիկ բալլադում: Այնուհետև նա չելեստային կարևոր դեր է տվել «Ընկույզ-Կոտրիչ» (Щелкунчик) բալետում: Մեկ տարի հետո նա ևս մեկ անգամ չելեստան օգտագործել է «Փոթորիկ» (ըստ Շեքսպիրի) տեսարանային երաժշտության մեջ: Այնուհետև չելեստան օգտագործել է ավստրիացի Գուստավ Մալերն իր վեցերորդ և ութերորդ սիմֆոնիաներում: Գուստավ Հոլսթը չելեստան օգտագործել է իր «Մոլորակներ» սիմֆոնիկ պատկերների «Նեպտուն» համարում («Նեպտուն` առեղծվածային մոլորակ»): Շելեստային շատ կարևոր դեր է տվել հունգարացի Բելա Բարտոկն իր «Երաժշտություն լարայինների, հարվածայինների և չելեստայի համար» ստեղծագործությունում: Այն նաև օգտագործվել է Ջորջ Գերշվինի կողմից իր «Մի ամերիկացի Փարիզում» ստեղծագործության մեջ: Ջիակոմո Պուչինին, Մորիս Ռավելը, Ռիխարդ Շտրաուսը, Բենջամին Բրիթենը և այլոք չելեստան օգտագործել են իրենց օպերաներում: Այսօր Վոլֆգանգ Մոցարտի «Կախարդական Սրինգը» օպերայի ստեղնաշարային զանգակի պարտիան կատարում է չելեստան:
Այլ օգտագործում [խմբագրել]
Չելեստան օգտագործվում է նաև ջազ, ռոք և փոփ երաժշությունների մեջ: Շատ ֆիլմերի կոմպոզիտորներ ֆիլմի երաժշտություն ստեղծելու ժամանակ օգտագործում են չելեստա: