Բեն Գուրիոնի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն Գուրիոնի տուն
Տեսակթանգարան
Երկիր Իսրայել
ՏեղագրությունԹել Ավիվ
Հիմնադրվել է1976
Կայքbg-house.org
Քարտեզ
Քարտեզ

Բեն Գուրիոնի տուն, պատմական տուն-թանգարան Թել Ավիվում, որը 1931-1953 թթ. եղել է Մանդատային Պաղեստինի սիոնիստ առաջնորդ, հետագայում Իսրայելի առաջին պաշտպանության նախարար և Իսրայելի վարչապետ Դավիդ Բեն Գուրիոնի ընտանիքի տունը։ Մինչև 1973 թվական, Բեն Գուրիոնի մահը, այն շարունակել է ծառայել որպես լրացուցիչ նստավայր, մյուս երկու նստավայրերի հետ միասին՝ «Բեն-Գուրիոնի անձնական խրճիթը», որը գտնվում է Նեգևանապատային շրջանի Սդե Բոկեր կիբուցում (հայտնի է որպես անապատի տուն) և Բեն Գուրիոնի պաշտոնական նստավայրը, որպես Իսրայելի վարչապետ՝ կառավարության ղեկավար պաշտոնավարման տարբեր ժամանակներում[1]։ Վերջինս գտնվում է Երուսաղեմի Ռեհավիա թաղամասում։

Բեն Գուրիոնի տունը գտնվում է Բեն Գուրիոն բուլվարի 17 հասցեում, Թել Ավիվի հյուսիսում[1]։

Պատմություն և կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը կառուցվել է 1930-1931 թվականներին։ Դավիդ Բեն Գուրիոնն ու նրա ընտանիքն այնտեղ ապրել են 1931 թվականի հունիսից մինչև 1953 թվական, երբ նրանք տեղափոխվեցին Նեգև անապատի փոքրիկ փայտե տուն, Կիբբուզի Սդե Բոքեր կիբուզում, որից հետո տարվա մի մասը վերադառնում էին Թել Ավիվի տուն[1]։

Հյուրասենյակ 1-ին հարկում

Տունը կառուցվել է Հրեական ազգային հիմնադրամի (ՀՆՀ) հողատարածքի վրա[2], երբ 1930-1931 թթ. հիմնադրվեց աշխատողների առաջին բնակարանային նախագիծը հրեական Ազգային հիմնադրամի բուլվարի և Լասալ փողոցների խաչմերուկում[3]։ 1973 թվականին քաղաքական գործչի մահից հետո, Հրեական ազգային հիմնադրամի (եբրայերեն՝ Keren Kayemet Le'Israel) այգին անվանվեց Բեն Գուրիոնի անունով[3]։

Տունը նախագծել է ճարտարագետ Դավիդ Տուվիան[2]։ Բեն Գուրիոնի ընտանիքը խնդրել է թույլտվություն տալ երկրորդ հարկ կառուցելու համար[3]։ Տունն ընդարձակվել է 1946 թվականին, վերանորոգվել՝ 1960 թվականին[2]։

Ռենանայի սենյակն առաջին հարկում

Առաջին հարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հարկը ներառում էր Բեն Գուրիոնի երկրորդ դստեր՝ Ռենանայի սենյակը։ Սուեզի ճգնաժամի ժամանակ այն նաև ծառայել է Բեն Գուրիոնին (Mivtza' Kadesh, «Կադեշ» օպերացիա) որպես ռմբապաստարան և ննջարան։ Այս սենյակից Բեն Գուրիոնը կապ է հաստատել իր աշխատակազմի ղեկավար Մոշե Դայանի հետ և այդ սենյակից է ստացել օպերացիայի ընթացքի վերաբերյալ ճակատային թարմացումներ[4]։

Երկրորդ հարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանի հատված, 2-րդ հարկ

Երկրորդ հարկում կա չորս սենյականոց գրադարան, զուգարան և ննջարան, ժամանակին ծառայել է միայն Բեն Գուրիոնին։ Գրադարանն ունի պարբերականների և 20000 գրքերի հավաքածու, հին հունարեն, լատիներեն, անգլերեն, եբրայերեն, ֆրանսերեն, թուրքերեն, գերմաներեն, ռուսերեն և այլ լեզուներով[1]։ Անսովոր չափերի գրադարանը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել Բեն Գուրիոնի հետաքրքրությունների շրջանակի մասին։

Գրադարանի սենյակներից մեկը ծառայել է որպես Բեն Գուրիոնի աշխատասենյակ, որտեղ նա ունեցել է իր սեփական ուսումնասիրությունների անկյունը և գրառումներ է արել իր օրագրում։ Այնտեղ է գտնվել նաև հատուկ հեռախոսը, որն ուղիղ կապ է ապահովել Պաշտպանության նախարարության գրասենյակի հետ։

1948 թվականի մայիսի 13-ին Բեն Գուրիոնը հյուրընկալել է Minhelet ha'am (Իսրայելի ժամանակավոր կառավարություն)` Ահարոն Ցիզլինգին, Եհուդա Լեյբ Մայմոն Ֆիշմանին և Մոշե Շարեթին, որտեղ նրանք ձևակերպեցին և պատրաստել են Իսրայելի անկախության հռչակագրի վերջնական տարբերակը (Megilat HaAtzma'ut): Հաջորդ օրը նրանք այս տանից մեկնել են Դիզենգոֆի տուն, որն այժմ հայտնի է որպես Անկախության սրահ, որտեղ այդ ժամանակ տեղակայված էր Թել Ավիվի գեղարվեստի թանգարանը, որտեղ Բեն Գուրիոնը հայտարարեց Իսրայել պետության ստեղծման մասին։

Տունն այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կտակում Բեն Գուրիոնը խնդրել է տունը հանձնել Իսրայելի պետությանը.

Թել Ավիվի իմ տունը կտակում եմ Իսրայելի պետությանը[5]

Բեն Գուրիոնի մահից երեք տարի անց, սահմանվեց «Բեն Գյուրիոն օրենք 1977»-ը, որի համաձայն տունը բաց կլինի հանրության համար և կծառայի որպես թանգարան Բեն Գուրիոնի հիշատակին, ինչպես նաև կգործի որպես «ընթերցանության, գրախոսության և հետազոտության կենտրոն», ինչպես խնդրել էր Բեն Գուրիոնը։

Տունը հանրության համար բացվել է 1974 թվականի նոյեմբերի 29-ին։ Այստեղ կազմակերպվում են շրջայցեր, սիմպոզիումներ, որոնց նպատակն է ներկայացնել Բեն Գուրիոնին որպես առաջնորդ։ Ցուցադրվում են հուշեր, պատմական փաստաթղթեր և Բեն Գուրիոնի պարգևները։

Զբոսայգին, որտեղ գտնվում է տունը Բեն Գուրիոնի բնակվելու ժամանակ կոչվում էր Keren Kayemet Boulevard («Հրեական ազգային հիմնադրամի այգի»)։ Բեն Գուրիոնի մահից հետո վերանվանվել է նրա անունով։ Keren Kayemet Boulevard անունը տեղափոխվել է Թել Ավիվի հյուսիսում գտնվող Ever Ha-Yarkon արվարձանի կենտրոնական փողոց։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.jewishvirtuallibrary.org/jsource/Society_&_Culture/bghouse.html
  2. 2,0 2,1 2,2 Ben-Gurion House (museum website) [1], retrieved 14 December 2017
  3. 3,0 3,1 3,2 Danny Recht, The United Workers' Neighborhood A and B (in Hebrew, ('שכונת פועלים מאוחדת (א' ב' ו), on "Tel Aviv 100" website [2] Արխիվացված 2020-06-20 Wayback Machine; retrieved 14 December 2017
  4. «Beit Ben-Gurion (David Ben-Gurion's House)». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. Ben-Gurion house Արխիվացված 14 Հունվար 2010 Wayback Machine official website (անգլերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]