Բենջամին Բլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենջամին Բլում
Ծնվել էփետրվարի 21, 1913(1913-02-21)[1]
Lansford, Քարբոն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 13, 1999(1999-09-13)[1] (86 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհոգեբան, մանկավարժ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)American Educational Research Association? և Չիկագոյի համալսարան
Ալմա մատերՓենսիլվանիա նահանգի համալսարան և Չիկագոյի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2][3]
Եղել է գիտական ղեկավարZemira Mevarech? և Jeremy Finn?
Պարգևներ

Բենջամին Բլում (անգլ.՝ Benjamin Bloom, փետրվարի 21, 1913(1913-02-21)[1], Lansford, Քարբոն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - սեպտեմբերի 13, 1999(1999-09-13)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի հոգեբան՝ մասնագիտացած մանկավարժության բնագավառում, ուսուցիչ, գիտնական, հրատարակիչ և կրթության փորձագետ։ Հատկապես հայտնի է մանկավարժության նպատակների դասակարգմանն ուղղված իր կարևոր ներդրումների և ուսուցման մեջ սովորողի առաջընթացն ու ուսուցման վերջնարդյունքը գնահատելու «Բլումի տաքսոնոմիա»-ով[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1913 թվականի փետրվարի 21-ին Լանսֆորդ քաղաքում՝ Փենսիլվանիայում՝ ներգաղթյալ հրեաների ընտանիքում։ Նրա ընտանիքը ներգաղթել էր ԱՄՆ Ռուսաստանից[6] : Հայրը դերձակ է եղել[6]։ Ավարտել է Փենսիլվանիայի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան, իսկ 1935 թվականին նույն համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան։ 1942 թվականին Չիկագոյի համալսարանում ստացել է դոկտորի գիտական աստիճան։ 1940-1959 թվականներին եղել է նույն համալսարանի քննական հանձնաժողովի անդամ։ Սկզբում ուսանողներին քննելու ժամանակ նրանք կենտրոնանում էին այն բանի վրա, թե ինչպես են ուսանողները հիշում տեսական նյութը։ Այնուհետև այդ մոտեցումները փոփոխության ենթարկվեցին՝ կրթության նոր հարացույցին (պարադիգմա) համապատասխանելու համար։ Այդուհետ քննություններով սկսեցին գնահատել, թե ինչպես են ուսանողները լուծում առաջադրված խնդիրները, կշռադատում՝ կիրառելով տեսական գիտելիքները։ Այդ տարիների գործունեությունը փոխել է Բլումի՝ կրթության նկատմամբ ունեցած ընկալումները։

1956 թվականին Բլումը գլխավորել է Չիկագոյի համալսարանի մի խումբ հոգեբանների, որոնք զարգացրել են ուսուցումը դյուրացնող, ընկալման հմտությունների զարգացմանը նպաստող մտավոր գործունեության մի աստիճանակարգում (հիերարխիա)[7], որը հայտնի է «Բլումի տաքսոնոմիա» անունով։ Այն մինչ 2006 թվականը ԱՄՆ-ում մանակավարժության նպատակների մաս է կազմել։ Դա ճանաչողական գործունեության մակարդակների համակարգված դասակարգման առաջին փորձերից էր[8]։

1950-1960-ական թվականներին նա գրել է երկու կարևոր աշխատություններ՝ «Կրթության նպատակների տաքսոնոմիա» (1956) և «Մարդու բնավորության գծերի հաստատունությունն ու փոփոխականությունը»։

Բլումն իր ջանքերը ներդրել է հատկապես մանակավարժական նպատակների ճշգրտման ուղղությամբ և հաստատել, որ ցանկացած կրթական խնդիր առնչվում է հոգեբանության այս երեք ոլորտներից մեկին՝ ճանաչողական, հուզական և հոգեշարժողական։ Ճանաչողությունը կապված է գիտակցության, գաղափարների, հասկացությունների ընկալման հետ։ Հուզականությունը վերաբերում է ուսուցման միջոցով ձեռք բերած հույզերին և վարքագծին։ Հոգեշարժողական ոլորտն առնչվում է վարքին, ֆիզիկական հմտություններին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Taxonomy of Educational Objectives, 1956, trad. : Taxonomie des objectifs pédagogiques, vol. 1 : Domaine cognitif, Presses de l’Université du Québec, 1975.
  • Stability and Change in Human Characteristics
  • All Our Children Learning, 1980, McGraw-Hill.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. CONOR.Sl
  4. https://apadiv15.org/awards/division-15-career-achievement-award/past-recipients-of-the-career-achievement-award/
  5. https://books.google.com/books?id=KPAKpyMcfJQC&printsec=frontcover&dq=Benjamin+Bloom
  6. 6,0 6,1 Bresler, Liora; Cooper, David; Palmer, Joy (2002). Fifty Modern Thinkers on Education: From Piaget to the Present Day. Oxon: Routledge. էջեր 86. ISBN 041522408X.
  7. Bloom, B. S., ed. (1985). Developing Talent in Young People. New York: Ballantine Books.
  8. Karnes, Frances; Nugent, Stephanie (2004). Profiles of Influence in Gifted Education: Historical Perspectives and Future Directions. Waco, TX: Prufrock Press Inc. էջեր 18. ISBN 1882664973.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]