Բեթի Գրեյբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեթի Գրեյբլ
անգլ.՝ Betty Grable
Ծնվել էդեկտեմբերի 18, 1916(1916-12-18)[1][2][3][…]
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[4]
Մահացել էհուլիսի 2, 1973(1973-07-02)[1][2][3][…] (56 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, ԱՄՆ[4]
ԳերեզմանԻնգլվուդ Պարկ
ԿրթությունMary Institute and St. Louis Country Day School? և Hollywood Professional School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներգչուհի, պարուհի, մոդել, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի և coverperson
Ծնողներհայր՝ John Conn Grable?[5], մայր՝ Lillian Rose Hofman?[5]
Ամուսին(ներ)Harry James? և Ջեքի Կուգան
Պարգևներ և մրցանակներ
bettygrable.net

էլիզաբեթ Ռուտ «Բեթթի» Գրեյբլ (անգլ.՝ Elizabeth Ruth «Betty» Grable; դեկտեմբերի 18, 1916(1916-12-18)[1][2][3][…], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[4] - հուլիսի 2, 1973(1973-07-02)[1][2][3][…], Սանտա Մոնիկա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, պարուհի և երգչուհի։ 1930-1940 թվականների ընթացքում նրա մասնակցությամբ թողարկված 42 ֆիլմերը հավաքել են 100 մլն դոլար, սահմանել է շահույթի ռեկորդ։ ԱՄՆի ֆինանսների նախարարությունը 1946 և 1947 թվականներին դերասանուհուն կոչել է ամենաբարձր վարձատրվող ամերիկացի կին։ Իր գործունեության ընթացքում նա վաստակել է 3 մլն դոլարից ավելի։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1916 թվականի դեկտեմբերի 18-ին Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում։ Լիլիան Ռոուզի և Ջոն Չալզ Գրեյբլի, ով բորսայի բրոկեր էր, երեք երեխաներից փոքրն է։ Դերասանուհին ունեցել է հոլանդական, անգլիական, գերմանական և իռլանդական արմատներ։ Դերասանուհի դառնալու մեջ նրան ոգեշնչել է նրա մայրը, ով ուժեղ, համառ, իր երեխաներին սիրող կին է եղել։ Նրա օգնությամբ Էլիզաբեթը մասնակցել է գեղեցկության բազմաթիվ մրցույթների, որոնցից մի քանիսում հաղթել է, իսկ մի քանիսում հանդիսատեսի և ժյուրիի կողմից արժանացել է ուշադրության։

1929 թվականին, երբ Գրեյբլը 12 տարեկան էր, սկսել է կինոյում իր գործունեությունը, սակայն նրա հետ պայմանագիրը խզվել է, քանի որ պարզվել է, որ նա պամանագիրը կնքելիս օգտագործել է կեղծ փաստաթղթեր։ Նա պայմանագրեր է կնքել այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ «RKO-ն» և «Paramount Pictures» ընկերությունները։ 1930-ական թվականներին նկարահանվել է Բ-կարգի ֆիլմերում՝ հիմնականում խաղալով քոլեջի ուսանողուհու դերեր։ Գրեյբլը հայտնի է դարձել, երբ նկարահանվել է «ԴյուԲարրին եղել է կին» բրոդվեյան մյուզիքլում, որից հետո նա ուշադրության է արժանացել «20th Century Fox» ընկերությունը։

Նա Էլիս Ֆեյին փոխարինել է «Նույնիսկ արգենտինական» ֆիլմում, որը դարձել է իր առաջին հոլիվուդյան խոշոր աշխատանքը, ինչից հետո մի քանի տարվա ընթացքում դարձել է «Fox» ընկերության աստղ։ 10 տարվա ընթացքում ընկերությունը Գրեյբլին նկարահանել է գունավոր երաժշտական ֆիլմերում։ Այդ ֆիլմերը շատ հայտնի է եղել և գլխավոր դերերը կատարել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են՝ Դոն Ամիչին, Թայրոն Փաուերը, Ջոյն Փեյնը և այլք։ 1943 թվականին եղել է աշխարհում համար առաջին շահութաբեր ֆիլմի դերասանուհի, իսկ 1947 թվականին դարձել է ԱՄՆ ամենաբարձր վարձատրվող դերասանուհին։ Նրա մեծ հաջողություն ունեցած ֆիլմերը եղել են «Մայրիկը եղել է զուգագուլպաներով» և «Ինչպե՞ս ամուսնանալ միլիոնատիրոջ հետ» (1953) կոմեդիան։ Վերջինս եղել է իր վերջին ֆիլմը։ 1955 թվականին, երբ «Fox» ընկերության հետ կնքած պայմանագրի ժամկետը ավարտվել է, լքել է կինոն և սկսել է նկարահանվել հեռուստատեսությունում և ելույթ է ունեցել թատրոնում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929-1939 թվականներ՝ գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին Գրեյբլը և մայրը տեղափոխվել են Հոլիվուդ։ Մայրը պրոդյուսերներին ու գործակալներին ստել է աղջկա իսկական տարիքը՝ ասելով, որ նա տասնհինգ տարեկան է, որպեսզի աղջկան աշխատանք տան։ Նույն թվականին «Երջանիկ օրեր» ֆիլմի երգչախմբում առաջին անգամ ելույթ է ունեցել։

13 տարեկանում Սեմուել Գոլդվինի հետ կնքել է պայմանագիր։

1939 թվականին նա պայմանագիր է կնքել «RKO Pictures»-ի հետ։ Ստուդիայում նրա առաջին ֆիլմը դարձել է «Ստաժավորում» (1932) ֆիլմը, որտեղ 14-ամյա Գրեյբլն իր առաջին նշանակալի դերն է խաղացել էկրանին։ Հաջորդ տարիների ընթացքում նա կրկին էպիզոդիկ դերեր է խաղացել ֆիլմերում, որտեղ նա նույնիսկ չի նշվել տիտրերում։ Բայց այդ նկարներից շատերը ստաղել են համաշխարհային ճանաչում՝ ինչպիսիք են «Կավալկադա» ֆիլմը (1933), որը նկարահանվել է նույնանուն պիեսի հիման վրա։ Այնուհետև հաջորդել են ավելի մեծ դերեր «Ուրախ ամուսնալուծվածը» (1934) և «Հետևելով նավատորմին» (1936) ֆիլմերում, որտեղ գլխավոր դերերը կատարել է այդ ժամանակ հայտնի Ջինջեր Ռոջերս և Ֆրեդ Ասթեր պարային զույգը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյբլը ամուսնացել է 1937 թվականին Ջեքի Կուգանի հետ։ Կուգանը մեծ սթրես է ունեցել իր խորթ հոր՝ Բերնտշտեյնի հետ դատավարությունների պատճառով, նրա մանկության տարիներին աշխատած Ջեկիի փողերի կապակցությամբ, և զույգը բաժանվել է 1939 թվականին։ 1943 նա ամուսնացել է շեփորահար Հարրի Ջեյմսի հետ։

Այս ամուսնությունից ունեցել է երկու դուստր՝ Վիկտորիա Էլիզաբեթը (ծնվ.՝ 1944 թվ.) և Ջեսիկան (ծնվ.՝ 1947 թվ.): 22 տարվա ամուսնության ընթացքում Գրեյբլը անհանգստացել է Ջեյմսի հարբած արարքներից և ամուսնական դավաճանություններից, իսկ 1965-ին նրանք բաժանվել են։ Դրանից հետո Գրեյբլը հարաբերությունների մեջ է մտել պարող Բոբ Ռեմիկի հետ, ով մի քանի տարով փոքր էր նրանից։ Այդ հարաբերությունները տևել են մինչև նրա մահը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյբլը մահացել է թոքերի քաղցկեղից 56 տարեկանում, Լոս Անջելեսում։ Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել մահից երկու օր անց։ Ներկա են եղել  նախկին ամուսին Հարրի Ջեյմսը, ինչպես նաև Հոլիվուդի աստղեր Դորոթի Լամուրը, Շիրլի Բուտը, Միտցի Գեյնորը, Ջոնի Ռեյը, Դոն Ամիչին, Սիզար Ռոմերոն, Ջորջ Ռաֆտը, Էլիս Ֆեյը և Դեն Դեյլին։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոարտադրության մեջ ունեցած ներդրման համար Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։

Նրա հայտնի պինապ լուսանկարը «Time» ամսագիրը անվանել է ամբողջ ժամանակների 100 ամենաազդեցիկ լուսանկարներից մեկը։ Ավելի ուշ այս լուսանկարը «Life» ամսագրի կողմից ներառվել է «100 լուսանկար, որոնք փոխել են աշխարհը» ցանկում։

Բեմում աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնագիր անվանում
1932 Առասպելական բամբասանքներ Tattle Tales
1939 ԴյուԲարրին տանն էր DuBarry Was a Lady
1962, 1968 Տղաներ և տիկնիկներ Guys and Dolls
1965-1967, 1971 Հելլո, Դոլլի Hello, Dolly!
1968-1970, 1973 Ծննդյան գիշեր Born Yesterday
1969 Բելլ Սթար Belle Starr

Ռադիո-ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ծրագիր Ներկայացում
1942 Command Performance
1946 Lux Radio Theatre Կոնի Այլենդ
1949 Suspense
1950 Screen Directors Playhouse Երբ իմ կատուն ժպտում է ինձ
1952 Lux Radio Theatre Իմ կապույտ դրախտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119403285 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթի Գրեյբլ» հոդվածին։