ԲարՔեմփ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԲարՔեմփը մասնակիցների կողմից կազմակերպվող կոնֆերանսների միջազգային ցանց է։ Այդ կոնֆերանսները իրենցից ներկայացնում են «մասնակցային» աշխատանքային սեմինար՝ միջոցառումներ, որտեղ մասնակիցները իրենք են բերում ներկայացվելիք թեմաները։ Առաջին ԲարՔեմփերի թեման վաղ-շրջանի համացանցային ծրագրերն էին և դրանց հետ փոխկապակցված բաց կոդով (open source) տեխնոլոգիաները, սոցիալական ցանցային պրոտոկոլները և տեղեկատվության բաց ֆորմատները։ ԲարՔեմփի ֆորմատը նաև օգտագործվել է այլ կարգի բազմազան թեմաներ ներկայացնելու, քննարկելու նպատակով, այդ թվում՝ հանրային փոխադրամիջոցների, առողջապահության և այլ ոլորտների։
[խմբագրել] Պատմությունը
«ԲարՔեմփ» անվանումն առաջացել է միջոցառման ակունքը հանդիսացող հաքերական «ֆուբար» (անհայտ փոփոխական) տերմինի կեսկատակ նմանաձայնությամբ. ԲարՔեմփն առաջացել է Ֆու Քեմփ միջոցառումներից, որոնք բաց կոդով (open source) հրատարակչության նախաձեռնող Թիմ Օ'Ռայլիի կողմից նախաձեռնվող, միայն հրավերների հիման վրա և մասնակցային հիմունքներով անցկացվող կոնֆերանսներ էին։
Առաջին ԲարՔեմփը անցկացվել է Փալո Ալթոյում, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում, 2005 թվականի օգոստոսի 19-ից 21-ը, Socialtext-ի գրասենյակում։ Այն կազմակերպելու համար մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ պահանջվեց, միջոցառմանը 200 մարդ մասնակցեց։ Այդ ժամանակներից ի վեր աշխարհի ավելի քան 350 քաղաքներում ԲարՔեմփեր են կազմակերպվել՝ Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Եվրոպայում, Միջին Ասիայում, Ավստրալասիայում և Ասիայում։
ԲարՔեմփերը հաճախ դասում են այսպես կոչվող ոչԿոնֆերանսերի՝ ոչ ֆորմալ և կոնֆերանս բառերի միաձուլումից (անգլերեն unConference unformal + conference)։