Բալտասար Գարսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալտասար Գարսոն
իսպ.՝ Baltasar Garzón
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1955(1955-10-26)[1][2] (68 տարեկան)
ԾննդավայրՏոռես, Խաեն, Անդալուզիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՍևիլյայի համալսարան
Մասնագիտությունդատավոր, գրող, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և փաստաբան
ԱշխատավայրՋուլիան Ասանժ
ԱմուսինԴոլորես Դելգադո[3]
Զբաղեցրած պաշտոններԻսպանիայի խորհրդարանի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունNational Court of Spain?
ԵրեխաներMaría Garzón Molina?[8]
 Baltasar Garzón Վիքիպահեստում

Բալտասար Գարսոն (իսպ.՝ Baltasar Garzón, հոկտեմբերի 26, 1955(1955-10-26)[1][2], Տոռես, Խաեն, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի նշանավոր դատավոր։ Վարել է Աուգուստո Պինոչետի և ռուս մեդիամագնատ Վլադիմիր Գուսինսկու դատավարությունները։ Գարսոնն իր պատրաստակամությունն է հայտնել վարելու Հենրի Քիսինջերի և Սիլվիո Բերլուսկոնիի գործերը։

Նա բացահայտել է Իսպանիայի հատուկ ծառայությունների ու ներքին գործերի նախարարության կապը Բասկերի Երկրում գործող «Մահվան էսկադրոնի» հետ։

1998 թվականի հոկտեմբերի 10-ին պահանջել է Պինոչետի արտահանձնումը Իսպանիային դատավարության համար` կապված Չիլիում 1973 թվականի ռազմական հեղաշրջումից հետո իսպանացի քաղաքացիների անհեետացման հետ։ 2001 թվականի ապրիլին պահանջել է անձեռնմխելիությունից զրկել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին` փորձելով նրան պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ի պետքարտուղար Հենրի Քիսինջերի «Կոնդոր» գործողությանը մասնակցություն ունենալու համար։ Ինքնակամ արտաշիրմում է կազմակերպել ֆրանկոյականների կազմակերպած գնդակահարությունների տեղում` փորձելով հայտնաբերել սպանվածների, այդ թվում` բանաստեղծ Գարսիա Լորկայի մնացորդները։

Ֆրանկոյի հանցավոր ռեժիմի հետաքննությունների գործունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հոկտեմբերի 17-ին Գարսոնը Ֆրանկոյի ռեժիմի կատարած բռնությունները պաշտոնապես հայտարարել է մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Նա կազմել է 68 էջանոց ենթաօրենսդրական ակտ, որով հիմնավորել է միջազգային իրավունքի խախտումը 1977 թվականին ընդունված ֆրանկոյականների համաներման պետական օրենքում` տալով ռեժիմի զոհերի իրական գնահատականը (մոտ 100.000 զոհ քաղաքացիական պատերազմի ժամանակ և դրանից հետո)։ Նա հորդորել է արտաշիրմել մարդկանց խմբակային 19 հուղարկավորությունները, որոնք մահապատժի են ենթարկվել ֆալանգականների կողմից` դրանք հետազոտելու և վերահուղարկավորելու համար։ Դրանցից մեկում, ինչպես և ենթադրվում էր, հայտնաբերվել են բանաստեղծ Գարսիա Լորկայի մնացորդները[9][10][11]։

2010 թվականի ապրիլին Գարսոնին առաջադրվել է մեղադրանք համաներում ստացած ֆրանկոյականների հանցագործությունները քննելու ժամանակ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, քանի որ նա գործել է ի հեճուկս վերադաս մարմինների հրամանների[12]։ 2010 թվականի մայիսի 14-ին նա հեռացվել է աշխատանքից[13]։ 2010 թվականի մայիսից թույլտվություն է ստացել Հաագայի միջազգային դատարանում խորհրդատու աշխատելու[14]։

2012 թվականի փետրվարի 9-ին Բալտասար Գարսոնը մեղավոր է ճանաչվել հեռախոսային խոսակցությունների ապօրինի լսումների մեջ։ Նրան արգելվել է 11 տարի զբաղվել իրավաբանական գործունեությամբ[15]։ Իսպանիայի Գերագույն դատարանն այս որոշումն ընդունել է միաձայն։ Գարսոնն այս մեղադրանքը բողոքարկելու իրավունք չի ունեցել։ Նա նաև մեղադրվել է այն բանում, որ անօրինական է վերաբերվել գաղտնալսած խոսակցությունների նկատմամբ. դրանք Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամներ Ֆրանսիսկո Կորեայի (Francisco Correa) և Պաբլո Կրեսպոյի (Pablo Crespo) խոսակցություններն էին իրենց փաստաբանների հետ։ Կորեան ու Կրեսպոն այդ պահին մեղադրվում էին կոռուպցիայի մեջ։ Գարսոնը պնդում էր, որ փաստաբանները նույնպես մասնակից են եղել կոռուպցիոն գործողություններում։

Բացի այդ` Գարսոնին մեղադրել են այն բանի համար, որ նա Grupo Santander բանկից գումար է ստացել ԱՄՆ-ում սեմինարների մասնակցելու համար։ Դրա փոխարեն, ինչպես պնդում էր հետաքննությունը, դատավորը հրաժարվել է քննել բանկիրների կողմից հարկային օրենսդրության խախտումների մասին գործը։

Հասարակական ճնշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատավորի դեմ մեղադրանքը դժգոհությունների տեղիք է տվել Իսպանիայում և որոշ այլ երկրներում։ Հազարավոր մարդիկ մասնակցել են 2010 թվականի ապրիլի 24-ի ցույցերին Իսպանիայում, որպեսզի իրենց բողոքը հայտնեն Ֆրանկոյի ռեժիմի ապօրինությունների դեմ։ Ամենամեծ ցույցը տեղի է ունցել Մադրիդում. նրան մասնակցել է մոտ 100.000 մարդ[16]։

Human Rights Watch կազմակերպությունն իր բողոքն է արտահայտել իսպանական արդարադատության մեջ երկակի ստանդարտների կիրառման առթիվ, որը մեղադրում է բռնությունները Չիլիում և Արգենտինայում, սակայն Ֆրանկոյի ռեժիմի հանդեպ լռություն է պահպանում[16]։

«Միավորված ձախեր» կոալիցիայի նախկին ղեկավար Գասպար Լյամասարեսը հայտարարել է, որ Գարսոնին դատում են այն բանի համար, որ նա «փորձում է պայքարել կոռուպցիայի և Ֆրանկոյի հանցավոր ռեժիմի դեմ»[17]։

Ռուսական կազմակերպված հանցագործության դեմ հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հոկտեմբերին Գարսոնի կողմից ռուսական կազմակերպված հանցագործության գործի հետաքննության շրջանակներում խուզարկություն է կատարվել Ռուսաստանի Պետական դումայի անդամ, ռուսական «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ Վլադիսլավ Ռեզնիկի` Իսպանիայում գտնվող վիլլայում[18]։ Պատգամավորների կուսակիցները այս հետախուզությունը որակել են «քաղաքական բնույթի ակցիա», իսկ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը Ռեզնիկի նկատմամբ այս գործողությունը համարել է պրովոկացիա, որի նպատակը Ռուսաստանին սևացնելն է[18][19]։

2009 թվականի օգոստոսին, երբ Գարսոնը հարցաքննում էր կրկնահանցագործ Լուիս Ռոդրիգես Պուեոյին, վերջինս հայտարարել է, որ 2008 թվականի ապրիլին ինքը Վլադիսլավ Ռեզնիկի պատվերով փորձել է առևանգել միլիարդատեր Ֆրանսիսկո Էրնանդոյի որդուն։ Ընդ որում, Պույոն պնդել է, որ պատվերի դրդապատճառը Էրնանդոյի մերժումն էր 30 միլիոն դոլար վճարել «տամբովյան կազմակերպաված հանցախմբի» առաջնորդ Գենադի Պետրովին, ում հետ Գարսոնի կարծիքով, սերտորեն կապված էր Ռեզնիկը[18][20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Campbell H. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. https://elpais.com/gente/2023-11-23/baltasar-garzon-y-dolores-delgado-se-casan.html#
  4. https://www.pen-deutschland.de/de/2009/11/04/baltasar-garzon-erhalt-den-hermann-kesten-preis-2009-2/
  5. http://www.juntadeandalucia.es/boja/2008/53/d7.pdf
  6. http://juntadeandalucia.es/boja/2008/53/7
  7. https://www.boe.es/boe/dias/2001/12/18/pdfs/A48081-48081.pdf
  8. https://www.revistavanityfair.es/poder/articulos/maria-hija-de-baltasar-garzon-actua-partido-elecciones-gaspar-llamazares/37824
  9. Fuchs, D., Crusading Judge Orders Inquiry Into Franco Era // New York Times. — October 17, 2008
  10. Tremlett, G. Franco repression ruled as a crime against humanity //The Guardian (UK). — October 17, 2008
  11. Шефер Ю. Возвращение из забытья // GEO. — 2011. — № 8. — С. 147.
  12. Crusading Spanish Judge Is Indicted for Franco Probe Արխիվացված 2010-04-11 Wayback Machine, Dana Kennedy, AOL, April 8, 2010
  13. «Crusading Spanish Judge Baltasar Garzon is suspended» BBC News
  14. El Poder Judicial autoriza el traslado de Garzón a La Haya
  15. Spain’s Judge Baltasar Garzon convicted for wiretapping
  16. 16,0 16,1 20 minutos. — 24 de abril de 2010.
  17. Подсудимый в мантии
  18. 18,0 18,1 18,2 «Резник, Владислав». Лентапедия. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.
  19. «В Испании не знают об ордере на арест Резника». Росбалт. 21.10.2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.
  20. Хуан Кобо (20.8.2009). «Бальтасар Гарсон ищет следы "русской мафии"». Независимая газета. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալտասար Գարսոն» հոդվածին։