Արցախ Բունիաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բունիաթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արցախ Ասլանի Բունիաթյան
Արցախ
Ի ծնեԴալտոն
Ծնվել է1939 թ. մարտի 2
ԾննդավայրՄեծ Շեն, ԱՀ Մարտակերտի շրջան
Մահացել է2012 թ. հուլիսի 18
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԴավանանքՀայ առաքելական եկեղեցի
ԿրթությունԵրևանի բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունվիրաբույժ,
Կոչումվաստակավոր բժիշկ
ԱշխատավայրՀՀ և ԱՀ բուժհաստատություններ
Պաշտոնբժիշկ վիրաբույժ, գլխավոր բժիշկ
ԶավակներԼիլիթ, Լիանա, Սիրանույշ
ԾնողներԱսլան Բունիաթյան, Անահիտ Իսրայելյան

Արցախ/Դալտոն/Ասլանի Բունիաթյան, Արցախյան պատերազմի հերոս, ազատամարտիկ ու վիրաբույժ, գրող ու հրապարակախոս, հասարակական գործիչ, ՀՅԴ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում, 1939 թվականին մարտի 2-ին։ Կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում։

1950 թվականին ընտանիքը տեղափոխվել է Արմավիր (նախկին Հոկտեմբերյան) քաղաք։ Հայրը` Ասլան Բունիաթյանը, Աշտարակի շրջանի Կոշ գյուղից էր։

1956 թվականին ավարտել է Արմավիրի թիվ 2 միջնակարգ դպրոցը։

1959 — 1965 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական բաժնում։

1965-1968 թվականներին աշխատել է Ցելինոգրադի մարզի Ադբասարի քաղաքային հիվանդանոցում որպես վիրաբույժ։

Հայաստան վերադառնալուց հետո աշխատել է Լենինականի երկաթգծի հիվանդանոցում։

1968 թվականին աշխատանքի է անցել Աբովյանի շրջանային հիվանդանոցում։

1988 թվականից Արցախյան շարժման Աբովյան քաղաքի ակտիվ անդամներից էր։

1990 թվականից ՀՅԴ շարքերում է։

1992 թվականի սկզբներից մինչև 1995 թվականի նոյեմբերը Մարտակերտի շրջանի դաշտային հոսպիտալի կազմում որպես վիրաբույժ մասնակցել է մարտական գրեթե բոլոր գործողություններին[1]։

1995 թվականին Արցախ Բունիաթյանը վերադարձավ Աբովյան, սակայն մեկ տարի չանցած նա ստանձնեց Բերձոր քաղաքի բուժմիավորման գլխավոր բժշկի աշխատանքը։

1996-2008 թվականներին աշխատել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի շջանային բուժմիավորումում որպես գլխավոր բժիշկ։

Մահացել է 2012 թ. հուլիսի 18-ին Երևանում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվական- «Մայրական երախտագիտություն» մեդալ։

1998 թվական- ՀՀ Նախագահի հրամանագրով` «Մխիթար Հերացու» մեդալ։

2000 թվական- ԼՂՀ Նախագահի հրամանագրով՝ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։

Վիրաբուժությանը, ինչպես նաև հիվանդների հոգեկանի կարգավորմանը նվիրված մի քանի տասնյակ գիտական, մասնագիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։

2004 թվական- «Գարեգին Նժդեհ» մեդալ։

2007 թվական- Հայաստանի գրողների միության անդամ։

2008 թվական- ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ «Վազգեն Սարգսյան» մեդալ։

2008 թվանան- ԼՂՀ Նախագահի հրամանագրով արժանացել է վաստակավոր բժշկի կոչման։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նժդեհի վերադարձը» - (Զորավարի աճյունը Հայաստան տեղափոխելու պատմությունից), Երևան, Ա. հ., 1999թ.

«Արյունոտ օրեր» - Վավերագրություն, Երևան։ 2000. Ասողիկ

«Արյունոտ օրեր» -(Մարտակերտ, 1992-1993թթ.), 2001թ.

«Արյունոտ օրեր»- (Մարտակերտ 1993թ.), 2003թ.

«Արյան գինը» - (Մարտակերտ 1993-1994 թթ.) Վավերագրություն, Երևան։ Ասողիկ, 2007թ.

«Դաշտային հոսպիտալ» -(Մարտակերտ-Օմար, հունվար-մարտ 1994թ.), 2009թ.

«Օր, վաղն ինչ գույն ես ունենալու…» -(Մարտակերտ, մարտ-մայիս, 1994թ.), 2011թ.

«Նժդեհի վերադարձը» - Երևան։ Լեգալ Պլյուս, 2011թ.

«Հուշագրություն» - Ստեփանակերտ։ ԼՂՀ ԳՄ «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2014թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախ Բունիաթյան «Դաշտային հոսպիտալ»,(Մարտակերտ-Օմար, հունվար-մարտ,1994 թ. )