Արսեն Կյորկիզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Կյորկիզյան
Դիմանկար
Ծնվել է1887 կամ 1886[1]
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել է1977[1]
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԱՄՆ
Ազգությունհայ
Կրթություն«Անատոլիա» քոլեջ[1]
Մասնագիտությունուսուցիչ, խմբագիր, քահանա, բանասեր և պատմաբան

Արսեն Կյորկիզյան (1887 կամ 1886[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - 1977[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), հայ բանասեր, պատմաբան, մանկավարժ։ Ավարտել է ամերիկյան Անատոլիա կոլեջը, ապա սովորել Բեռլինի Աստվածաբանական համալսարանում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Կովկասում. Բաքվում հայերեն է դասավանդել հայ որբերին, Երևանում աշխատել է գաղթականների օգնության ամերիկյան կոմիտեում։ 1923 թվականից ապրել է ԱՄՆ-ում, եղել կրոնական գործիչ։ Գրել է «Վասպուրականի հերոսամարտը. 1915 ապրիլ 7—1915 մայիս 7» (1965), «Մեր ազգային գոյապայքարը թրքական մեծ եղեռնի յոթ տարիներուն — 1915—1922» (արժանացել է Բեյրութի Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան գրական մրցանակին) և «Պավղիկյան թոնդրակեցիներու շարժումը հայ առաքելական եկեղեցվո մեջ...» (1970) պատմական ուսումնասիրությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 490