Արշալույս Մարգարյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 18-ին, Թիֆլիսում։ Ծնողները գաղթել են Վանից։ Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի համար 73 հայկական միջնակարգ դպրոցում։ 1936 թվականին ավարտել է Երևանի պետականհամալսարանի բանասիրական ֆակուլտետը։
Առաջին գիրքը՝ «Ձնծաղիկներ» խորագրով, լույս է տեսել 1947 թվականին։ Հրատարակել է «Գարնանային վտակներ» (1954), «Հայրենի հովիտ» (1958), «Հեռաստաններ» (1962), «Երբ սիրում ես» (1970), «Դու ինձ սպասում էիր» (1975), «Ինձ հետ էիր դու» (1979) և այլ ժողովածուներ։ Գրել է նաև մանուկների համար՝ «Թթենու տակ» (1954), «Մանկապարտեզ № 1» (1972)։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Ծաղկունք» (Երևան, 1956), «Հեռաստաններ» (Մոսկվա, 1970), «Դու ինձ սպասում էիր» (Մոսկվա, 1979) գրքերը[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 301)։