Արմեն Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ayvazyan.jpg

Արմեն Մ. Այվազյան (ծ. մայիսի 14, 1964 թ., Երևան), հայ ժամանակակից պատմաբան և քաղաքագետ։

­Արմեն Այվազյանն «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի (www.ararat-center.org) տնօրենն է։ Աշխատում է նաև Մաշտոցյան Մատենադարանում որպես ավագ գիտաշխատող և Հայաստանի Ամերիկյան համալսարանում որպես քաղաքագիտության դասախոս։

Կենսագրություն[խմբագրել]

Պատմագիտության թեկնածու է 1992 թ-ից, քաղաքագիտության դոկտոր՝ 2004 թ-ից.։ 1992-1994 թթ. աշխատել է որպես ՀՀ նախագահի օգնական, ՀՀ արտգործնախարարի խորհրդական, Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Խորհրդակցությունում ՀՀ Պատվիրակության գործող ղեկավար (Վիեննա)։ Մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին։ 1994-ից զբաղվում է գիտական և հասարակական գործունեությամբ։ Շահելով Կարնեգի/IREX-ի ու Ֆուլբրայթի անվան ամերիկյան և Ալեքսանդր Օնասիսի անվան հունական կրթաթոշակները՝ ռազմավարական հարցերի գծով շուրջ երկու տարի ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ի Սիրակուզի և Ստենֆորդի համալսարաններում, Հունաստանի գիտահետազոտական կենտրոններում։ Այվազյանը բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել արտասահմանյան համալսարաններում, միջազգային գիտաժողովներում և Սփյուռքի համայնքային կենտրոններում։ Նա աշխատել է նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Քաղաքական հետազոտությունների կենտրոնում՝ որպես ավագ գիտնական, Երևանի պետական համալսարանում՝ որպես պատմության հրավիրյալ դասախոս և Հայաստանի Հանրապետության Կառավարման ակադեմիայում որպես քաղաքագիտության պրոֆեսոր։ 2004-2005 թթ. եղել է Եվրոպական հանձնաժողովի հովանավորությամբ գործող «Քարոզարշավ Հայաստանում կոռուպցիան խրախուսող իրավական և սոցիալական պայմանների դեմ» ծրագրի ղեկավար։

Գիտական գործունեություն[խմբագրել]

Իր աշխատություններում, Արմեն Այվազյանը բազմիցս մեղադրում է արևմտյան, և հատկապես, ամերիկյան գիտական և քաղաքական որոշ կառույցներին, Հայաստանի և հայոց պատմության դիտավորյալ կեղծման մեջ։ Իր «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ (քննական տեսություն)» գրքում Արմեն Այվազյանը խիստ քննադատում է մի շարք արևմտյան հայտնի և հեղինակավոր (այդ թվում նաև ազգությամբ հայ) պատմաբան, հայագետների և կովկասագետների և տակավին արդարացիորեն մեղադրում կեղծարարության մեջ։ Այդ պատմաբանների թվին են պատկանում Ռոնալդ Գրիգոր Սյունին, Ռոբերտ Թոմփսոնը, Ջեյմս Ռասելը, Ռիչարդ Հովհաննիսյանը և ուրիշ պրոֆեսորներ։[1] [2] Արմեն Այվազյանը միակ հայագետն էր, որ չէր հրավիրվել 2003 թվականի սեպտեմբերի 15-20 Երևանում կայացած հայագետների միջազգային, առաջին կոնգրեսին։[3]

Գրականություն[խմբագրել]

Դոկտ. Այվազյանը մի շարք գրքերի և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։ Ստորև նշված են նրա հեղինակած և խմբագրած գրքերը.

1. Հայկական ինքնության հիմնաքարերը. լեզու, բանակ, պետություն (2007)

2. «Հայրենատիրություն» մատենաշար, հատոր Բ։ Ռազմավարության և անվտանգության հարցեր։ Աշխատությունների ժողովածու։ Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2007)

3. «Հայրենատիրություն» մատենաշար, հատոր Ա։ Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը։ Վերլուծական և փաստագրական նյութերի ընտրանի։ Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2006)

4. Հակակոռուպցիոն ռազմավարության միջազգային փորձը. գիտական նյութերի հատընտիր։ Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2005)

5. Հիմնատարրեր Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի։ Մասն Ա (2003), 2-րդ լրացված և մշակված հրատ. (2004)

6. Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում (2003)

7. Մայրենի լեզուն և ազգայնականության սկզբնավորումը. հայկական և եվրոպական սկզբնաղբյուրների համեմատական քննություն (2001)

8. Հայ զինվորականության պատվո վարքականոնը, 4-5-րդ դարեր (2000)

9. Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն (1998)

10. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Հայաստանի ռազմավարական անվտանգությունը (1998)

11. The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal (1997)

Հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]


Ծանոթագրություններ և նշումներ

  1. Армен Айвазян: В Византии понятия «армянин» и «храбрый воин» были синонимами. «Новое время», 28 сентября 2002 года.
  2. «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ (քննական տեսություն)» Երևան 1998թ
  3. ИА REGNUM. «Интеллектуальная агрессия против армянской научной мысли финансируется Госдепом США», отмечают участники международного конгресса арменоведов