Արեգակնային ճառագայթում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արեգակնային ռադիացիաից)

Արեգակնային ռադիացիա, Արեգակի էլեկտրամագնիսական և մասնիկային ճառագայթում։ Արեգակնային ռադիացիաի հիմնական մասը (մոտ 48%), որն ընկած է սպեկտրի տեսանելի տիրույթում ( \lambda = 0,4 - 0,76 \mu ), Երկրի վրա ու մթնոլորտում ընթացող պրոցեսների էներգիայի հիմնական աղբյուրն է։ Մթնոլորտի վերին սահմանում մեկ րոպեում, 1 սմ2 մակերեսին ուղղահայաց ընկնող ճառագայթման էներգիան կոչվում է արեգակնային հաստատուն և հավասար է 2 կալ/սմ2 ր, իսկ ամբողջ Երկրագունդը մեկ րոպեում Արեգակից ստանում է 2, 5-1018 կալ էներգիա։ Ակտինոմետրիայում Արեգակնային ռադիացիան լայն իմաստով հասկացվում է որպես արեգակնային լույս, որը մասամբ կլանվում, անդրադառնում և ցրվում է Երկրի մթնոլորտում։ Մթնոլորտի վիճակից ու ճառագայթի անցած ճանապարհից կախված՝ Արեգակնային ռադիացիաի ինտենսիվությունը թուլանում է և Երկրի մակերևույթի վրա կազմում է 1, 0—1, 5 կալ/սմ2 ր՝ Արեգակնային ռադիացիան Երկրի մակերևույթ է հասնում անմիջական և ցրված վիճակում՝ կազմելով գումարային ռադիացիան, որի մեծությունը օրվա և տարվա ընթացքում աճում է Արեգակի բարձրությանը համընթաց։ Արեգակնային ռադիացիան ուժեղանում է ըստ բարձրության, ընդ որում մթնոլորտի ստորին շերտերում՝ ավելի արագ։
ՀՍՍՀ տարածքում Արեգակնային ռադիացիաի ինտենսիվությունը իրական պայմաններում մոտ 1, 0—1, 5 կալ/սմ2 ր է, իսկ տարեկան գումարային ռադիացիան՝ մոտ 140—150 կկալ/սմ2 տարի։ Երևանում (ծովի մակերևույթից 942 մ բարձր) 142 կկալ/սմ2 տարի է, Արագած լեռնային կայանում (ծովի մակերեվույթից 3230 մ բարձր)՝ 163 կկալ/սմ2 տարի։ Անմիջական և ցրված ռադիացիայի էներգիաները ՀՍՍՀ-ում համապատասխանաբար փոփոխվում են հետևյալ սահմաններում․ 95 կկալ/սմ2 տարի (Մարտունի), 57 կկալ/սմ2 տարի (Կալինինո) և 65 կկալ/սմ2 տարի (Քոչբեկ), 50 կկալ/սմ2 տարի (ԵրևանԱրեգակի մասնիկային ճառագայթումը հիմնականում 500—1500 Կմ/վրկ արագությամբ տարածվող պրոտոնների հոսք է․ միջին խտությունը մոտ 100 իոն/սմ3 է, իսկ Արեգակի ակտիվության ժամանակ հասնում է մինչև 1010 իոն/սմ3։ Խրոմոսֆերային բռնկումների պրոտոնների հոսքը օժտված է լինում մեծ էներգիայով և հասնում է 5•107-ից 2•1010 էվ։
Ռ․ Քարտաշյան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png