Արա Հալիջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա Հալիջի
Ծնվել էհունվարի 16, 1976(1976-01-16) (48 տարեկան)
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունդերասան և կատարող

Արա Հալիջի (հոլ.՝ Ara Halici, հունվարի 16, 1976(1976-01-16)), հոլանդահայ արտիստ, դերասան և պարուսույց։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արան 1960-ական թվականներին Թուրքիայից Նիդերլանդներ ներգաղթած Հալիջիների ընտանիքի անդամ է, ովքեր մինչ արտագաղթը բնակվել են Կայսերիում[1]։ Նա սովորել է Ֆրենկ Սանդերսի անվան երաժշտական ակադեմիայում։ Դեռ ուսանողական տարիներին խաղացել է Կաբարե և Պիաֆ մյուզիքլներում։ Երկու անգամ ստացել է Ջոն Քրաիջքամփի մրցանակ։ 2004 թվականին ստացել է «թատրոնի լավագույն դերասան» մրցանակը՝ «Merrily We Roll Along» ներկայացման համար, իսկ 2006 թվականին նույն մրցանակը ստացել է «Կաբարե» մյուզիքլի համար։ 2007 և 2009 թվականներին ստացել է «երկրորդ պլանի լավագույն դերասան» HONK! և «Պիաֆ» ներկայացումների համար։ 2012 թվականին նա արժանացել է ֆլամանդական երաժշտական փառատոնի մրցանակի՝ «Շուշաններ» ներկայացման համար։

Արա Հալիջին հոլանդաբնակ թուրք լրագրող Սինան Ջանի հետ միասին մասնակցել է հոլանդական Vara հեռուստաընկերության պատրաստած «Արյունակից եղբայրներ» հեռուստանախագծին, որտեղ մեկ հայ և մեկ թուրք պատրաստվում են բացահայտել 1915 թվականի իրողությունները՝ այցելելով Ստամբուլ, Անկարա, Վաքըֆ, Կայսերի, Երզնկա, Մարդին, Կարս, Իգդիր և Երևան։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Je Bent Goud Waard, Charlie Brown
  • Peter Pan, De Musical
  • Alladin, De Musical
  • Assassins
  • Merrily we, Roll Along
  • Een Perfecte God
  • Purper Revue
  • Cabaret
  • HONK!
  • The Last 5 Years
  • De Fabeltjeskrant, De Musical
  • The Wild Party
  • Piaf
  • Sjakoo de musical
  • Ja zuster, nee zuster
  • Zij aan zij
  • Macbeth
  • Dolfje Weerwolfje
  • Broadway in de polder
  • Nieuwe avonturen met Dolfje Weerwolfje
  • Gebroeders Leeuwenhart
  • Lelies
  • Dik Trom
  • The Rozettes
  • De sprookjesmusical Pinokkio

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 'Slechterik spelen is niet vervelend', Eindhovens Dagblad, 2 maart 2010