Արամ Մանուկյանի արձան (Երևան)
Արամ Մանուկյանի արձան | |
---|---|
Արամ Մանուկյանի արձանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Քանդակագործ(ներ) | Դավիթ Մինասյան |
Շինարարության ավարտ | 2018 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Արամ Մանուկյանի արձան, Հայաստանի պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արամ Մանուկյանին նվիրված հուշարձան Երևանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանի տեղադրման մասին որոշումը Երևանի քաղաքապետարանը կայացրել է 2017 թվականի փետրվարի 13-ին կայացած Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ։ Երևանի քաղաքապետարանը 2017 թվականի հունիսի 19-ին Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագծի բաց մրցույթ է հայտարարել, որի արդյունքում մրցութային հանձնաժողովը 2017 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած նիստում հաղթող է ճանաչել Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած աշխատանքը[1]։
Հուշարձանը տեղադրվել է Հանրապետության հրապարակի մոտ՝ Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում։ Հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականին, որին մասնակցել են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը[2]։
Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղաքաշինության կոմիտեն հունիսի 27-ին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ կոմիտեն դադարեցնում է Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները[3]։
- Հայաստանի մշակույթի նախարարությունը համարում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է և կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում։
- Նախարարությունը գտնում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը կարող է հանդիսանալ խորհրդահայ ճարտարապետության 20-րդ դարի մոդեռնիզմի նվաճում հանդիսացող կառույցներից մեկը, որի համար սկսվել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու գործընթաց[3]։
- Մակետի փուլում ապագա արձանը խիստ քննադատության է արժանացել, արձանի էսքիզի նկարները միանգամից սկսել են հրապարակել Ֆեյսբուքում։ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ներկայացուցիչները հայտնել էին, որ արձանը ներկայանալի չէ ու խղճահարություն է առաջացնում։
- «Արձանը տեղադրվել է հուշարձանի պահպանական գոտում, և պետք է համաձայնեցվեր մշակույթի նախարարության հետ։ Մենք չենք տվել պաշտոնական համաձայնություն», Արմեն Աբրոյան, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արամ Մանուկյանի արձանը կտեղադրվի Արամի և Նալբանդյան խաչմերուկի մոտ
- ↑ Երևանում պաշտոնապես բացվեց Արամ Մանուկյանի աղմկահարույց արձանը
- ↑ 3,0 3,1 «Արամ Մանուկյանի հուշարձանը փոխում է մետրոյի կայարանի պատմագեղարվեստական կերպարը. Մշակույթի նախարարությունը կիսում է հասարակության մտահոգությունը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արամ Մանուկյանի արձան (Երևան) կատեգորիայում։ |