Արամ Խոսրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Խոսրով
Ծնվել է1897
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1974
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր

Արամ Խոսրով (1897, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1974), հայ դերասան, ռեժիսոր։ Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Խոսրովը ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Բեմ է բարձրացել 1919 թվականին Թիֆլիսում, երբ մասնակցել է հայերեն մի քանի ներկայացումների։ Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո խաղացել է Թիֆլիսի հայկական թատերախմբում[1]։

Ունեցել է նաև ռեժիսորական գործունեություն։ Նա ստեղծել է փոքր թատերախմբեր և նրանց հետ շրջագայել Հարավային Կովկասի հայաշատ բնակավայրերում։ Արամ Խոսրովն է առաջին անգամ նման խումբ ստեղծել Վրաստանի Թելավ քաղաքում և հանդես եկել ներկայացումներով։ Մասնավորապես, բեմադրվել են «Պատվի համար», «Քին», «Մակբեթ», «Չար ոգի», «Անմեղ մեղավորներ» և այլ պիեսներ[1]։

1930-ական թվականների սկզբներից Արամ Խոսրովը սկսել է գործել Հայաստանում։ Նա աշխատել է հանրապետության շրջանային թատրոններում, եղել է նրանցից մի քանիսի հիմնադիրը։ Լենինականում (այժմ՝ Գյումրի) 1933 թվականին կազմակերպել է Պատանի հանդիսատեսի թատրոնը, այնտեղ բեմադրել «Գիքորը», «Քեռի Թովմասի տնակը» և այլ պիեսներ[1]։

1958 թվականին ստեղծել է կույրերի թատերական ինքնագործ առաջին խմբակը, որը գործել է վեց տարի։ Խմբի հետ բեմադրել է «Չար ոգի», «Նամուս» պիեսները[1]։

Տարիների ընթացքում խաղացել է մի քանի տասնյակ դերեր, որոնցից ամենահիշարժաններն են Գիժ Դանիելը («Չար ոգի»), Պոլիվեյը («Բեկում»), Դերասանը («Հատակում») և այլն[1]։

Երևանի հեռուստատեսության ստուդիայի հիմնադրման առաջին օրվանից աշխատել է այնտեղ՝ գլխավորելով բեմադրական արտադրամասը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ստեփանյան, Գառնիկ (1981). Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով. Vol. հատոր Բ, Ժ-Մ. Երևան: Սովետական գրող. էջ 68. ISBN 5-550-00265-5.