Արագածի կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արագածի կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԱրագած
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

Արագածի կամավորական ջոկատ, կազմավորվել է 1989 թվականին, Արագած գյուղում (այժմ՝ Հայաստանի Արագածոտնի մարզում), միավորել Արագածի շրջանի կամավորներին։ 1989-1994 թվականներին ջոկատը մասնակցել է Հայաստանի Նոյեմբերյանի (Ոսկեպար, Բաղանիս, Բարեկամավան), Իջևանի (Այգեհովիտ), Ճամբարակի (Վահան) և Արցախի Հանրապետության Ասկերանի (Դահրավ, Դաշբուլաղ, Աղբուլաղ, Խոջալու), Մարտակերտի (Կիչան, Սրխավենդ), Շահումյանի, Շուշիի, Լաչինի («Թիգիկ-1», «Մարդասիրական միջանցք»), Սպիտակի ջոկատի հետ՝ Քարվաճառի (Օմարի լեռնանցք), Աղդամի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Մ. Սողոմոնյան։ Ջոկատից զոհվել է 7 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։