Ավգուստ Ռաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավգուստ Ռաշ
անգլ.՝ August Rush
Երկիր ԱՄՆ
Ժանրերաժշտական ֆիլմ[1], մարտաֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ
Թեմաերաժշտություն
Թվականդեկտեմբերի 13, 2007[2] և 2007
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔրիսթեն Շերիդան[3][4][5][…]
ՊրոդյուսերՌիչարդ Բ. Լյուիս
Սցենարի հեղինակՆիք Քասթլ և Ջեյմս Հարթ
ԴերակատարներՖրեդի Հայմոր[3][5][6][…], Քերի Ռասել[3][6][7][…], Ջոնաթան Ռիս Մեյերս[3][6][7], Ռոբին Ուիլյամս[7][1], Թերենս Հովարդ[7], Ուիլյամ Սեդլեր[7], Ալեքս Օ'Լաֆլին[7], Լեոն Թոմաս III[7], Մայքելթի Ուիլյամսոն[7], Աարոն Սթեթոն[7], Բեքի Նյուտոն[7], Բոնի ՄակՔի[7], Ջամիա Սիմոն Նեշ[7], Մերիեն Սելդես[7], Ռոնալդ Գաթման[7], Մեգան Գալագեր, Timothy Mitchum? և Michael Drayer?
ՕպերատորՋոն Մեթիսոն
ԵրաժշտությունՄարկ Մանչինա
ՄոնտաժՈւիլյամ Սթեյնքամփ
Պատմվածքի վայրՆյու Յորք, Սան Ֆրանցիսկո և Չիկագո
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո, Նյու Յորք և Նյու Ջերսի
ԿինոընկերությունWarner Bros.[3] և Warner Bros. Pictures
Տևողություն115 րոպե
Բյուջե25 միլիոն $
Շահույթ65,278,569 $
Պաշտոնական կայքէջ

Ավգուստ Ռաշ (անգլ.՝ August Rush), ռեժիսոր Կիրստեն Շերիդանի ֆիլմը, որն էկրան է բարձրացել 2007 թվականին։ Կինոնկարի հիմքում ընկած է մանկատան տղայի մասին պատմություն, որը ցանկանում է գտնել իր ծնողներին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվան Թեյլոր (Ֆրեդի Հայմոր) անունով տղան չարաճճի մեծանում է տղաների համար մանկատանը, հավատալով նրան, որ նրա ծնողները ողջ են։ Նա կորող է երաժշտություն լսել ամենուր՝ լույսի մեջ, քամու մեջ, օդում և, նույնիսկ, էլեկտրական հոսանքների մեջ։ Նա հավատում է, որ կարող է լսել իր ծնողների երաժշտությունը։ Էվանը համարում է, որ եղել իր ծնողների համար ցանկալի երեխա, որ նրանք կգան և կվերցնեն նրան։

էվանը հանդիպում է սոցիալական աշխատող Ռիչարդ Ջեֆրիսին (Թերենս Հովարդ), Նյու Յորքի երեխաների գործերով դեպարտամենտից և հայտնում է, որ ցանկանում է որդեգրված լինել։ Տղան դուր է գալիս Ջեֆրիսին։ Նա Էվանին է հանձնում այցեքարտը՝ իր հեռախոսի համարով, այն դեպքի համար, եթե տղային ինչ-որ բան պետք լինի։

Անցյալին վերադարձի շարքով հանդիսատեսը իմանում է, որ տղայի ծնողներն են Լայլա Նովաչեկը (Քերի Ռասել) և Լուիս Կոնելին (Ջոնաթան Ռիս Մայերս)։ Լայլան հայտնի երիտասարդ թավջութակահար է, իսկ Լուիսը՝ իռլանդացի կիթառահար և ռոք-խմբի մենակատար։ Նրանք հանդիպել են մի երեկույթի ժամանակ և միասին անց կացրել ռոմանտիկ գիշեր։ Խստաբարո հոր պատճառով Լայլան ստիպված է լինում բաժանվել Լուիսից։

Սակայն պարզվում է, որ Լայլան հղի է Լուիսից։ Հայրը դրան հավանություն չի տալիս։ Նա ցանկանում է, որ դուստրը հաջող կարիերա իրականացնի առանց երեխայի տեսքով խոչընդոտի։ Հոր հետ վիճաբանելուց հետո Լայլան դուրս է փախչում ռեստորանից և նրան հարվածում է մեքենան։ Հիվանդանոցում նա տղա երեխա է ունենում։ Վերջինը, ինչը նա հիշում է, դա բուժքույրն է, ով ասում է, որ երեխայի մոտ դադարել է սրտի աշխատանքը։ Երբ Լայլան արթնանում է, հայրը նրան հայտնում է, որ երեխան մահացել է։ Նա նույնիսկ չէր կարող ենթադրել, որ երեխան ողջ է մնացել, իսկ հայրը կեղծել է որդեգրման մասին թղթերում նրա ստորագրությունը։ Լուիսը և Լայլան՝ միմյանց կորցնելուց հետո, դադարում են երաժշտությամբ զբաղվել։

Էվանը աննկուն հավատում է նրան, որ եթե նա զբաղվի երաժշտությամբ, ապա նա հնարավորություն կունենա հանդիպելու իր ծնողների հետ։ Նա հավատում է, որ ծնողները կլսեն իրեն։ Նա փախչում է Նյու Յորք և այնտեղ հանդիպում Արտուրին (Լեոն Թոմաս III)՝ տղա, ով փողոցում նվագում է փողի դիմաց։ Էվանը հետևում է Արտուրին և ընկնում Մաքսվել Ուոլեսի մոտ, ով հայտնի է «Կախարդ» մականունով (Ռոբին Ուիլյամս)։ Նա պահում է տարբեր անտուն և փախստական երեխաների, ովքեր փողոցում նվագում են և նրան են հանձնում վաստակած գումարի մեծ մասը։ Էվանը բացահայտում է իր երաժշտական շնորհը և Կախարդը տղային հավաքագրում է փողոցային երաժիշտների մեջ և նրան կնքում է «Ավգուստ Ռաշ» կեղծանունով։ Կախարդը Էվանին հավատեցնում է նրանում, որ եթե նրա իրական անունը բացահայտվի, ապա նա ստիպված կլինի թողնել երաժշտությունը և վերադառնալ մանկատուն։

Լայլան հենց նոր իմանում է, որ նրա երեխան ողջ է՝ նրա հայրը մահվանից առաջ խոստովանում է, թե իրականում ինչ է տեղի ունեցել նրա երեխայի հետ։ Լայլան անհապաղորեն մեկնում է Նյու Յորք, որպեսզի փնտրի իր 12-ամյա որդուն։ Միաժամանակ նա վերադառնում է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբ, որպեսզի կրկին նվագի թավջութակի վրա։ Ինչ-որ տեղ միևնույն ժամանակ, Լուիսը վերադառնում է ռոք-երաժշտությանը։

Ոստիկանության շրջայցից հետո Էվանը ապաստան է գտնում եկեղեցում, որտեղ ևս մեկ անգամ ցուցադրում է իր բնածին երաժշտական տաղանդը։ էվանը ընդունվում է Ջուլիարդի երաժշտական դպրոց՝ Ավգուստ Ռաշ անունով։ Նա իրեն ցուցադրում է անգերազանցելի վարպետ, առավել լավ, քան դպրոցի ցանկացած սովորող, իսկ երաժշտությունը, որը նա հորինել էր, հավանության է արժանանում Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից Կենտրոնական այգում կատարման համար։ Ի դժբախտություն, կաքարդը ներխուժում է գլխավոր փորձին և Էվանին ստիպում է հետ վերադառնալ փողոցային երաժշտությանը՝ նրա իրական անունը բացահայտելու սպառնալիքի պայմանով։

իսկ այդ ընթացքում Լայլան իմանում է իր տղայի անունը և թե ինչ տեսք նա ունի։ Նա հաստատակամորեն որոշել է մնալ Նյու Յորքում մինչ այն ժամանակ, երբ կգտնի Էվանին։ Միաժամանակ նա որոշում է հարություն տալ իր թավջութակահարի կարիերային։ Նա ընտրվում է նվագելու այն նույն համերգին, որին և Էվանը։ Լուիսը, ով սխալ տեղեկացվել էր այն մասին, որ Լայլան ամուսնացել է, վերադառնում է Նյու Յորք, որպեսզի շարունակի նվագել իր նախկին խմբի հետ։ նա էվանի հետ պատահաբար հանդիպում է Վաշինգտոնի հրապարակին կից այգում և նրանք միասին երաժշտություն են նվագում, սակայն նրանցից ոչ մեկը չգիտի, թե մյուսն ով է։

Երեկոյան, համերգից առաջ, Էվանը փախչում է Կախարդից և ուղևորվում է այգի, հուսալով հասցնել իր ելույթին։ Միևնույն ժամանակ Լուիսը ուղևորվում է այգի, որտեղ նա տեսնում է Էվանի կեղծանունը Լայլայի անվան հետ միասին գովազդային վահանակի վրա։ Էվանը հասցնում է հասնել այգի և խմբավարել նվագախումբը։ Ելույթի վերջում նա շրջվում է և տեսնում, թե ինչպես Լայլան և Լուիսը կանգնած են իր առջև, միմյանց ձեռք բռնած։ Եվ նա գիտի, որ վերջապես կվերամիավորվի իր ծնողների հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ֆրեդի Հայմոր Էվան Թեյլոր / Ավգուստ Ռաշ Էվան Թեյլոր / Ավգուստ Ռաշ
Քերի Ռասել Լայլա Նովաչեկ Լայլա Նովաչեկ
Ջոնաթան Ռիս Մայերս Լուիս Կոնելի Լուիս Կոնելի
Ռոբին Ուիլյամս Մաքսվել Ուոլես(Կախարդ) Մաքսվել Ուոլես(Կախարդ)
Թերրենս Հովարդ Ռիչարդ Ջեֆրիս Ռիչարդ Ջեֆրիս
Վիլյամ Սեդլեր Թոմաս Նովաչեկ Թոմաս Նովաչեկ (Լայլայի հայրը)
Մերիեն Սեդլես դեկան դեկան
Լեոն Թոմաս III Արթուր Արթուր
Ալեքս Օ’Լաֆլին Մարշալլ Մարշալլ

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություն Հեղինակ Կատարող
«Main Title» Հանս Ցիմեր
«Bеch / Break» Սթիվ Էրդոդի Ջոնաթան Ռիս Մայերս
«Moondance» Վան Մորիսոն Ջոնաթան Ռիս Մայերս
«This Time» Կրիս Տրեպեր Ջոնաթան Ռիս Մայերս
«Bari Improv» Մարկ Մանչինա և Կակի Քինգ Կակի Քինգ
«Ritual Dance» Մայքլ ՀեդջեսМайкл Хеджес Կակի Քինգ
«Raise It Up» Impact Repertory Theatre Ջամայա Սայմոն Նեշ և Impact Repertory Theatre
«Dueling Guitars» Էյթոր Պերեյրա Էյթոր Պերեյրա և Դագ Սմիթ
«Elgar / Something Inside» Լուկաս Ռեյնոլդս Ջոնաթան Ռիս Մայերս
«August's Rhapsody» Մարկ Մանչինա
«Someday» Ջոն Լեդջենդ Ջոն Լեդջենդ
«King Of The Earth» Ջոն Օնդրասիկ Ջոն Օնդրասիկ
«God Bless The Child» Արթուր Հերցոգ-կրտսեր և Բիլի Հոլիդեյ Կրիս Բոտի և Պոլա Կոուլ
«La Bamba» Ռիչի Վալենս Լեոն Թոմաս III
«Moondance» Վան Մորիսոն Կրիս Բոտի

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձագանքներ ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«USA Today»-ի համար տեսությունում Կլաուդիա Պյուգը գրում է, որ «Ավգուստ Ռաշ ֆիլմը ցանկացածի համար չէ, սակայն նրանց համար է, ով գերի է նրա մեղեդուն և խիզախ սենտիմենտալ վերջաբանին անմոռանալի երաժշտությամբ և վիզուալ պոեզիայով»[8]։ «The Hollywood Reporter»-ի կողմից ֆիլմը դրական գնահատականի է արժանանում. «Դա երաժիշտնարի մասին պատմություն է և այն մասին, թե ինչպես երաժշտությունը միավորում է մարդկանց։ Ֆիլմում երաժշտական պարտիտուրան և երգերը, ստեղծված Մարկ Մանչինայի և Հանս Ցիմերի կողմից, պոետիկ քմահաճություն են ներմուծում անհավանական վերջաբանին»[9]։

«Rotten Tomatoes» կայքի տեսությունում քննադատների 36 %-ը ֆիլմը դրական է գնահատում։ «Ենթադրություն. Չնայած տաղանդավոր դերասանների առկայությանը, «Ավգուստ Ռաշ»-ը չկարողացավ բարձրանալ թույլ ռեժիսուրայից և լացկան սցենարից վեր»[10]։ «Metacritic» կայքում ֆիլմը հավաքել է 100 հնարավորից 38 միավոր[11]։

Պեմ Գրեդին, «San Francisco Chronicle»-ից, ֆիլմն անվանում է «անբովանդակ երաժշտական մելոդրամա»։ Գրեդին հայտարարում է, որ «ամբողջ պատմությունը ծիծաղելի է»։ «Համընկնումների կույտ, վարմունք և դրդապատճառ տրամաբանության դեմ և բոլոր կերպարները այնքան վատ են նկարված, որ դերասանները նրանցում կորչում են»[12]։ Կինոքննադատ Ռոջեր Էբերտը ֆիլմին տալիս է երեք աստղ. «Ֆիլմը հագեցած է գերզգայունությամբ, սակայն դա սպասելի է»[13]։ Գրող Ջամիլա Գեյվինը ֆիլմը համեմետում է Չարլզ Դիքենսի «Օլիվեր Թվիստի» հետ[14][15]։

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմն առաջարկվել է «Օսկար» մրցանակի «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում (Raise It Up)։
  • Ֆիլմն արժանացել է «Երիտասարդ դերասան» երկու մրցանակի. լավագույն ընտանեկան գեղարվեստական ֆիլմ - կատակերգություն կամ դրամա, երկրորդական պլանի լավագույն երիտասարդ դերասան - ֆանտաստիկա կամ դրամա (Լեոն Թոմաս III), ինչպես նաև անվանակարգվել է ևս երկու մրցանակի՝ «Լավագույն երիտասարդ դերասան» (Ֆրեդի Հայմոր), «Երկրորդական պլանի լավագույն երիտասարդ դերասանուհի» (Ջամայա Սայմոն Նեշ)։
  • Գիտական ֆանտաստիկայի, ֆենտեզիի և սարսափ ֆիմերի ակադեմիան 2008 թվականին «Սատուրն» մրցանակը շնորհել է Ֆրեդի Հայմորին՝ «Երիտասարդ դերասանի կողմից լավագույն դերակատարման համար», ինչպես նաև անվանակարգել է Մարկ Մանչինային «Լավագույն երաժշտության համար» մրցանակի։
  • 2009 թվականին ֆիլմի սաունդթրեքը անվանակարգվել է «Գրեմմի» մրցանակի, որպես «Լավագույն սաունդթրեք-բանաքաղություն»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=109845.html
  2. http://www.kinokalender.com/film6376_der-klang-des-herzens.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://stopklatka.pl/film/cudowne-dziecko
  4. http://www.imdb.com/title/tt0426931/
  5. 5,0 5,1 https://www.filmaffinity.com/en/film384422.html
  6. 6,0 6,1 6,2 http://www.metacritic.com/movie/august-rush
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 http://www.imdb.com/title/tt0426931/fullcredits
  8. Puig, Claudia. «Lilting 'August Rush' is poetry in emotion». USA Today. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 29-ին.
  9. Honeycutt, Kirk (2007 թ․ նոյեմբերի 8). «August Rush». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 29-ին.
  10. «August Rush — Rotten Tomatoes». Rotten Tomatoes. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 27-ին.
  11. «August Rush (2007): Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 27-ին.
  12. Pam Grady (2007-11-21). «Review: Orphan has a song in his heart in 'August Rush'». San Francisco Chronicle. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 27-ին.
  13. Roger Ebert (2007-11-21). «August Rush». Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 26-ին.
  14. Smith, Sid (2007-11-21). «August Rush (Oliver Twist reset in N.Y.) — 2 stars». Chicago Tribune. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 15-ին. «Turn to the master, Charles Dickens, or better yet, update and recycle him. Such must have been the thinking behind August Rush, a thinly disguised retelling of Oliver Twist, transplanted to contemporary New York and sweetened by a theme of the healing magic of music.»
  15. Covert, Colin (2007-11-20). «Movie review: Romanticism trumps reason in Rush». Star Tribune. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 15-ին. «If Charles Dickens were alive today, he might be writing projects like August Rush, the unabashedly sentimental tale of a plucky orphan lad who falls in with streetwise urchins as he seeks the family he ought to have. Come to think of it, Dickens did write that one, and called it Oliver Twist.»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]