Առաջին կանաչը (նկար, Օստրոուխով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին կանաչը
տեսակգեղանկար
նկարիչԻլյա Օստրոուխով
տարի1887
բարձրություն71 սանտիմետր
լայնություն105 սանտիմետր
ստեղծման երկիր Ռուսաստան
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Առաջին կանաչը» (ռուս.՝ Первая зелень), ռուս գեղանկարիչ Իլյա Օստրոուխովի նկարը։ Հեղինակը կտավը վրձնել է 1887 թվականին[1]։ Ըստ որոշ տվյալների այն ստեղծվել է 1888 թվականին[2][3]։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 71 × 105 սմ։ «Առաջին կանաչը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (ինվ. 1468) (Մոսկվա, ՌԴ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Առաջին կանաչը» ստեղծագործության անդրանիկ ցուցադրությունը կայացել է 1888 թվականին Մոսկվայում։ Նույն թվականին այս կտավը հեղինակից գնել է Պավել Տրետյակովը։ Նախքան գնելը նկարը ցուցադրվել է 17-րդ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերությունում, որն անցկացվում էր Պետերբուրգում և Մոսկվայում։ Իլյա Օստրոուխովը նկարի վրա ստեղծման տարեթիվը գրել է 1925 թվականին, երբ պատրաստվում էր Մոսկվայում իր անհատական ցուցահանդեսին։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Օստրոուխովի «Առաջին կանաչը» ստեղծագործությունն առանձնանում է մանրամասնորեն կառուցված կոմպոզիցիայով և դետալների մտածվածությունով։ Առաջին պլանում հեղինակը նկարել է նոր-նոր տերևակալած երիտասարդ կեչիներ, որոնք աչքի են ընկնում ինտենսիվ-կանաչ գույնով, ինչպես նաև հողը, որը պատված է հյութեղ խոտածածկույթով։ Նկարի երկրորդ պլանում Օստրոուխովը խոտածածկն ու կանաչը սակավ հագեցած գույներով է պատկերել։ Խաղաղ ջրային մակերևույթի վրա երևում է շրջակայքի ծառաբների անդրադարձը։ Գետի ժապավենը ձգվում է հեռուները և խորանում անտառի մեջ, որն ընդգրկում է բնանկարի տարածությունը։

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային նկարիչ և արվեստաբան Իգոր Գրաբարը նշում է, որ «Ոսկե աշուն» ստեղծագործությունից մեկ տարի անց ստեղծված այս կտավն իր վրա է սևեռել համընդհանուր ուշադրությունը՝ Իլյա Օստրոուխովին բարձրացնելով ռուս գեղանկարիչների առաջին շարք[4]։

Արվեստաբան Ֆաինա Մալցևան գրել է, որ «Առաջին կանաչը» կտավում Օստրոուխովը կրկին անդրադարձել է վաղ գարնան թեմային, սակայն այս նկարում բնության զարթոնքն առավել արտահայտիչ է պատկերված, քան 1885 թվականին վրձնած «Վերջին ձյունը» կտավում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. М. И. Ткач Энциклопедия пейзажа. — Москва: ОЛМА-ПРЕСС, 2002. — С. 262. — 350 с. — ISBN 978-5-948-49136-3
  2. С. В. Кудрявцева Илья Остроухов. — M.: Художник РСФСР, 1982. — С. 22—24. — 54 с. — (Массовая библиотека по искусству). — ISBN 5-900743-22-5
  3. «Остроухов Илья Семёнович — Первая зелень» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 25.12.2016-ին.
  4. Ю. А. Русаков И. Остроухов. — М.: Государственное издательство изобразительного искусства, 1962. — 68 с.
  5. Ф. С. Мальцева Мастера русского пейзажа. Вторая половина ХIХ века. Часть 3. — М.: Искусство, 2001. — С. 32. — 152 с. — ISBN 5-210-01363-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]