Աշտարակի երկրապահ կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշտարակի երկրապահ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԱշտարակ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

Աշտարակի երկրապահ կամավորական ջոկատ, կազմավորվել է 1989 թվականին, Աշտարակում։ Ունեցել է շտաբ։ 1990 թվականի աշնանը ջոկատի ազատամարտիկների մի խմբի հիմքի վրա կազմավորվել է «Հատուկ գնդի» Աշտարակի վաշտը, որը որպես գումարտակ ընդգրկվել է Ապարանի գնդի կազմում, իսկ նրա 8 ազատամարտիկ (1992 թվականին)՝ «Արծիվ-մահապարտներ» գումարտակում։ 1989-1994 թվականներին ջոկատը կամ վաշտը մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ), Գորիսի (Կոռնիձոր, Խնձորեսկ), Նոյեմբերյանի (Ոսկեպար, Ոսկեվան), Ճամբարակի (Վահան), Կապանի և Արցախի Հանրապետության Շահումյանի, Լաչինի («Կոբրայի» բարձունք, Ղոչազ), Ասկերանի (Դահրազ, Հարավ, Նախիջևանիկ, Փրջամալ), Աղդամի (Գյուլափլու), Մարտունու (Հացի, Աշան, Մյուրիշեն, Ճարտար), Մարտակերտի (Վաղուհաս, Վանք, Առաջաձոր, Կիչան, Սրխավենդ), Քարվաճառի (Օմարի լեռնանցք), Կուբաթլուի, Զանգելանի շրջանների մարտերին։

Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ս. Թովմասյանը, Կ. Գալստյանը, Ա. Թումանյանը, Լ. Դավթյանը, Ս. Հովսեփյանը, Ա. Մկրտչյանը, շտաբի պետեր՝ Վ. Շիրխանյանը, Դ. Ավագյանը, Ս. Ազիզյանը։ Ջոկատից հետմահու Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել Գեղազնիկ Միքայելյանին և հանձնվել «Հայրենիք» շքանշան։ Զոհվել է 29 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։