Զանգելանի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Զանգելանի շրջանից)
Picto infobox map.png
Զանգելանի շրջան
ադրբ.՝ Zəngilan rayonu[1]
Երկիր Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ադրբեջանական ԽՍՀ (պ)
Կարգավիճակ Շրջան
Վարչկենտրոն Կովսական (Զանգելան)
Կազմավորում 1930
Տարածք 707 կմ²
Զանգելանի շրջան վարչական միավորը երկրի քարտեզին

Զանգելանի շրջանը (ադրբ.՝ Zəngilan rayonu) Խորհրդային Ադրբեջանի վարչական շրջան էր, որ գոյություն է ունեցել 1930-1993թթ․։ Նրա վարչական կենտրոնը Կովսական (Զանգելան) քաղաքն էր։ Մինչև խորհրդայնացումը մտել էր Հայաստանի Կապանի շրջանի մեջ։ Սահմանակից է Հայաստանի հանրապետությանը արևելքից և Իրանին հարավից և արևմուտքից։

1993թ․ աշնանը հայկական զինված ուժերը ազատագրել են Զանգելանի շրջանը։ Վարչական միավորը դադարել է գոյություն ունենալուց՝ դառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի մասը՝ նախկին ադրբեջանական Լաչինի ու Կուբաթլուի հետ։ Արցախի Հանրապետության վարչական բաժանման համաձայն՝ ԼՂՀ–ում վերացվել են այդ կարգի ադրբեջանական վարչական միավորները։

Խորհրդային Ադրբեջանի նախկին տասնմեկ վարչական միավորները փոխարինվել են յոթով, որոնց տրվել են պատմական անուններ՝ Շահումյանի շրջան (Գյուլիստան՝ նախկին Շահումյանի և Քարվաճառի շրջաններ), Մարտակերտի շրջան (Ջրաբերդ՝ նախկին Մարտակերտի շրջան), Ասկերանի շրջան (Խաչեն՝ նախկին Ասկերանի և Աղդամի շրջաններ), Մարտունու շրջան (Վարանդա՝ նախկին Մարտունու շրջան և Աղդամի շրջանի մի մասը), Հադրութի շրջան (Դիզակ՝ նախկին Հադրութի և Ջեբրաիլի շրջաններ, Ֆիզուլիի շրջանի ազատագրված հատվածը), Քաշաթաղի շրջան (նախկին Լաչինի, Կուբաթլուի և Զանգելանի շրջաններ) և առանձին Շուշիի շրջան ու քաղաք Ստեփանակերտ։

Զանգելանի շրջանը ազատագրվել է Արցախյան ազատամարտի ընթացքում, 1993 թվականի աշնանը։[2]

Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Տեղեկաքարտում բերված տեղեկությունները, ըստ Ադրբեջանական կողմի։ Արտացոլում են իրավիճակը մինչ ԽՍՀՄ փլուզումը։
  2. Ազատագրված Կովսականը (նախկին Զանգելանը) 21 տարեկան է, Նյուսբոքս (newsbox.am), 2012 թ․ հոկտեմբերի 29