Աշոտ Հարությունյան (ագրոքիմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Հարությունյան (այլ կիրառումներ)
Աշոտ Հարությունյան
Ծնվել էհուլիսի 19, 1909(1909-07-19)[1][2] կամ օգոստոսի 19, 1909(1909-08-19)[2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է2003
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1929)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1][2] (1961)
Մասնագիտությունագրոքիմիկոս
ԱշխատավայրՀՀ գյուղատնտեսության նախարարության խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան

Աշոտ Սարգսի Հարությունյան (հուլիսի 19, 1909(1909-07-19)[1][2] կամ օգոստոսի 19, 1909(1909-08-19)[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - 2003, Մոսկվա, Ռուսաստան), հայ ագրոքիմիկոս։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1963)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսագիտության ֆակուլտետը։ 1939-1941 թթ. և 1945-1949 թթ. ղեկավար պաշտոններ է վարել «Հայպահածո», «Արարատ» տրեստներում, եղել է խորհրդային տնտեսությունների վարչության պետ։ 1949 թվականից խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական ԳՀԻ-ում ագրոքիմիայի և հողագիտության բաժնի վարիչ (1950-1952 թվականներին ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար)։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարությունյանի գիտական աշխատանքները վերաբերում են բազմամյա տնկարկների, հատկապես խաղողի վազի պարարտացման, սնման ռեժիմի կանոնավորման միջոցով բույսերի սնկային հիվանդությունների սահմանափակման և ցրտադիմացկունության բարձրացման խնդիրներին։ Ուսումնասիրել է խաղողի և գինու որակի վրա պարարտանյութերի ազդեցության հարցերը, առաջարկել դրանց չափաքանակները և օգտագործման լավագույն ժամկետներ, ՀԽՍՀ այգիներում առաջին անգամ կիրառել է բարդ, համակցված պարարտանյութեր և միկրոտարրեր[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղողի այգիների պարարտացումը, Ե., 1963։
  • Удобрение виноградников, М., 1965.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Հարությունյան (ագրոքիմիկոս)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 316