Աշոտ Ահարոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Ահարոնով
Ծնվել էնոյեմբերի 4, 1895(1895-11-04)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էօգոստոսի 21, 1962(1962-08-21)[1] (66 տարեկան)
Մահվան վայրԲրազիլիա[1]
Մահվան պատճառինքնաթիռի կործանում[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան (1918)[1]
Մասնագիտությունմանկաբարձ-գինեկոլոգ և դասախոս
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1940)
ԱշխատավայրԹբիլիսիի պետական համալսարան, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1], Բաշկորտոստանի պետական բժշկական համալսարան[1] և Օդեսայի ազգային շժշկական համալսարան[1]
Ռազմական ծառայությունԲանվորա-գյուղացիական Կարմիր բանակ
Պարգևներ

Աշոտ Մովսեսի Ահարոնով (նոյեմբերի 4, 1895(1895-11-04)[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 21, 1962(1962-08-21)[1], Բրազիլիա[1]), հայ խորհրդային բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր 1940։ Բաշկիրիայի (1945), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է նոյեմբերի 4-ին, Թիֆլիսում։ Ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Կամավոր միացել է Կարմիր բանակին, եղել է ռազմական բժիշկ։ 1925-1929 թվականներին եղել է Թբիլիսիի համալսարանի մանկաբարձության ամբիոնի ասիստենտ, ավագ ասիստենտ (1929-1933), դոցենտ (1933-1935)։

1929-1935 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1935-1945 թվականներին ղեկավարել է Բաշկիրիայի, 1945–1954 թվականներին՝ Օդեսայի, 1954–1962 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտների մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնները։ Ունի արժեքավոր աշխատություններ կանանց սեռական օրգանների չարորակ ուռուցքների ռենտգենյան ախտորոշման և բուժման, շնչահեղձ նորածինների վերակենդանացման, K վիտամինի դերի մասին։

Ահարոնովը 1954–1962 թվականներին ՀԽՍՀ մանկաբարձ-գինեկոլոգների գիտական ընկերության նախագահն էր։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոհվել է 1962 թվականի օգոստոսի 2-ին, ավիացիոն աղետի ժամանակ, Ռիո դե Ժանեյրոյից հայրենիք վերադառնալիս։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Влияние тимуса и коры надпочечников на развитие матки (1941)
  • Преждевременное прерывание беременности (монография)
  • Очерки акушерской патологии и оперативное акушерство: Пособие для врачей. Москва, 1954;
  • Оперативное акушерство: Краткое руководство для врачей и студентов. Ереван, 1963.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А. М. Агаронов (К 40-летию врачебной, научно-педагогической и общественной деятельности) // АГ. 1960. № 4;
  • А. М. Агаронов (Некролог) // Там же. 1962. № 6;
  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998-276 с. ISBN 99930-1-001-7
  • Биографический словарь профессоров Одесского медицинского института

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 236