Անտառային (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառային
Տեսակլիճ
Երկիր Կանադա[1][2] և  ԱՄՆ[3]
ՎարչատարածքԼեյք օֆ դը Վուդս շրջան (Մինեսոտա), Ռոսո շրջան (Մինեսոտա), Division No. 1, Manitoba?, Dawson?[4], Unorganized Rainy River District?[4], Lake of the Woods?[4], Sioux Narrows-Nestor Falls?[4], Unorganized Kenora District?[4], Kenora?[4], Մանիթոբա և Օնտարիո
Երկարություն110 կմ
Լայնություն95 կմ
ԲԾՄ322 մետր և 320 մետր
Խորություն64 մետր
Մակերես4350 կմ²
Հյուսիսային կետ49°23′04″ հս․. լ. 95°09′12″ ամ. ե.HGЯO
Ջրահավաքի տարածքLake Winnipeg basin?
Ավազանի երկիր Կանադա[1][2] և  ԱՄՆ
Լիճ հոսող գետՌայն (Անձրևոտ) գետ[1]
Լճից հոսող գետՎինիպեգ գետ[1]
Անվանված էանտառ
Քարտեզ
Քարտեզ

Անտառային (անգլ.՝ Lake of the Woods), լիճ Հյուսիսային Ամերիկայում։ Գտնվում է Մեծ Լճերից արևմուտք՝ Կանադայի (Մանիտոբա և Օնտարիո նահանգներ) և ԱՄՆ (Մինեսոտա) նահանգների սահմանին։ ԱՄՆ լճերի շարքում տարածքով 7-րդ տեղն է զբաղեցնում։ Լճի ջրերն առանձնացնում են Մինեսոտան Հյուսիսարևմտյան Անկյունից, որը Կանադային հարող մի փոքր տարածք է և ցամաքային նահանգների ամենահյուսիսային կետն է։

Լճի մակերեսը 4350 կմ² է (որից 3149 կմ² կանադական ջրերն են), ծովի մակարդակից բարձր է 323 մետր[5]։ Ափագիծը խիստ կտրված է, ափագծի երկարությունը հասնում է 105 000 կմ և համարվում է ամենամեծը Կանադայի լճերի շրջանում։ Լիճն ունի ավելի քան 14 հազար կղզիներ, որոնցից նշանավոր են Մեծ կղզին, Բիգսբին և Բազեն։ Օլնոյի մեծ թերակղզին լճի մեջ է մխրճվում արևելյան ափից՝ բաժանելով այն հյուսիսային և հարավային մասերի։ Լճի ավազոտ, ցածր և հարթ հարավային ափը կտրուկ հակադրվում է գրանիտի հյուսիսային ափին, որը կտրված է անհամար ծովածոցներով, հարուստ ջրհոսներով, թերակղզիներով և կղզիներով։ Լճի հյուսիսային ափին գտնվում է Կենորա քաղաքը։

Լիճը հիմնականում սնվում է հարավից՝ Ռայն (Անձրևոտ) գետից, ինչպես նաև արևմուտքից՝ Կակագի լճից, Դրայբերիից և շատ ուրիշներից։ Լիճը հյուսիսից Վինիպեգ գետով դեպի հյուսիս-արևմուտք հոսք ունի համանուն լիճ։

Երկրաբանական տեսանկյունից Ագասիզ մեծ սառցադաշտային լճի մնացորդ է[6]։ Հարավ-արևելքում գտնվում է Մեծ լճերի համակարգի Վերին լիճը, բայց նրանց միջով է անցնում Ատլանտյան և Արկտիկական ավազանների ջրբաժանը։

Լճի ափին բնադրում են այնպիսի թռչուններ, ինչպիսիք են շեփորահողը (անգլ.՝ Charadrius melodusքարադրը և ամերիկյան սպիտակ հավալուսնը։ Լճի տարածքում բնադրում են նաև սպիտակագլուխ ծովարծիվների մի քանի հարյուր զույգեր։ Զարգանում է շիղաձկների, հյուսիսային գայլաձկների, խոշոր բերանով և փոքր բերանով թառի սիրողական ձկնորսությունը։ Որսում են նաև լճի իշխան և դեղին թառ[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի խոշորագույն լճերի ցանկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Canadian Geographical Names Data Base, base de données toponymiques du Canada, Canadian Geographical Names DatabaseNatural Resources Canada.
  2. 2,0 2,1 Toporama
  3. Geographic Names Information System
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ontario Geographic Names Map Viewer
  5. «Lake of the Woods | The Canadian Encyclopedia». www.thecanadianencyclopedia.ca. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  6. Лесное озеро // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  7. «Canada Fishing Online. Ontario Fishing». www.canadafishingonline.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային (լիճ)» հոդվածին։