Աննա Պետրուս-Լյուտտկենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Պետրուս-Լյուտտկենս
Ծնվել էհունիսի 2, 1886(1886-06-02)[1][2][3][…]
ԾննդավայրՈւպսալա, Շվեդիա[2]
Վախճանվել էհուլիսի 26, 1949(1949-07-26) (63 տարեկան)
Մահվան վայրԿալմար, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա[4]
ԿրթությունAlthin's School of Painting? և Գեղարվեստի թագավորական բարձրագույն դպրոց
Մասնագիտությունքանդակագործ, դիզայներ և պարուհի
ՈւսուցիչSigne Ehrenborg-Lorichs?
ՀայրOskar Viktor Petersson?[2]
ԱմուսինHarald Lyttkens?
ԶավակներSonja Lyttkens?
 Anna Petrus Վիքիպահեստում

Աննա Մարիա Լուիզա Պետրուս-Լյուտտկենս (շվեդ.՝ Anna Maria Louise Petrus-Lyttkens, ծննդյան անունը` Պետերսսոն, հունիսի 2, 1886(1886-06-02)[1][2][3][…], Ուպսալա, Շվեդիա[2] - հուլիսի 26, 1949(1949-07-26), Կալմար, Շվեդիա), շվեդ նկարիչ և քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Պետերսսոնը ծնվել է 1886 թվականին, Ուփսալայում, մանկաբուժության պրոֆեսոր Օսկար Վիկտոր Պետերսսոնի և կոմսուհի Մարիա Ստակելբերգի ընտանիքում։ Աննան քանդակագործական արվեստ սովորել է Լոնդոնում, այնուհետև ընդունվել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա։ Նրա առաջին ցուցահանդեսը Գրետա Ռուտի հետ միասին կայացել է 1916 թվականին։ Նույն թվականին նա ամուսնացել է Հարալդ Լուտտկենսի հետ։ 1919 թվականին Աննա Պետրուս-Լուտտկենսը և Ակադեմիայի նրա ընկերուհի Սիրի Դերկերտը համատեղ ցուցահանդես են ունեցել Կոպենհագենում[5]։

«Մայր և երեխա», Ուփսալա

1920 թվականին Ստոկհոլմում պետք է անցկացվեր Աննա Պետրուս-Լուտտկենսի անհատական ցուցահանդեսը, բայց բացումից առաջ նրա արվեստանոցում հրդեհ է բռնկվել՝ ոչնչացնելով հարյուր քանդակ։ Այնուամենայնիվ ցուցահանդեսը կայացել է, չնայած սահմանափակ ծավալով։ Շուտով Աննան ուղևորվել է Իտալիա, Հյուսիսային Աֆրիկա և Ֆրանսիա։ Նոր տպավորությունները նրան ոգեշնչել են աշխատելու կիրառական արվեստի ոլորտում։ Մասնավորապես, նա ստեղծել է մոմակալներ, գրենական պիտույքներ, ծաղկամաններ, սեղանի սփռոցներ և այլ գործեր` օգտագործելով պղինձ, բրոնզ և անագ[5][6]։ Նրա պատրաստած որոշ սեղաններ ստեղծվել են ճարտարապետ Ունո Օրենի և արծաթագործ Կարլ Վոժեխի հետ համատեղ։ 1920-ականների կեսերից սկսած նա համագործակցել է նաև Svenskt Tenn AB–ի հետ։ Թիթեղից բացի, Աննան փորձարկել է այնպիսի «ոչ կանացի» նյութեր, ինչպիսին է չուգունը։ 1925 թվականին նա չուգունից պատրաստել է մի շարք տարրեր՝ Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի շվեդական տաղավարի համար[5]։ 1928 թվականին Ունո Օրենը և Աննա Պետրուսը առաջարկեցին համատեղ նախագիծ` Կարլսկրունայում գտնվող պուրակի վերակառուցման համար։ Չնայած նրանց բոլոր ջանքերին, այդ նախագիծը չիրականացավ։ Միայն 2014 թվականին Ուփսալայում բացվել է նրա անվան զբոսայգին (Աննա Պետրուսի զբոսայգի)[5]։

Աննա Պետրուս-Լուտտկենսը մահացել է 1949 թվականին Կալմար քաղաքում և թաղվել այնտեղ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marie Rehnberg. «Anna Maria Louise Petrus-Lyttkens». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
  • «Anna Petrus-Lyttkens». Lexikonett amanda (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Պետրուս-Լյուտտկենս» հոդվածին։