Անդրեյ Ստեպանով (դիվանագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Ստեպանով
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ պատմաբան և դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 13, 1930(1930-02-13)
Ծննդավայր Կալուգա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր հունիսի 17, 2018(2018-06-17) (88 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
ԽՍՀՄ պետական մրցանակ և ՌԴ գիտության վաստակավոր գործիչ

Անդրեյ Ստեպանով (ռուս.՝ Андре́й Ива́нович Степа́нов, փետրվարի 13, 1930(1930-02-13), Կալուգա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 17, 2018(2018-06-17)), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։

1953 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1956-1960 թվականներին՝ Ռոստոկում (ԳԴՀ) ԽՍՀՄ հյուպատոսության փոխ-հյուպատոս, ԳԴՀ-ում ԽՍՀՄ դեսպանության երկրորդ քարտուղար։
  • 1960-1962 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության երրորդ եվրոպական բաժնի աշխտակից։
  • 1962-1978 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցում (1974-ից Դիվանագիտական ակադեմիայում) գիտաուսումնական աշխատանք է ծավալել։
  • 1978 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցում «Գերմանիայի և Չինաստանի միջև հարաբերությունները և եվրոպական անվտանգությունը (1949-1975 թթ.)» թեմայով պաշտպանել Է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ստանալու դիսերտացիան[1]։
  • 1978-1982 թվականներին՝ Ավստրիայում ԽՍՀՄ դեսպանի խորհրդական։
  • 1987-1990 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կադրերի և ուսումնական հաստատությունների գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։
  • 1990-1992 թվականներին՝ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր։
  • 1992 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 1999 թվականի հոկտեմբերի 21-ը Շվեյցարիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
  • 1995 թվականի փետրվարի 28-ից մինչև 1999 թվականի հոկտեմբերի 21-ը Լիխտենշտայնում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել, ունեցել երկու դուստր։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Unknown Liechtenstein. Through the Eyes of the First Russian Ambassador. М., 2002.
  • The Russians and the Swiss. Notes of a Diplomat. М., 2006.
  • The Bern Diaries of the Russian Ambassador. 1992-1999. М., 2011.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кто есть кто в России и в ближнем зарубежье: Справочник. - М: Издательский дом «Новое время», «Всё для Вас», 1993. - С. 617. - ISBN 5-86564-033-X
  • Андрей Иванович Степанов (1930-2018) // Новая и новейшая история. - 2018. - № 5. - С. 249.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]